«ԻՄ ՄԻԱԿ ՄՐՑԱԿԻՑԸ ԺԱՄԱՆԱԿՆ Է» Ապր 19,2012 00:00 Ազգային Ժողովի պատգամավոր Լյովա Խաչատրյանն առաջադրվել է Երեւանի թիվ 12 ընտրատարածքում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, խոսելով իր պատգամավորական գործունեության մասին, Խաչատրյանը նշեց, որ ինքը ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրված այն եզակի պատգամավորներից է, ով մշտապես եղել է ժողովրդի կողքին, գրեթե բոլոր համայնքների ղեկավարների հետ ունեցել է ամենօրյա ուղղակի շփումներ: Պատգամավոր լինելը երբեք չի փոխել իրեն, ինչը …
ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Ապր 19,2012 00:00 Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երկար ընդմիջումից հետո շարունակվեց Գյումրու շտապօգնության 65-ամյա բժիշկ Աշոտ Գրիգորյանի մահվան գործով քննությունը: Դատական նիստը բավականին բուռն ու լարված մթնոլորտում անցավ: Հիշեցնեք, որ 2011թ. հունիսի 26-ին Գյումրու ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ քաղաքի Կոմիտերնի փողոց, երկրորդ նրբանցք, 13 տանը մահացել էր տանտեր Արամայիս Կարապետյանին բուժօգնություն ցույց տված վիրաբույժ Աշոտ Գրիգորյանը: …
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՆ ՈՒ «ՖԵՅՍԲՈՒՔ»-Ը Ապր 19,2012 00:00 Որքան մոտենում է մայիսի 6-ը, այնքան ավելի են ակտիվանում խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն ու մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները: Մեծ հաշվով, փոքրիկ բացառությամբ ՀՀԿ-ի, ԲՀԿ, ՀԱԿ-ի ու «Ժառանգության», մնացած ուժերի նոր մեկնարկած ներկայությունը «Ֆեյսբուք»-ում նկատելի է: Իհարկե, վերոնշյալ քաղաքական ուժերը միշտ էլ ներգրավված եղել են «Ֆեյսբուք»-ում, մշտապես արտահայտել են իրենց դիրքորոշումները եւ ակտիվ մասնակցել են …
«ՍԵՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ»-ՈՒՄ Ո՞Վ Է Ո՞ՒՄ ԽԱԲՈՒՄ Ապր 19,2012 00:00 «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գիտական գծով տնօրենի տեղակալ Վահե Գուլանյանը, ով մասնագիտությամբ ատամնատեխնիկ եւ բուսաբան էկոլոգ է, պարկում ինքնավստահ փոփոխություններ է անում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա նշեց, որ 2012-ի մարտի 24-ին ազատված աշխատողներին առաջարկվել է այլընտրանքային աշխատանք, սակայն կրճատվածները չեն համաձայնում աշխատել արտահաստիքային աշխատակցի կարգավիճակով: Իսկ ՊՈԱԿ-ի տնօրինությունը հրաժարվում է հանդիպել եւ նրանց առերես բացատրել …
Ապր 19,2012 00:00 «Ես ուզում եմ՝ մի հատ սիրելի լրագրողները նկարելուց հեռախոսը ճիշտ նկարեն, որ ավել-պակաս ինֆորմացիա չտան: Հեռախոսը նկարելով՝ առանց անհարմար զգալու պատվեր կատարել չի կարելի»: Գագիկ Ծառուկյան news.am ԲՀԿ նախագահ «Գագիկ հրացանակիրն» օր օրի ավելի անհասկանալի պահվածք է դրսեւորում: Մեջքին խփելով «Կոլտ» տեսակի ատրճանակը՝ ստում է, թե «Վերտու» հեռախոս է, ու դեռ մի բան էլ մեղադրում …
Ապր 19,2012 00:00 ««Օրինաց երկիր» կուսակցությունն իր բնավորությամբ անհանգիստ քաղաքական ուժ է»: Արթուր Բաղդասարյան «Առավոտ» Դե իհարկե, անհանգստանալու առիթ ՕԵԿ-ն ամեն ընտրությունից առաջ է ունեցել: Այնքան, որ նշված հատկանիշն արդեն բնավորության գիծ է դարձել: Նրան միշտ դժվարությամբ է հաջողվել ընտրական հինգտոկոսանոց արգելքը հաղթահարել: Այս ընտրություններից առաջ իրավիճակն ավելի է բարդացել, եւ «Օրինաց երկիր»-ը ստիպված բացել է ոչ միայն …
Ապր 19,2012 00:00 «Կարծում եմ` կհամաձայնեք, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների` շատ ավելի հավասար պայմաններ են ստեղծված բոլոր կուսակցությունների համար, եւ տեմպը մենք մինչեւ ընտրությունների ավարտ կպահպանենք»: Տիգրան Սարգսյան Տիգրան Սարգսյանը, ինչպես միշտ, վարդագույն ակնոցներով է նայում իրականությանը: Ինչպես նա ժամանակին պնդում էր, որ Հայաստանում տնտեսական ճգնաժամ չկա, այնպես էլ հիմա ասում է, թե հավասար պայմաններ են ստեղծված: …
ՀԻՆԳ ԱՄՍԱԿԱՆ ԵՐԵԽԱՆ ՄԱՀԱՑԵԼ Է Ապր 19,2012 00:00 Վայոց Ձորի մարզի Ազատեկ համայնքում ապրիլի 6-ին մահվան դեպք է գրանցվել: Գյուղի 5 ամսական բնակչուհի Սեդա Նվերի Ֆրանգուլյանը, ով ընտանիքի առաջնեկն էր, քնել է ու ալեւս չի արթնացել: Երեխայի մահվան առթիվ կա երկու վարկած: Նախ` այն, որ երեխան տառապում էր «կեղծ կրուպ» հիվանդությամբ, ապա՝ որ երեխայի մահը վրա է հասել պատվաստման արդյունքում: Մահվան դեպքի մասին …
ԳԱՅԴԸ ՈՉ ԹԵ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ, ԱՅԼ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ Է ՈՒԶՈՒՄ Ապր 19,2012 00:00 Այս տարվա փետրվարի 2-ին Երեւանի Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Ալեքսանդր Ազարյանի, համաներմամբ ազատ էր արձակել Գայդ մականունով Արմեն Սարգսյանին (Լեւոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովիկի թիկնապահը), Ծիծակ մականունով Արման Գեւորգյանին եւ նրանց 6 համախոհներին: Սակայն պարզվում է, որ նրանք այնքան էլ գոհ չեն համաներումից: Ըստ քրգործի` խումբը` յուրաքանչյուրն իրեն վստահված «լիազորության» շրջանակում, մաքսանենգ ճանապարհով …
ԴԵ ՊԱՏԱՍԽԱՆԵ՛Ք Ապր 19,2012 00:00 ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, դիմելով Եղեգնաձոր քաղաքի բնակիչներին, ասել է, որ իրենք կարող են պատասխանել բոլոր «չարակամների մեղադրանքներին եւ հարցերին»: «Մի շարք քաղաքական ուժեր հանդես են եկել ժողովրդի անունից` միաժամանակ քննադատելով ՀՀԿ-ին: Մենք չենք վախենում ու պատրաստ ենք ընդունել կառուցողական քննադատությունը` ունենալով դա ի գիտություն` հետագայում մեր քաղաքականությունը բարելավվելու համար»,-ասել է Ս. Սարգսյանը:
29 Հուլիս 12:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետի կնոջ ընթրիքին մասնակցած սիրիահայ մեծահարուստ կառուցապատողը մեղադրյալի աթոռին է, գույքը՝ կալանքի տակ
29 Հուլիս 13:16 «Շեֆդ ոչ միայն դավաճան է, այլ նաև հիվանդ ու մոլագար»․ Գևորգ Պապոյանի քեռին՝ Փաշինյանի մասին
28 Հուլիս 13:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ՆԳՆ-ի հետ «կռվի մեջ է»․ վարորդական վկայականի թեմա
29 Հուլիս 16:28 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որոշում՝ գործարար Սամվել Կարապետյանի տան բակից առգրավված 50 մեքենաների մասով
22 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմին չմասնակցած անձը պատերազմում անհետ կորածի համար նախատեսված աջակցություն է ստացել․ քրեական գործ
23 Հուլիս 07:21 Վերջ արեւին. Կառավարությունը դադարեցրել է արեւային կայանների սուբսիդավորման ծրագիրը․ «Ժողովուրդ»
23 Հուլիս 19:11 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արբիտրաժային դատարանով մի վախեցրեք մեզ. Փաշինյանը՝ պարտվելուց 7 օր առաջ. հիշեցում
10 Հուլիս 21:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 24 կարատանոց ոսկուց զարդատուփ, 502 հազար դրամ արժողությամբ գորգ․ ինչ նվերներ է ստացել Նիկոլ Փաշինյանը
22 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմին չմասնակցած անձը պատերազմում անհետ կորածի համար նախատեսված աջակցություն է ստացել․ քրեական գործ
18 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փաշինյանը մտավ խուց, թուլացած գամված էինք ու ասաց․․․»․ 25 տարի ցմահ դատապարտվածի հույսը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ․ ՄԱՍ 16