Աշոցքում 84-ամյա տանտիրուհին մահացել է հրդեհից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 26-ին, ժամը 07.50-ին, ոստիկանության Աշոցքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աշոցք գյուղում տուն է այրվում:Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 09.30-ին` մարտական 1 հաշվարկի ուժերով:Հրդեհաշիջման աշխատանքներից հետո տնակում հայտնաբերվել է միայնակ բնակվող տանտիրուհու՝ 1928 թ. ծնված Վիկտորիա Գալստյանի դիակը` այրվածքների հետքերով:Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս