Մարտի 8-ին Orange-ում բոլոր SMS -ները կլինեն 1 դրամ Մար 07,2012 12:12 Orange ընկերության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այս տարի մարտի 8-ին` կանանց տոնի առթիվ, Orange-ի բոլոր բաժանորդները կկարողանան շնորհավորական SMS-ներ ուղարկել ընդամենը մեկ դրամով` անկախ նրանից, թե իրենց սիրելի կանայք և աղջիկները որտեղ են գտնվում` Հայաստանում, թե արտերկրում: Orange-ի ցանցում և միջազգային ցանկացած ուղղությամբ ուղարկված մեկ կարճ հաղորդագրությունն այդ օրը կարժենա ընդամենը 1 դրամ:
Քնարկվել են ՆԱՏՕ Հայաստան փոխհարաբերությունները Մար 07,2012 12:06 ՀՀ նախագահի մամլո գրասենյակից armlur.am -ին տեղեկացնում են, որ Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն երեկ մասնակցել է Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան 28+1 ձևաչափով նիստին: Սերժ Սարգսյանը ծավալուն ելույթ է ունեցել, որում անդրադարձել է Հայաստանի Հանրապետություն-ՆԱՏՕ հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին: Հանրապետության ղեկավարը խոսել է Հայաստանում իրականացվող …
Տիտանիկ նավը խորտակվել է Լուսնի պատճառով Մար 07,2012 11:54 Ինչպես գրում է Daily Telegraph-ը, շուրջ մեկ դար “Տիտանիկի” խորտակման մեղքը կրած այսբերգը այժմ կարող է ներում ստանալ: Նոր վարկածի համաձայն`”Տիտանիկի” խորտակման պատճառը Լուսինն է եղել: Ըստ գիտնականների ` 1912-ի հունվարի դրությամբ մի շարք աստղագիտական գործոններ են համընկել, այդ թվում` 1400 տարվա մեջ Լուսնի առավելագույն մոտեցումը Երկիր մոլորակին: Այս ամենի պատճառով Կանադայի ափերից հսկայական այսբերգներ …
Աշակերտուհուն բռնաբարած Հարթաշենի գյուղապետը կալանավորվել է Մար 07,2012 11:52 Երեկ երեկոյան ձերբակալվել է Հարթաշեն գյուղի գյուղապետ, նույն գյուղի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ազատ Ղուկասյանը: Վերջինս կասկածվում էր նույն գյուղի 14-ամյա աշակերտուհու բռնաբարության մեջ։ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական Օրենսգրքի 138 հոդվածի 2 մասի 3-րդ կետի հատկանիշներով՝ ՟Բռնաբարություն`անչափահասի նկատմամբ՟։ Ներկայացված մեղադրանքով սահմանավում է պատիժ ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով: Գործը այժմ գտնվում է նախաքննության փուլում։
ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Իրենա Դյագուտյենեի հետ Մար 07,2012 11:21 ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Մարտի 6-ին ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Իրենա Դյագուտյենեի հետ: Խորհրդարանական պատվիրակության կազմում են ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը եւ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը: Կողմերը կարեւորել են համագործակցությունը երկու երկրների խորհրդարանների …
Թուրքական դպրոցներում անվճար բաժանվել է հակահայկական բովանդակությամբ գիրք Մար 07,2012 11:04 Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, Յունուս Զեյրեքի հեղինակած “Այս թղթապանակը վերցնում եմ” վերնագրված գիրքը, որը վիրավորական արտահայտություններ է պարունակում հայության հասցեին, անվճար բաժանվել է Ստամբուլի Քարթալի շրջանի դպրոցներում: Գրքի յուրաքանչյուր էջում ռասիստական արտահայտություններ են գրված: Այնտեղ վիրավորական արտահայտություններ կան նաև Օրհան Փամուկի, Էջե Թեմելքուրանի, Ջան Դյուդարի և այլոց հասցեին: Անմասն չեն մնացել նաև “Մեր հայ եղբայրներից …
