Երկրաշարժ Ադրբեջանում Մար 12,2012 15:19 Ադրբեջանում` Շամախի և Իսմայիլիի մարզերի սահմանային հատվածում, ադրբեջանական ժամանակով 08.53-ին տեղի է ունեցել երկրաշարժ: Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.5 մագնիտուդ,-հաղորդում է SalamNews գործակալությունը: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Գիդո Վեստերվելեն ժամանելու է Վրաստան, Հայաստան եվ Ադրբեջան Մար 12,2012 15:07 Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն իր տարածաշրջանային շրջագայության շրջանակներում պաշտոնական այցով ժամանելու է Վրաստան, Հայաստան եւ Ադրբեջան: Վրաստանում Վեստերվելեն հանդիպումներ է ունենալու նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի եւ արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ: Վրաստանի փոխարտգործնախարար ընդգծել է, որ այդ այցը շատ կարեւոր է իրենց համար, քանի որ այն համընկնում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:
Կառլեն Մկրտչյանը` խորհրդանշական հավաքականում Մար 12,2012 15:04 Ուկրաինայի առաջատար մարզական կայքը` football.ua-ն, առաջնության 22-րդ տուրի խորհրդանշական հավաքականում է ընդգրկել նաև Դոնեցկի “”Մետալուրգում”” հանդես եկող Հայաստանի հավաքականի հենակետային կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանին, ով բավական լավ հանդիպում անցկացրեց “”Մետալիստի”” (1:1) հետ մրցավեճում: “”Ցանկացած հենակետային կիսապաշտանի համար դժվար է լինում “”Մետալիստի”” դեմ հանդիպումներում: Թեև Թայսոնը ու Կլեյստոն Շավյերը հեռու էին իրենց լավագույն վիճակից, սակայն հնարավոր է, …
ՀԱՊԿ-ը բուռն զարգացում է ապրում, եվ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է այդ գործընթացում Մար 12,2012 15:02 Երևանում այսօր անցկացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի և Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի անդամների ընդլայնված նիստ: Այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: “”ՀԱՊԿ-ը բուռն զարգացում է ապրում, և Հայաստանը` որպես կազմակերպության ակտիվ անդամներից մեկը, ակտիվորեն ներգրավված է այդ գործընթացում: …
Նստացույց Մաշտոցի պուրակում Մար 12,2012 14:47 Արդեն մեկ ամիս է, ինչ մենք նստացույց ենք անում Մաշտոցի պուրակում` գիտակցելով, որ մենք տերն ենք այս քաղաքի ու երկրի, մեր ժամանակի ու մեր առողջության հաշվին պահանջելով պահպանել հանրային տարածքը ու սեփականությունը եւ այն չառեւտրականացնել ու զավթել մեզնից: Մենք դադարեցրել ենք շինարարությունը եւ պահանջել ենք ապամոնտաժել այնտեղի շինությունները եւ բարեկարգել այգին: Այս մասին armlur.am – …
Բեն Լադենը կանացի խարդավանքի զոհ է դարձել Մար 12,2012 14:26 Բրիտանական ԶԼՄ-ները գրում են, որ նախկին թիվ մեկ ահաբեկիչը` Բեն Լադենը, սիրային ինտրիգի զոհ է դարձել` նրան մատնել է իր կանանցից մեկը, – հաղորդում է Daily Mail-ը: Պակիստանում նրա թաքստոցի կոորդինատները ԱՄՆ հետախուզությանը հայտնել է ահաբեկչի կանանցից մեկը, ով խանդել է ԲԵն Լադենին ավելի երիտասարդ կնոջ նկատմամբ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ահաբեկիչը միաժամանակ 5 …
Հայաստանի ըմբիշները նվաճեցին 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ Մար 12,2012 14:24 Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մարտի 11-ին ավարտվեցին Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունները: Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականից գերազանց մրցելույթներ ունեցավ գյումրեցի Արթուր Ալեքսանյանը (96 կգ): Նա շռնդալից հաղթանակներով մտավ եզրափակիչ և “ոսկու” համար պայքարում առավելության հասավ լիտվացի Էզերսկիս Մինդաուգասի նկատմամբ` նվաճելով չեմպիոնի կոչումը: Երրորդ տեղը գրավեցին և բրոնզե մեդալակիր դարձան երևանցիներ Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ) և Յուրի Պատրիկեևը (ծանրքաշային …
Շուրջորյա նստացույց Մաշտոցի պուրակում Մար 12,2012 14:17 “Արդեն մեկ ամիս է, ինչ մենք նստացույց ենք անում Մաշտոցի պուրակում`գիտակցելով որ մենք տերն ենք այս քաղաքի ու երկրի, մեր ժամանակի ու մեր առողջության հաշվին պահանջելով պահպանել հանրային տարածքը ու սեփականությունը և այն չառևտրականացնել ու զավթել մեզնից: Մենք դադարեցրել ենք շինարարությունը և պահանջել ենք ապամոնտաժել այնտեղի շինությունները և բարեկարգել այգին”: Այս մասին “armlur.am” -ին տեղեկացնում …
Կաթվածահար են Երեվանի կենտրոնական փողոցները Մար 12,2012 14:07 Այժմ Արաբկիր համայնքի Բարեկամություն, Կոմիտաս, Քոչար, Կիևյան փողոցների հատման տեղում եւ “Բարեկամություն” էստակադայի վրա խցանում է: Երթևեկությունը կաթվածահար է, այն կարգավորելու համար չկան Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ:
Երկրագնդի բնակչության աճը յուրաքանչյուր 10-րդ բնակչին կզրկի խմելու ջրից. ՄԱԿ Մար 12,2012 14:03 Միավորված ազգերի կազմակերպությունն ահազանգում է, որ Երկրի վրա խմելու ջրի շուրջ իրավիճակը խիստ մտահոգիչ է: ՄԱԿ-ի զեկույցը երեկ ներկայացվել է Ջրային ռեսուրսների համաշխարհային ֆորումին, որը մարտի 12-ին իր աշխատանքներն է սկսում Ֆրանսիայի Մարսել քաղաքում: Խմելու ջրի պակասի խնդիրն ավելի է խորանում կլիմայի գլոբալ փոփոխության, ինչպես նաև Երկրագնդի՝ գնալով աճող բնակչության պարենամթերքի և հիգիենայի միջոցների պահանջարկի …
15 Մայիս 23:48 Լոռիում որոնում են ռեստորանի աշխատակցուհուն․ նախնական տեղեկություններով՝ նա անզգուշաբար Փամբակ գետն է ընկել
16 Մայիս 19:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդ Դոն բառը փոխվել ա, արդեն ուրիշ բառով են իրան դիմում. ՀՀ ոստիկանապետի պատասխանը՝ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին՝ «Դոն Պիպոյին»
15 Մայիս 11:09 ՖՈՏՈ․ Վանաձորի երբեմնի ճանապարհաշինության «Լոռու ՃՇՇ» ընկերությունը հայտնվել է պետգնումների «սև ցուցակում»
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
11 Մայիս 07:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին