ՀՀԿ-Ի ԲԵՌԸ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՍԵՐԻՆ Ապր 17,2012 00:00 Սերժ Սարգսյանն այս օրերին ՀՀԿ քարոզարշավն անցկացնում է միայնակ. ո՛չ Հովիկ Աբրահամյանը, ո՛չ Տիգրան Սարգսյանը չեն ուղեկցում նրան: Սա ուշագրավ է այն առումով, որ Հ. Աբրահամյանն ու Տ. Սարգսյանը զբաղեցնում են ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ եւ երրորդ հորիզոնականները: Այլ կերպ ասած՝ խոսքը ոչ թե շարքային ՀՀԿ-ականի կամ հասարակ պաշտոնյայի մասին է, այլ համամասնական ցուցակը ղեկավարողների: …
ՋԱՎԱԽՔԻՑ` ԶԵՅԹՈՒՆ Ապր 17,2012 00:00 «Ժողովուրդ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Քանաքեռ-Զեյթունի 3-րդ ընտրատարածքում Ջավախքից մարդիկ են ժամանակավոր գրանցվում իրենց բարեկամների տների հասցեներով: Անձնագրային բաժնի աշխատակիցներից մեկի հայրը, լինելով ՀՀԿ-ի ակտիվիստ, Ջավախքի (Ախալքալաք) իր բարեկամներին բերել եւ գրանցել է իր բնակավայրի հասցեով: Մեր աղբյուրը կոնկրետ օրինակներով հաստատեց ասվածը. Բարսեղյան Վազգանուշը, լինելով Զեյթունի անձնագրային բաժնի աշխատակից, միաժամանակ ընդգրկված է ՀՀԿ-ի շտաբում որպես …
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը` ԻՇԽԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Ապր 17,2012 00:00 «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը երեկվա ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Հայ ազգային կոնգրեսը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն պայմանավորվել են չեզոքացնել «Ժառանգությանը»: Հիշեցնենք, որ այդ երեք ուժերը, նաեւ` «Ժառանգություն»-ը, ընտրությունների վերահսկման միասնական շտաբի մաս են կազմում: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը, մեկնաբանելով Հակոբյանի հայտարարությունները, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Բայց ինչո՞ւ չեզոքացնել «Ժառանգությանը»: Մեր պայքարն իշխանության …
ՍԱՐԳՍՅԱՆԸ` ԾՈՎԱԳՅՈՒՂՈՒՄ Ապր 17,2012 00:00 Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մարտի 30-ին այցելել է Գեղարքունիքի մարզ` Ծովագյուղ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ թիվ 23 ընտրատարածքում ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանը սատարում է ԲՀԿ-ական թեկնածուին` Էդուարդ Սահակյանին, եւ Գեղարքունիքի մարզ են այցելել` նրան օգնելու համար: Նրա նպատակն է մարզում դեմ գնալ ՀՀ ներկայիս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Փորձեցինք լուրը ճշտել Ալիկ Սարգսյանից, սակայն …
ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՉԻ ԹՈՂՆՈՒՄ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ Ապր 17,2012 00:00 Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ երեկ մեկնել էին Արարատի մարզ. Մասիս, Արտաշատ քաղաքներում տեղի ունեցած հանդիպումներից հետո Կոնգրեսն իր այցն ավարտել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդավայր Արարատում: Ի դեպ, այստեղ Կոնգրեսի հանրահավաքի մասնակիցներից քիչ հեռու կանգնած էր նաեւ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը:Հիշեցնենք, որ նա վերջերս ներկա էր եղել նաեւ …
ՊԵՏՔ Է ՎԵՐԱՑՆԵԼ ՊԻՂԾ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ Ապր 17,2012 00:00 Թիվ 37 ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրած անկուսակցական Սամվել Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով նախօրեին Մալաթիա-Սեբաստիա համայնքում ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպին, ասաց. «Վերջին հաշվով Բաղրամյան 26-ում, կառավարությունում, Ազգային Ժողովում պետք է հասկանան, որ պետք է մեկընդմիշտ վերացնել այդպիսի պիղծ վերաբերմունքը»:-Տեղեկություններ կան, որ Դուք որոշել եք շուտով Ձեր թեկնածությունը հանել եւ հրաժարվել ընտրապայքարից:-Բոլորն …
Ապր 17,2012 00:00 ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ Տիգրան Ստեփանյանը կրկին առաջադրվել է թիվ 16 ընտրատարածքում: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե քանի անգամ է մոտեցել ԱԺ ամբիոնին, ինչ հարց է բարձրացրել, եւ ինչի համար ընտրողները պետք է նորից նրան ձայն տան, Տիգրան Ստեփանյանը պատասխանեց, որ խորհրդարանում ելույթներ չի ունեցել եւ երբեւիցե չի մոտեցել ԱԺ ամբիոնին: Որպես սփոփանք` նա նշեց, որ …
Ապր 17,2012 00:00 «Ժողովուրդ»-ի աղբյուրները տեղեկացրին, որ կիրակի օրը մի արտառոց դեպք է տեղի ունեցել «Հայաստան» հանրախանութում: Սեփականատեր Հայրապետ Հայրապետյանը երեկոյան ժամին գինովցած գնացել է հանրախանութ եւ սկսել գոռգոռալ աշխատակիցների, այդ թվում եւ հանրախանութի պահակի վրա: Կրքերն այնքան են թեժացել, որ վերջինս պահակին հանել է դուրս ու սկսել ծեծել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ժամը 20:20-ի սահմաններում հանրախանութի մոտ մեծ վիճաբանություն …
Ապր 17,2012 00:00 Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` օրերս «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ հանդիպումը կազմակերպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը: Հանդիպման ժամանակ, նույն աղբյուրների փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը հորդորել է Րաֆֆի Հովհաննիսյանին դուրս գալ չորս կուսակցությունների միասնական շտաբից, քանի որ այն ընկալվում է որպես Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնություն: Փոխարենը խոստացել է …
ԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԵՆ Ապր 17,2012 00:00 Այն, որ Հանրապետական կուսակցությունը վախենում է հրապարակային բանավեճից, արդեն իսկ պարզ դարձավ քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում: ՀՀԿ ներկայացուցիչները նախանձելի համառությամբ մերժեցին բանավեճի բոլոր հրավերները` պարզապես բոյկոտելով անցանկալի լրատվամիջոցներին եւ անցանկալի ընդդիմախոսներին: Այս փաստը ավելի քան տարօրինակ է, եթե հաշվի առնենք այն, որ ՀՀԿ ղեկավարն ամեն տեղ կոկորդ է պատռում` խոսելով գրանցած նվաճումների ու ձեռքբերումների մասին: …
23 Դեկտեմբեր 17:22 Իմ կենսագրությունը եթե նայեք, կհասկանաք՝ ես պարապ չեմ մնալու․ պաշտոնանկ արված փոխնախարար Հովհաննես Հարությունյան
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 14:47 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում