Մարտի 7-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում դժվարանցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Քաջարան-Մեղրիավտոճանապարհները, Գեղարքունիքի մարզում` Վերին Գետաշեն-Մադինա,Արագածոտնի մարզում` Մեծաձոր, Թթուջուր, Նիգավան, Լուսագյուղ, Սարալանջ, Չքնաղ, Նորաշեն, Ձորագլուխ, Ջրամբար, Սիփան և Ավշեն գյուղերի ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Շիրակի մարզում` Գյումրի-Աշոցք, Արթիկ-Մարալիկ և Արթիկ-Մանթաշ,Սյունիքի մարզում` …