Պակիստանում 12 մետրանոց շնաձուկ են գտել (տեսանյութ) Փետ 08,2012 18:08 Պակիստանում ձկնորսները Արաբական ծովում 12 մետրանոց շնաձուկ են գտել,- տեղեկացնում է korrespondent.net-ը: Շաձուկը, որը կշռել է մոտ 7 տոննա, ջրից հանելու համար 5 ամբարձիչ է հարկավոր եղել: Նշվում է նաեւ, որ ձուկը վաճառվել է 1.7 մլն պակիստանյան ռուփիով, ինչը համարժեք է $18 հազ դոլարի:
Ուժի մեջ կմտնի հունիսին Փետ 08,2012 17:40 Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ներդրման նպատակով Ազգային Ժողովի կողմից 2011թվականի նոյեմբերի 30-ին ընդունվել են “Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին”, “Նույնականացման քարտերի մասին” և “Հանրային ծառայությունների համարանիշի մասին” ՀՀ օրենքները, որոնք ուժի մեջ կմտնեն 2012 թվականի հունիսի 1-ից, հայտնում են ոստիկանությունից: Օրենքների ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացիները 2012 թվականի հունիսի 1-ից …
բանդայի անդամ Ամոյանի կյանքին վտանգ չի սպառնում Փետ 08,2012 17:37 Armlur.am ը տեղեկանում է ՄԻՊ գրասենյակից, որ Երեւանում նախորդ տարի աշնանը վնասազերծված բանդայի անդամ, եզդի 19-ամյա Քյարամ Ամոյանը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Այսօր Քհարամին այցելության են գնացել Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբի աշխատակիցները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փոխանցմամբ՝ բժիշկների հավաստմամբ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Որդու առողջական վիճակի …
Համաշխարհային բանկի խումբը եվ ՀՀ կառավարությունը համագործակցում են Փետ 08,2012 17:29 Այսօր ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի խմբի Ներդրումային միջավայրի խորհրդատվական ծառայությունների միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր, որի նպատակն է գործարարների համար նվազեցնել վարչական բեռը և բարելավել Հայաստանի ներդրումային միջավայրը` համագործակցելով Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի հետ:Համաձայնագիրը ՀՀ կառավարության անունից ստորագրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, իսկ Միջազգային ֆինանսական կորպորացիայի անունից` Միջազգային ֆինանսական կորպորացիայի Կովկասյան տարածաշրջանային ղեկավար …
փրկարարների աշխատավարձը ուշացրել են Փետ 08,2012 17:24 Պարզվում Է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներն աշխատավարձ չեն ստացել: ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հավաստմամբ՝ աշխատավարձերի ուշացում եղել է , սակայն փրկարարները այսօր,վաղը կստանան՝ ուշացումը պատճառաբանելով, որ բոլորովին վերջերս փրկարար ծառայության մասին օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում մի շարք ստորաբաժանումներ` այդ թվում եւ փրկարարները, միավորվեցին նախարարությանը` միասնական բյուջե ունենալու գաղափարի հիման վրա՝ հավելելով՝ որ նախարարության բյուջեն …
Մանուկ Վարդանյանն ընդունել է Լա փոստ-ի ներկայացուցիչներին Փետ 08,2012 16:59 ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը փետրվարի 8-ին ընդունել է ֆրանսիական Լա փոստ ընկերության միջազգային և արտաքին կապերի տնօրեն Ժան Պոլ Ֆորսվիլին և ընկերության միջազգային կապերի վարչության ծրագրերի հարցերով պատասխանատու Մարկ Լիսակին:Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ …
նորածինը ալկոհոլից մահացել է Փետ 08,2012 16:55 Պսկովում բնակվող 5-ամսական Արտյոմ Մ.-ն մահացել է ալկոհոլից: Փորձագետները նրա արյան մեջ 0.5մլ ալկոհոլ են հայտնաբերել, ինչը երեխայի մահվան պատճառ է դարձել,- տեղեկացնում Life News-ը: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ երեխային երկար ժամանակ ալկոհոլ են խմեցրել: Ալկոհոլը կուտակվելով երեխայի ճարպային հյուսվաքներում թունավորում է առաջացրել, ինչի արդյունքում նա մահացել է:Երեխայի մայրը հետախուզվում է, նախաքննությունը շարունակվում …
Բ. Սահակյանը անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն Փետ 08,2012 16:49 armlur.am -ին Արցախի Հանրապետության Նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ Բակո Սահակյանը փետրվարի 8-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:Շրջվարչակազմերի ղեկավարները Նախագահին զեկուցել են շրջաններում տիրող իրավիճակի եւ 2012 թվականին նախատեսված աշխատանքների մասին:Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել` հատուկ ընդգծելով շրջվարչակազմերի եւ տարբեր պետական կառույցների միջեւ համակարգված համագործակցության, ինչպես նաեւ ծագող խնդիրների …
ՀՀ ԳԱԱ-ում վերընտրվել են երկու տնօրեններ Փետ 08,2012 16:45 armlur.am -ին ՀՀ ԳԱԱ-ից տեղեկացնում են, որ փետրվարի 8-ին ՀՀ ԳԱԱ-ի նախագահության նիստում տեղի են ունեցել ԳԱԱ-ի 2 գիտական կազմակերպությունների տնօրենների ընտրություններ: Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արտակ Մկրտչյանը:Ինստիտուտի տնօրենի պաշտոնը նա զբաղեցնում է 2006-ից: Նա 80-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է: Ա. Մկրտչյանը Ամերիկյան քիմիական ընկերության, ՌԴ Դուբնայի …
Աշխարհի ամենամեծ ինքնաթիռները ճաքել են Փետ 08,2012 16:40 Ավստրալիական Qantas ավիաընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է աշխարհի ամենամեծ ուղեւորատար A-380 ինքնաթիռների շահագործումը՝ այն բանից հետո, երբ դրանց թեւերի վրա 2սմ լայնությամբ ճաքեր են հայտնաբերվել,- հաղորդում է Associated Press գործակալությունը: Ավիաընկերությունում նշել են, որ չնայած ճաքերը չէին կարող ազդել թռիչքների անվտանգության վրա, սակայն լրացուցիչ ստուգումների համար թռիչքները դադարեցվել են: Ինքնաթիռների խնդիրների լուծման խատասխանատվությունը իր …
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
07 Մարտ 20:31 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատերազմի ստվերում. 55 օր գերության մեջ. «Բաքվի բանտում մեզ ծեծել են, տոկի տվել, ձեռքերս վառել»
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը