Հրանտ Մարգարյան. ՀՅԴ-ն հավաքագրում է չկաշառվող կամավորներ Փետ 27,2012 12:54 Արդար ընտրություններ անցկացնելու համար Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը հավաքագրում է կամավորներ,-այսօր Հայաստանի քաղաքագետների միության գրասենյակում հրավիրված քննարկմանը հայտարարեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: “Ընտրություների կայացումն ավելի կարևոր է, քան մեր սեփական քվեների ապահովման հարցը: Իսկ դրա միակ ճանապարհը շուրջ 2000 կամավորների հավաքագրումը կլինի, ովքեր կլինեն, անվախ, օրենքից գիտակ, չեն կաշառվի և համագործակցելով քաղաքական ուժերի հետ՝ …
Բաց նամակ Երեվանի քաղաքապետին Մաշտոցի պուրակի հարցով Փետ 27,2012 12:44 “Մենք ենք այս քաղաքի տերը” քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ է հղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ կապված Մարգարյանի հիվանդանոց հարևանությամբ գտնվող Մաշտոցի պուրակի շինարարության հետ։ Ստորև ներկայացնում ենք բաց նամակը։”Սույնով ցանկանում ենք անդրադառնալ Երևանի Գլխավոր պողոտայի Մաշտոց-Կողբացի հատվածի կանաչ տարածքում իրականացվող կառուցապատման առնչությամբ ս.թ. փետրվարի 20-ի մեր նամակին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի կողմից տրված պատասխանին, ինչպես նաև …
Lufthansa-ն գործադուլի պատճառով հետաձգել է 140 չվերթ Փետ 27,2012 12:38 Գերմանական Lufthansa ավիաընկերությունը գործադուլի պատճառով հետաձգել է ավելի քան 140 չվերթ,- հաղորդել է Deutsche Welle:Ընդ որում, գերմանացի ավիադիսպետչերների արհմիությունը (GdF) սպառնացել է երկարաձգել գործադուլը եւս մի քանի շաբաթ:Ընկերության ղեկավարությունն ակնկալում է, որ կհաջողվի իրականացնել բոլոր չվերթների 80%-ը` Ֆրանկֆուրտից եւ դեպի Ֆրանկֆուրտ:”Մենք դեռ երկար կարող ենք շարունակել”,- ասել է GdF-ի ներկայացուցիչ Մարկուս Զիբերսը Suddeutsche Zeitung-ին տված …
Հոմսում ռմբակոծությունները վերսկսվել են Փետ 27,2012 12:12 Այսօր Սիրիայի կառավարական զորքերը վերսկսել են ռմբակոծությունները Հոմսում,- գրում է Reuters-ը:Առնվազն երկու մարդ է զոհվել, իսկ վիրավորների մասին չի նշվում: Հիշեցնենք, որ Հոմսում ռմբակոծությունները շարունակվում են փետրվարի սկզբից. այս ընթացքում զոհվել են հարյուրավոր մարդիկ: Ռմբակոծություններից ամենաշատը տուժում է Բաբ Ամր թաղամասը:
Անդրե Աղասիի դպրոցը ռասիզմի մեջ է մեղադրվում Փետ 27,2012 12:06 Վերջերս կենսաբանության նախկին դասախոս Ջեյմս Հոլմսը աշխարհահռչակ թենիսիստ Անդրե Աղասիի դպրոցին մեղադրել է ռասայական խտրականության մեջ :Հոլմսը պնդում է, որ տնօրենը չի թույլատրել նրան մասնակցել կոնֆերանսների, սակայն մյուս սպիտակամորթ դասախոսները դպրոցի հաշվին ճանապարհորդել են տարբեր երկրներ և մասնակցել տարբեր կոնֆերանսների:Նախկին դասախոսը 75 հազ. դոլար վնասի հատուցում է պահանջում:Աշխարհահռչակ թենիսիտ Անդրե Աղասին ֆիզիկական սահմանափակումներ ունեցող երեխաների …
