ՀՀ ԳԱԱ-ում վերընտրվել են երկու տնօրեններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am -ին ՀՀ ԳԱԱ-ից տեղեկացնում են, որ փետրվարի 8-ին ՀՀ ԳԱԱ-ի նախագահության նիստում տեղի են ունեցել ԳԱԱ-ի 2 գիտական կազմակերպությունների տնօրենների ընտրություններ: Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արտակ Մկրտչյանը:Ինստիտուտի տնօրենի պաշտոնը նա զբաղեցնում է 2006-ից: Նա 80-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է: Ա. Մկրտչյանը Ամերիկյան քիմիական ընկերության, ՌԴ Դուբնայի միջուկային հետազոտությունների կենտրոնների հետ Հայ-ռուսական հանձնաժողովի անդամ է, ՌԴ Պրոխորովի անվան ճարտարագիտական գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ: 2009թ. նա արժանացել է ՌԴ Յուրի Գագարինի անվան ոսկե մեդալի, ՌԴ Պրոխորովի անվան մրցանակի:Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի տնօրենի պաշտոնում վերընտրվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հայկ Հարությունյանը: Նա աստղադիտարանի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2004-ից: 54 գիտական աշխատության հեղինակ է: Հ. Հարությունյանը Միջազգային աստղագիտական միության, Եվրոպական աստղագիտական ընկերության անդամ է, ՄԱՄ-ի Աստղագիտական կրթություն հանձնաժողովի ներկայացուցիչ:




Լրահոս