Հնարավոր է Աղասի Արշակյանը մասնակցի ընտրություններին ԲՀԿ–ի հետ նույն ցուցակով Մար 12,2012 13:55 “Իմ ծրագրերին արձագանքել է ԲՀԿ–ն և հավանական է, որ ես նրանց հետ նույն ցուցակով մասնակցեմ ընտրություններին”, – այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքական գործիչ Աղասի Արշակյանը: Սակայն, նա նշեց, որ ցանկանում է մնալ անկուսակցական, քանի որ ժամանակին դառնալով “մի կուսակցության” անդամ՝ զղջացել է: Թե, ինչու չի ցանկանում նշել կուսակցության անունը, ամաչում է արդյոք …
Հասարակական տրանսպորտի վիճակը՝ ցուցահանդեսում Մար 12,2012 13:44 Այսօր կեսօրին Հանրապետության Հրապարակում տեղի կունենա բացօթյա ֆոտոցուցահանդեսի բացում` նվիրված հասարակական տրանսպորտի վիճակին:Կազմակերպիչը “Արժանապատիվ տրանսպորտ” նախաձեռնությունն է: “Արժանապատիվ տրանսպորտ քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներն անցած տարվա ընթացքում լուսանկարներով արձանագրել են հասարակական տրանսպորտի վիճակը, որն էլ կներկայացնեն քաղաքացիներին բացօթյա ֆոտոցուցահանդեսի ժամանակ”,-հայտնում է կազամակերպիչն ու կոչ անում այցելել ցուցահանդես՝ նպաստելով տրանսպորտային բարեփոխումների համար պայքարող երիտասարդների աշխատանքին:
Չինաստանը տիեզերք կուղարկի առաջին կին տիեզերագնացին Մար 12,2012 12:58 Ինչպես փոխանցում է Xinhua գործակալությունը, այս տարի Չինաստանը տիեզերական վարժանքներում ընդգրկել է բազմաթիվ կին-տիեզերագնացների: Ամռանը երեք տիեզերագնացներից բաղկացած անձնակազմը կտեղափոխվի Շենցու կայան սեպտեմբերին տիեզերք արձակված Թյանգոգ 1 մոդուլի հետ միացման աշխատանքներ մոդելավորելու համար: Դրանց բարեհաջող ավարտից հետո տիեզերագնացները կտեղափոխվեն Թյանգոգ 1 կայան, որտեղ կզբաղվեն գիտափորձերով:
Աշոտ Բլեյանը պատգամավոր առաջադրվելու համար 1 մլն դրամ չունի Մար 12,2012 12:48 Մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու համար եթե չլիներ սահմանված 1 մլն ընտրագրավը, ապա Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը իր թեկնածությունը կառաջադրեր: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա՝ ավելացնելով, որ այնուամենայնիվ իր թեկնածությունը չառաջադրելու մեկ այլ պատճառ էլ կա՝ կրթահամալիրի տնօրեն լինելը: “Ես անպայման կառաջադրվեի, նույնիսկ ինձ համար ոչ այնքան ծանոթ ընտրատեղամասում: Ես այսօր զբաղվում եմ …
Կենտրոնական բանկի նախագահն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի պատվիրակությանը Մար 12,2012 12:43 ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) Հարավ-Արևելյան Եվրոպայի, Միջին Ասիայի, Թուրքիայի և Կովկասյան երկրների գլխավոր տնօրեն Օլիվյե Դեկամպի գլխավորած պատվիրակությանը: ԿԲ նախագահը բարձր է գնահատել Հայաստանում ՎԶԵԲ գործունեությունը, նշելով, որ Հայաստանում իր գործունեության առաջին օրից այն մեծ դեր …
Էրդողանին ուղղված նամակը կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում Մար 12,2012 12:38 Ինչպես փոխանցում է թուրքական Haber Turk թերթը, Իզմիրի 54-ամյա բնակիչ, ոստիկանության պաշտոնաթող կապիտան Ունալ Բենլիալփերը նամակ է հղել երկրի վարչապետ Էրդողանին: Նամակը, որը բաղկացած է 215 էջից և ունի 75 մետր երկարություն, կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: Նամակում Բենլիալփերն արծարծում է ոստիկանների իրավունքների և անձնական կյանքի համար ժամանակ չունենալու մասին հարցերը: Մինչ նամակն ուղարկելը՝ …
Վիրջինյան կղզիներում հաղթել են միաժամանակ եվ՛ Ռոմնին, եվ՛ Փոլը Մար 12,2012 12:20 Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին Վիրջինյան կղզիներում ձայների մեծամասնություն է ստացել պատվիրակների կողմից, մինչդեռ կոնգրեսական Ռոն Փոլը այնտեղ հաղթանակ է տարել հանրապետական ընտրողների կողմից ձայների մեծամասնությամբ,- հաղոդում են տեղի ԶԼՄ-ները: Հավաքի մասնակիցներից յուրաքանչյուրն առանձին քվեարկում է այս կամ այն թեկնածուի օգտին և առանձնին որոշում, թե ինչպես են քվեարկելու պատվիրակները: Արդյունքում Ռոմնին ստացել է պատվիրակներից 7 …
Հովիկ Աբրահամյանն ընտրվեց ՀՀԿ առաջին փոխնախագահ` քաղաքական գծով Մար 12,2012 12:15 Երեկ Հայաստանի հանրապետական կուսակցության խորհուրդը Կառավարության տան մեծ դահլիճում ՀՀԿ նոր փոխնախագահներ է ընտրել: Նախկին 3 փոխնախագահի փոխարեն ՀՀԿ նախագահը այսուհետ կունենա 5 տեղակալ: ՀՀԿ փոխնախագահներ են ընտրվել վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը: Խորհրդի նիստում վերընտրվել …
Արսեն Ջուլֆալակյանը դարձավ բրոնզե մեդալակիր Մար 12,2012 12:07 Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2012 թվականի առաջնությունը: 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց բրոնզե մեդալը` 3:1 հաշվով հաղթելով ուկրաինացի Դմիտրո Պիշկովին: 1/8 եզրափակիչում Արսենը զիջեց աշխարհի չեմպիոն, ռուս Ռոման Վլասովին, որը հետագայում հասավ եզրափակիչ, իսկ Ջուլֆալակյանը երկու մրցապայքարներում հաղթելուց հետո նվաճեց բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունքը: 66 և 84 կգ քաշային …
Էրեբունիում այգին ոչ թե ավիրվում է, այլ բարեկարգվում. շինարարներ Մար 12,2012 12:03 Էրեբունիում Ազատամարտիկների փողոցին հարող այգին ոչնչացնելու՝ այսօր առավոտյան տարածված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ Այգում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է Tert.am -ը: Այժմ այգուց հանվում են քայքայված երկաթբետոնե մեծ սալիկները՝ դրանք նորերով փոխարինելու համար։ “Բարեկարգման աշխատանքները պայմանավորված են գարնան գալու հետ։ Ինչպես տեսնում եք, բարեկարգվում է ոչ միայն այգին, այլ նաև փողոցն ու …
16 Մայիս 19:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդ Դոն բառը փոխվել ա, արդեն ուրիշ բառով են իրան դիմում. ՀՀ ոստիկանապետի պատասխանը՝ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին՝ «Դոն Պիպոյին»
15 Մայիս 23:48 Լոռիում որոնում են ռեստորանի աշխատակցուհուն․ նախնական տեղեկություններով՝ նա անզգուշաբար Փամբակ գետն է ընկել
15 Մայիս 11:09 ՖՈՏՈ․ Վանաձորի երբեմնի ճանապարհաշինության «Լոռու ՃՇՇ» ընկերությունը հայտնվել է պետգնումների «սև ցուցակում»
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
11 Մայիս 07:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին