ՍԴ ԱՆԴԱՄԻ ՈՐԴԻՆ Ապր 19,2012 00:00 Երեկ Արմեն Աշոտյանը Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակել պրոռեկտոր Գաբրիել Բալայանին: Ամենայն հավանականությամբ, հենց նրան էլ առաջիկայում կդարձնեն Բրյուսովի ռեկտոր: Հիշեցնենք, որ Գաբրիել Բալայանի հայրը ՍԴ անդամ Կիմ Բալայանն է, որի անունը վերջին շրջանում կապվեց Սամվել Բաբայանի կողմից խաբվածների հայտնի պատմության հետ: Նշվում է, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարը նախկին …
ԸՆԴԴԵՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ Ապր 19,2012 00:00 Տաքսու վարորդ ներկայացած քաղաքացին, զանգահարելով «Ժողովուրդ»-ի խմբագրություն, հետաքրքիր տեղեկություն հայտնեց: Ըստ նրա` Հանրապետական կուսակցության անդամներն այս օրերին ընկել են դռնեդուռ եւ վարորդներին համոզում են իրենց մեքենաների վրա փակցնել ՀՀԿ-ի «Հավատանք, որ փոխենք» դրոշները: Եւ երբ վարորդները հրաժարվում են` ասելով, թե «մեր ինչին են պետք» դրոշները, ՀՀԿ-ականները մարդկանց համոզելու համար «լուրջ փաստարկ» են բերում, այն է` …
ՀԵՌԱՑԱՆ Ապր 19,2012 00:00 ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը երեկ հայտարարել է, որ դուրս են գալիս ԱԺ նախագահին կից ստեղծված մոնիթորինգի հանձնաժողովից: Սաֆարյանը պաշտոնական նամակ է ներկայացրել Սամվել Նիկոյանին՝ տեղեկացնելով, որ այդ հանձնաժողովի աշխատանքներն ինքն արժանահավատ չի համարում, ուստի հեռանում է:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Ապր 19,2012 00:00 ՆՈՐ ՇՏԱԲՆԵՐ«Միավորված հայեր» կուսակցությունն ապրիլի 16-ին երկու նոր շտաբ է բացել Նոր Նորքում` ընտրողներին առավել հասանելի լինելու նպատակով: Նոր նախընտրական շտաբների հասցեներն են` Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական փողոց 1/3 եւ Նորքի 6-րդ զանգված, Բադալ Մարգարյանի փողոց, շենք 8: Իսկ ահա Սպիտակի Լեռնանցք համայնքի ղեկավար Լեւիկ Աբգարյանը խոչընդոտել է «Միավորված հայեր»-ին շտաբներ բացել «իր տարածքում», …
ՄԱՅԻՍԻ 6-Ը՝ ՆՈՐ ՍԱՐԴԱՐԱՊԱՏ Ապր 19,2012 00:00 ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ երեկ մեկնել էր Արմավիրի մարզ: Առաջին կանգառն Էջմիածնում էր: Այստեղ տեղի իշխանությունները, իսկ ավելի ճիշտ՝ գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեդրակ Սարոյանը, մինչեւ Կոնգրեսի առաջնորդների գալը, ավտոշարասյունով ցուցադրաբար շրջել են Էջմիածնի փողոցներում, այնուհետեւ գնացել ՀՀԿ շտաբ՝ ՀԱԿ հանրահավաքն այնտեղից հետեւելու համար: Արդյունքում՝ Էջմիածնում ՀԱԿ հանդիպմանը եկածների …
ԾԱՓԻԿՆԵՐ Ապր 19,2012 00:00 Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումները հետաքրքիր նախաբան ունեին. մինչեւ նրա գալը, հաղորդավարները «փորձում էին» ծափահարությունները: «Ինչպե՞ս եք դիմավորելու հանրապետության նախագահին»,-հարցնում էին նրանք ու ծափեր չլսելու դեպքում կրկնում: Նկատենք, որ հանդիպումներին մեծ մասամբ երեխաներ էին մասնակցում:
ՆԱԵՎ «ԿՐԻՄԻՆԱԼԸ» Ապր 19,2012 00:00 Շիրակի մարզի թիվ 36 ընտրատարածքում հետաքրքիր պատկեր է ստեղծվել: ԲՀԿ-ական թեկնածու Մուշեղ Պետոյանը` Թուրինջիչը, կարողացել է իր շուրջ համախմբել Արթիկի քրեական տարրերին: Նրա օգտին աշխատողները տարբեր քրեական հեղինակություններ են: Իսկ ահա ՀՀԿ-ական թեկնածու Մխիթար Վարագյանի շուրջ համախմբվել են իշխանական-վարչական լծակներին տիրապետողները: Սա ուշագրավ է այն առումով, որ գրեթե բոլոր մարզերում «կրիմինալը» սերտաճել է ՀՀԿ-ի հետ: …
