ԽԱՂԱՄՈԼ ՓԵՍԱՆ Մար 01,2012 00:00 Aravot.am-ը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին Դավթաշենի կամրջից ցած նետված 34-ամյա տղամարդը, որը մեծ պարտքեր ուներ խաղատներ հաճախելու արդյունքում, Նաիրա Մելքումյանի մինուճար դստեր ամուսինն էր: Հիշեցնենք, որ Նաիրա Մելքումյանը ժամանակին աշխատել է որպես Հայաստանի արտաքին գործերի նախարարության առաջին քարտուղար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն:
ՏԱՆԻՔ Է ՓԼՈՒԶՎԵԼ Մար 01,2012 00:00 Փետրվարի 28-ին` ժամը 10:30-ին, ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երեւան քաղաքի Սեւանի փողոցի թիվ 70 տան տանիքը: Ըստ նախնական գնահատման` փլուզման պատճառ է հանդիսացել տանիքին կուտակված ձյան շերտի ծանրությունը. տուժածներ չկան: Վնասի չափերը ճշտելու համար կազմվել է հանձնաժողով:
ՎԱՃԱՌԵԼ Է 300 ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ Մար 01,2012 00:00 Newsarmeniatv.com-ը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցների կողմից համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելիս ոստիկանության Մասիսի բաժին է հրավիրվել մի կին, ով հայտարարել է, որ 2005-ին հղիացել է ու դեռեւս չծնված երեխային վաճառել 300 ԱՄՆ դոլարով: Գործարքը կայացել է երեխայի ծնվելուց հետո: Ոստիկանների կողմից բացահայտումը կատարվել է փետրվարի 27-ին: …
ԴԱՐՁԵԼ Է 509 ՀԱԶԱՐ Մար 01,2012 00:00 ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանի հավաստմամբ` 2012-ի հունվարի 1-ի դրությամբ ճշգրտումների արդյունքում կենսաթոշակառուների թիվը 520 հազարից նվազել է մինչեւ 509 հազարի: Վերջինիս խոսքերով` միասնական տեղեկատվական համակարգի ներդրումը թույլ է տվել ծառայություններն ավելի մատչելի դարձնել, եւ ներկայում մոտ 100 հազար թոշակառուներ իրենց կենսաթոշակը ստանում են բանկային համակարգով, ընդ որում, քարտի սպասարկման գումարը չի …
ՎՃԱՐԻ՛Ր ԵՎ ԱՆՀՈ՛Գ ԱՊՐԻՐ Մար 01,2012 00:00 Այսուհետ, վճարելով տարեկան 52.000 դրամ, պետական ծառայողը կկարողանա հիվանդության դեպքում մինչեւ 3 միլիոն 800 հազար դրամի անվճար բուժօգնություն ստանալ: Սա բազային մինիմալ փաթեթն է, եւ պետական ծառայողը կկարողանա ավելին ստանալ` օգտվելով այլ փաթեթներից եւս: Նշված ապահովագրական ծառայությունից կկարողանան օգտվել միայն պետական ծառայողները, ինչպես նաեւ ծառայողի ընտանիքի անդամները, կինը, երեխաները: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն` …
ԶԱԳՍ-ՈՒՄ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ԿՆՈՋԸ Մար 01,2012 00:00 Նախկինում դատապարտված, փսիխոպաթիա հիվանդությամբ տառապող Հայկ Դավթյանը, ով ընդամենը մի քանի տարի առաջ էր ընտանիք կազմել Աստղիկի հետ ու համատեղ կյանքում երկու երեխա ունեցել, հանկարծ սկսել է կասկածել կնոջը դավաճանության մեջ: Թեեւ այդ փաստը հավաստող ապացույց չի ունեցել ու հետագայում էլ չի կարողացել դատարանում ապացուցել, այդուհանդերձ, կնոջ վարքագծից համոզված է եղել, որ նա իրեն դավաճանել …
ՀԱՅԻ ՀԵՏԻՆ ԽԵԼՔԸ Մար 01,2012 00:00 Երեկ հրապարակված «387 զանգ «թեժ» 116-ին» հոդվածին շատ բուռն են արձագանքել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում: Նրանք սկսել են զանգել եւ զրուցել այն ՀԿ ներկայացուցիչների հետ, որոնց կարծիքը տպագրել էինք թերթում, եւ որոնք պնդում էին, որ Կարեն Անդրեասյանի գլխավորած կառույցը մատնված է անգործության: Սա մի կողմից ողջունելի է, որ գրասենյակում, այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնք մտահոգված են, …
ՖՐԱՆՍԻԱՆ ՀՈՒՍԱԽԱԲ ԱՐԵՑ Մար 01,2012 00:00 Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Իսկ մենք` հայերս, թերեւս ժամանակից շուտ շտապեցինք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ հայտնել մեր երախտագիտությունը: Ինչեւէ, առաջին անգամը չէ, որ գերտերությունները, շոշափելով այս հարցը, չեն տալիս դրական լուծում, կամ եթե տալիս էլ են, ապա միայն սեփական շահերից ելնելով:Հարց. Ձեր կարծիքով` ինչո՞ւ մեր բարեկամ պետությունը սկզբում …
ՍԵՎԱՆԻ ՏԻՐԱԿԱԼԸ, ՈՎ ՄԻՇՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ Է Մար 01,2012 00:00 Սեւանի քաղաքապետ Գեւորգ Մալխասյանին «չեն թողնում» կարգին աշխատի: Անընդհատ խանգարում են, ներքաշում տարբեր պատմությունների մեջ, նրանից անգամ երես են թեքում իր բարեկամները` Խաչատուր Սուքիասյանի գլխավորությամբ: Իր իշխանությունն անհոգ վայելելու համար մարդը հրաժարվեց ՀԱԿ-ի անդամությունից եւ նետվեց նախագահական կուսակցության գիրկը, սակայն էլի հանգիստ չեն տալիս… Գեւորգ Մալխասյանն իրեն Սեւանի լիիրավ տերն է համարում ուղղակի եւ անուղղակի …
Մար 01,2012 00:00 «Մենք հալածվել ենք իշխանության կողմից, ենթարկվել ենք հետապնդումների, խուզարկել են մեր տները»: Արտաշես Գեղամյան tert.am Գեղամյանը «հալածվել» է առաջին նախագահի օրոք, «հետպնդվել» եւ «խուզարկվել» երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին ու ճիշտ ժամանակին կողմնորոշվել` դառնալով Սերժ Սարգսյանի համակիրն ու արդեն մոլի երկրպագուն: Ի վերջո, ինչքա՞ն կարելի է ընդդիմադիրի անհուսալի կարգավիճակում մնալ: Բայց որ իշխանական գործիչ դառնալու …
23 Դեկտեմբեր 17:22 Իմ կենսագրությունը եթե նայեք, կհասկանաք՝ ես պարապ չեմ մնալու․ պաշտոնանկ արված փոխնախարար Հովհաննես Հարությունյան
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
23 Դեկտեմբեր 16:26 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանրամասներ՝ 13-ամյա աղջկա կյանքից զրկման դեպքի մասին․ ինչ է պատմում հայրը
23 Դեկտեմբեր 11:19 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապշած էի, երբ տեսա ԱՄՆ իմ թռիչքի տոմսերի գները, ամբողջությամբ կփոխհատուցեմ. Ավինյան
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 14:47 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում