Լիոնել Մեսսին` Աշխարհի 2011թ. լավագույն ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի դարձավ 2011թ. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի անունը: Պատվավոր կոչման հավակնորդները երեքն էին` Լիոնել Մեսսին և Չավին` “”Բարսելոնայից”” և Կրիշտիանու Ռոնալդուն` Մադրիդի “”Ռեալից””: Ինչպես և սպասվում էր, 2011թ. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց “”Բարսելոնայի”” արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին: Ի դեպ, նշենք, որ սա Մեսսիի 3-րդ անընդմեջ նման պարգեւն էր: 2011թ. Լիոնել Մեսսին “”Բարսելոնայի”” կազմում դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող, Իսպանիայի չեմպիոն, աշխարհի ակումբային առաջնության հաղթող, Իսպանիայի և Եվրոպայի սուպերգավաթակիր:




Լրահոս