ԱՐՏԱԳԱՂԹ` ԴԵՊԻ ԵՐԵՎԱՆ Ապր 19,2012 00:00 «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) փորձում է համալրել իր ընտրողների թիվը: Այս օրերին «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի աշխատակիցներին ստիպում են զանգվածային դիմումներ ներկայացնել ոստիկանությանը՝ խնդրելով իրենց հաշվառել Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 7 ընտրատարածքում: Հիմնականում նման դիմումներ կորզում են մարզերում գրանցում ունեցողներից: Նույն աղբյուրների փոխանցմամբ` նման քայլի է դիմում նաեւ Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում …
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԾՊՏՎԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՈՂՄԻՑ Ապր 19,2012 00:00 Օրերս «Բանակում անարդարություններին ՈՉ» նորահայտ նախաձեռնությունը բաց նամակ է հղել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ կոչ արել ՊՆ-ին կից հանրային խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի նկատմամբ ծառայողական քննություն սկսել Լեռնային Ղարաբաղի Հադրութի զորամասում 2011թ. հունիսին անորակ մսի օգտագործման դեպքը բացահայտելու փաստի առթիվ: Նամակում նշվում է, որ Գեղամ Հարությունյանը դեպքը բացահայտելուց հետո չի զեկուցել Սեյրան Օհանյանին: Այս …
«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՎՐԵԺ ՄԱՐԿՈՍՅԱՆՆ ԱՄԵՆԱԹՈՒՅԼՆ Է» Ապր 19,2012 00:00 Թիվ 14 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրած անկուսակցական, ՀԱԿ անդամ Ռազմիկ Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իր ընտրատարածքի ժողովուրդն արդեն չի խաբվում ընտրակաշառքներով եւ այս անգամ ավելի համախմբված է:-Ձեր մրցակիցը «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանն է, որին, կարելի է ասել, սատարում է ամբողջ իշխանությունը եւ, ի վերջո, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, …
02 Օգոստոս 22:44 Այսօր մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները
01 Օգոստոս 20:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔԿ քննիչը գնացել է ԱԱԾ մեկուսարան Սամվել Կարապետյանի մոտ․ ինչ որոշում է կայացվել
29 Հուլիս 12:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետի կնոջ ընթրիքին մասնակցած սիրիահայ մեծահարուստ կառուցապատողը մեղադրյալի աթոռին է, գույքը՝ կալանքի տակ
30 Հուլիս 14:46 ՀԷՑ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ-Ընդհանուր հարցերով տնօրենի տեղակալին Ռոմանոս Պետրոսյանն ազատել է աշխատանքից․ ով է նա
01 Օգոստոս 20:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔԿ քննիչը գնացել է ԱԱԾ մեկուսարան Սամվել Կարապետյանի մոտ․ ինչ որոշում է կայացվել
28 Հուլիս 13:52 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանը «Վառեմ-մարեմ»-ի շենքի հետ կապված հանձնարարական է տվել․ Ղուկասյան
10 Հուլիս 21:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 24 կարատանոց ոսկուց զարդատուփ, 502 հազար դրամ արժողությամբ գորգ․ ինչ նվերներ է ստացել Նիկոլ Փաշինյանը
22 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմին չմասնակցած անձը պատերազմում անհետ կորածի համար նախատեսված աջակցություն է ստացել․ քրեական գործ
18 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փաշինյանը մտավ խուց, թուլացած գամված էինք ու ասաց․․․»․ 25 տարի ցմահ դատապարտվածի հույսը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ․ ՄԱՍ 16