Ոչնչացնում են Էրեբունու այգին Մար 12,2012 10:59 Ոչնչացնում են Էրեբունու այգին: Այս մասին ահազանգում է բնապահպան, ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը: Նա նշում է, որ այսօր առավոտյան ահազանգ է ստացել Էրեբունի զանգվածի բնակիչներից: “Այնտեղ շատ քիչ են կանաչ գոտիները, և հիմա դրանցից մեկը, որը փոքր-ինչ կարող էր այգի կոչվել, կործանման եզրին է. առավոտից կամ գուցե և գիշերվանից այնտեղ բուլդոզերներ են աշխատում”,- հայտնում է Մարիամ …
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Լիտվայի ԱԳ փոխնախարարի հետ Մար 12,2012 10:55 ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ աշխատանքային այցով Լիտվայում գտնվող` ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մարտի 8-ին Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էվալդաս Իգնատյավիչյուսի հետ: Կողմերը կարեւորել են երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա սերտացումը, քննարկել են Հայաստան-Լիտվա փոխգործակցությանն առնչվող հարցեր: Անդրադառնալով մայիսի …
Միխայիլ Գալուստյանը դուստր է ունեցել Մար 12,2012 10:47 Հայտնի դերասան, երգիծաբան Միխայիլ Գալուստյանը դուստր է ունեցել, ում անվանակոչել են Էստելլա: Երջանիկ նորությամբ դերասանը կիսվել է իր պրոդյուսերական “Դեռ նույն Կառլսոնը” ֆիլմի պրեմիերային: Այժմ երկու երեխաների հայր Միշա Գալուստյանը պատրաստվում է մանկական ֆիլմ նկարահանել:
Մարտի 19-ից կսկսվեն դպրոցների գարնանային արձակուրդները Մար 12,2012 10:39 Հանրապետության հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդները կսկսվեն մարտի 19-ից և կտևեն մինչև մարտի 25-ը: Այն դպրոցները, որոնք ձմռան արձակուրդները երկարացրել էին գարնանային արձակուրդների հաշվին, դրանք արձակուրդի չեն գնա: Առաջին դասարանցիների համար գարնանային արձակուրդը կտևի ոչ թե մեկ շաբաթ, այլ երկու՝ մարտի 19-ից մինչև ապրիլի 2-ը: Ի դեպ, աշակերտները ոչ թե 19-ից տանը կլինեն, այլ 17-ից, քանի …
Սպանություն՝ Ներքին Չարբախում Մար 12,2012 10:37 ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին, ուշ երեկոյան սպանություն է տեղի ունեցել Երևանի Ներքին Չարբախ թաղամասում: Յուրի Թադևոսյանը որսորդական զենքով սպանել է Վարդան Վարդանյանին, այնուհետև հրազենային վնասվածք հասցրել Դավիթ Բաղդասարյանին: Կատարվում է նախաքննություն: Ըստ չճշտված տեղեկությունների՝ սպանվածը Թադևոսյանի նախկին կնոջ եղբայրն է, իսկ Դավիթ Բաղդասարյանը մահացողի կնոջ եղբայրն է:
Հայտնի են դարձել աշխարհի լավագույն երեք ավտոմեքենաները Մար 12,2012 10:33 Ժնևում կայացած “Տարվա համաշխարհային ավտոմեքենա” մրցույթի շրջանակներում “Տարվա ավտոմեքենա” գլխավոր անվանակարգում հաղթող են ճանաչվել BMW 3 Series-ը, Porsche 911-ը և Volkswagen up-ը: Այս մասին հաղորդում է Вести-ին: Աշխարհի երեք ամենաէկոլոգիական ավտոմեքենաներ են ճանաչվել Ford Focus Electric-ը, Mercedes-Benz 250 CDI BlueEFFICIENCY-ը և Peugeot 3008 Hybrid-ը, իսկ ամենահաջող դիզայնով ավտոմեքենաներն են Citroen DS5-ը, Range Rover Evoque-ը և …
Այսօրվանից սկսվում է պատգամավորների թեկնածության առաջադրման գործընթացը Մար 12,2012 10:28 Այսօր առավոտյան ժամը 9-ից Հայաստանում սկվսում են կուսակցությունների ու դաշինքների համամասնական, ինչպես նաև 41 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով առաջադրումները: Առաջադրումների վերջին ժամկետը մարտի 22-ի ժամը 18 է, ինչից հետո սկսվում են թեկնածուների գրանցման, իսկ ապրիլի 8-ից` պաշտոնական քարոզարշավի փուլերը:
12 Հունիս 13:46 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստի ամբողջ ընթացքում ձայնային հաղորդագրություն է ուղարկում կոնկրետ անձանց
12 Հունիս 11:52 ԱԱԾ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին զգուշացնող հայտարարություն է տարածել
13 Հունիս 17:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանին՝ «Ֆազ»-ին, կյանքից զրկել են 2 հոգի․ նրանց վարձել են
12 Հունիս 13:46 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստի ամբողջ ընթացքում ձայնային հաղորդագրություն է ուղարկում կոնկրետ անձանց
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
22 Մայիս 14:05 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի վրա անձրեւանոց նետած կնոջ գործով դատարանը վճիռ է կայացրել․ ոչնչացնել գործիքը