Անդրադառնալով երեկ Սերժ Սարգսյանի կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կազմը ձևավորելու մասին հրամանագրին՝ թերթը նկատում է. Հանձնաժողովն, ի դեպ, հինգ անդամ ունի և նրանց լուսանկարները, հուսով ենք, անմիջապես կտրամադրվեն Սյունիքի մարզպետին, որպեսզի հանկարծ անցանկալի թյուրիմացություններ չլինեն։ Խնդիրը, սակայն, դա չէ, այլ այն, որ Էթիկայի հանձնաժողովը, ըստ Սերժ Սարգսյանի, զբաղվելու է բարձրաստիճան պաշտոնյաների գույքի և …