Երուսաղեմում 6-հարկանի գերեզմանատուն կկառուցեն Փետ 27,2012 11:54 Երուսաղեմի քաղաքային գերեզմանատներում տեղի պակասը ստիպել է ճարտարապետներին նոր ուղիներ փնտրել փակուղուց դուրս գալու համար, ինչն էլ հանգեցրել է մի սենսացիոն որոշման՝ ստեղծել բազմահարկ գերեզմանոց: 25 միլիոն շեքել արժողությամբ նախագիծը կսկսվի իրականացվել մոտ ժամանակներս: Այն թույլ կտա 35 հազար նոր գերեզմանատեղ ստեղծել Երուսաղեմի Ար-Մենուհոտ լեռան վրա: Իսրայելցիներն արդեն հիմա, նախապես կարող են իրենց համար գերեզման …
Աշոցքում 84-ամյա տանտիրուհին մահացել է հրդեհից Փետ 27,2012 11:45 Փետրվարի 26-ին, ժամը 07.50-ին, ոստիկանության Աշոցքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աշոցք գյուղում տուն է այրվում:Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 09.30-ին` մարտական 1 հաշվարկի ուժերով:Հրդեհաշիջման աշխատանքներից հետո տնակում հայտնաբերվել է միայնակ բնակվող տանտիրուհու՝ 1928 թ. ծնված Վիկտորիա Գալստյանի դիակը` այրվածքների հետքերով:Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:
Երեվան-Սեվան ճանապարհին ավտովթարի արդյունքում 5 հոգի վիրավորվել է Փետ 27,2012 11:38 Փետրվարի 26-ին, ժամը 12.45-ի սահմաններում, Սուբառու-Ֆոռեստեր մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 24-րդ կմ-ին բախվել է Ֆորդ Տրանզիտմակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով Ֆորդ Տրանզիտ-ի 3 ուղևորները և Սուբառու-Ֆոռեստեր-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Երկաթուղու վթարից Կանադայում մահացել է առնվազն երեք մարդ Փետ 27,2012 11:11 Կանդայի Օնտարիո նահանգում ուղեւորատար գնացքի վթարից առնվազն երեք մարդ մահացել The Washington Post-ի հաղորդմամբ՝ գնացքում 75 ուղեւոր է եղել. կան վիրավորներ:Գնացքը Օնտարիոյից մեկնում էր Տորոնտո: Երկաթուղային օպերատոր VIA Rail-ի փոխանցմամբ՝ ամենայն հավանականությամբ մահացածները VIA-ի աշխատակիցներ են:
Սելիմի լեռնանցքը անցանելի է Փետ 27,2012 10:58 ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունը armlur.am -ին տեղեկացնում է, որ փետրվարի 27-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:Սելիմի լեռնանցքը անցանելի է:Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ների և ճանապարհային …
15 Փետրվար 23:10 Պետությանն է վերադարձվել 16 հազար ԱՄՆ դոլարանոց Range rover մեքենա․ ո՞ւմ է այն պատկանում
15 Փետրվար 22:27 44-օրյա պատերազմից 5 տարի անց ԴՆԹ նույնականացմամբ գտնվել են եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները
15 Փետրվար 08:28 Երևանի տրանսպորտի բոյկոտի մասշտաբը կարող է մեծանալ․ իշխանությունները պատրաստվում են. «Ժողովուրդ»
12 Փետրվար 21:05 Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած
14 Փետրվար 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԶՊՄԿ-ից 500 մլն դոլար են հանել. մազերներս բիզ-բիզ են կանգնում, այնպիսի կոռուպցիոն սխեմաների մասին ենք լսում․ Նորայր Նորիկյան
15 Փետրվար 08:28 Երևանի տրանսպորտի բոյկոտի մասշտաբը կարող է մեծանալ․ իշխանությունները պատրաստվում են. «Ժողովուրդ»
15 Փետրվար 22:27 44-օրյա պատերազմից 5 տարի անց ԴՆԹ նույնականացմամբ գտնվել են եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
05 Փետրվար 18:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համաճարակի պատճառով դպրոցներն ու մանկապարտեզները փակման վտանգի տա՞կ են. մանրամասներ