Բալասանյանն աշխատանքային այցով Վրաստանում էր Մար 07,2012 10:57 Երեկ` մարտի 6-ին, ՀՀ ԱԺ պատվիրակությունը ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ աշխատանքային այց կատարեց Թբիլիսի: Հայկական պատվիրակությանն ընդունեց Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Միխեյիլ Մաչավարիանին: Հանդիպման ընթացքում կողմերը հայտնեցին միջխորհրդարանական կապերն ակտիվացնելու իրենց պատրաստակամության մասին, մասնավորապես երկուստեք կարևորվեց տնտեսական բլոկին վերաբերող օրենսդրության ներդաշնակման անհրաժեշտությունը: Սամվել Բալասանյանն իր վրաց գործընկերոջը տեղեկացրեց ՀՀ ԱԺ ում ստեղծված հայ-վրացական միջխորհրդարանական կապերի …
Հրապարակ.””168 ժամ”” թերթի խմբագիրն առաջադրվելու մտադրություն ունի Մար 07,2012 09:08 Թերթը գրում է, որ իր տեղեկություններով, Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրվելու մտադրություն ունի “”168 ժամ”” թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը: “”Ավելի վաղ առաջադրվելու մասին հայտարարել էր նրա ամուսինը` Արաբկիրի թաղապետ Հովհաննես Շահինյանը, ով այս դեպքում կաջակցի կնոջը: Ս. Սեյրանյանը կարող է առաջադրվել որպես “”Ազատ դեմոկրատներ”” կուսակցության ներկայացուցիչ, ընդգրկվելով կուսակցության համամասնական ցուցակում: Այս ընտրատարածքում …
Ժողովուրդ. Տիգրան Սարգսյանը վիրավորել է սիսիանցիներին Մար 07,2012 09:03 “”Ժողովուրդ””-ի տեղեկություններով, երբ անցած շաբաթ օրը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ավտոբուսով Սյունիքի մարզ էր գնացել, Սիսիանի ակտիվի հետ հանդիպման ժամանակ միջադեպ է գրանցվել: Մշակույթի տանը բնակիչներից մեկն ինչ-որ խնդրի վերաբերյալ հարց է բարձրացրել, վարչապետը պատասխանել է, թե “”գրի´, ուղարկի´, կպատասխանեմ””: Քաղաքացին ասել է. “”Դե կենդանի այստեղ նստած եք, թող Ձեր օգնականները գրեն և հիշեցնեն», վարչապետն, …
Հայկական ժամանակ. Բանակցությունները փակուղի են մտել Մար 07,2012 08:56 Թերթի աղբյուրների պնդմամբ, “”Ազատ դեմոկրատներ”” և “”Ժառանգություն”” կուսակցությունների միջև ընթացող բանակցությունները նախընտրական դաշինք կամ միասնական համամասնական ցուցակ կազմելու վերաբերյալ` փակուղի են մտել: Կողմերը, ըստ այդմ, տևական ժամանակ չեն կարողանում ինչ-որ դետալների շուրջ համաձայնության գալ, և օրերս արձանագրվել է, որ համաձայնությունը կարող է այդպես էլ չկայանալ: Երեկ, երբ թերթի թղթակիցն այս կապակցությամբ մեկնաբանություն Է խնդրել “”Ազատ դեմոկրատների”” …
12 Հունիս 13:46 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստի ամբողջ ընթացքում ձայնային հաղորդագրություն է ուղարկում կոնկրետ անձանց
14 Հունիս 18:03 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը», կյանքից զրկվելուց առաջ առավոտյան գնացել է Ավանի դատարան․ դատավոր Շահվերդյանը որոշում էր կայացրել
14 Հունիս 10:16 Ռուբեն Վարդանյանին խոշտանգել են բանտում․ զրկել են քնից ու ջրից, թույլ չեն տվել լվացվել, փոխել սպիտակեղենն ու հագուստը
12 Հունիս 13:46 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստի ամբողջ ընթացքում ձայնային հաղորդագրություն է ուղարկում կոնկրետ անձանց
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
12 Հունիս 13:46 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստի ամբողջ ընթացքում ձայնային հաղորդագրություն է ուղարկում կոնկրետ անձանց
22 Մայիս 14:05 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի վրա անձրեւանոց նետած կնոջ գործով դատարանը վճիռ է կայացրել․ ոչնչացնել գործիքը