Ժառանգությունը իր ստորագրությունը հետ չի վերցնում Ապր 20,2012 10:50 Ընտրությունների վերահսկողության միասնական շտաբ ձևավորելու մասին հռչակագրից “Ժառանգություն” կուսակցության դուրս գալու մասին շտաբի նախաձեռնության հեղինակ Հմայակ Հովհաննիսյանը երեկ երեկոյան որևէ գրավոր դիմում “ժառանգությունից” չի ստացել։ Նշենք, որ միասնական շտաբի ձևավորման փաստաթղթի տակ ստորագրել են “Հայ ազգային կոնգրես” ընդդիմադիր դաշինքը, “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը և “Ժառանգությունը”։ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը երեկ …
Երկրաշարժ Իրանում Ապր 20,2012 10:35 Իրանում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Երկրակեղեւի տատանումների էպիկենտրոնը գտնվել է Դեհլորան քաղաքից 27 կիլոմետր հարավ-արեւմուտք: Տուժածների եւ ավերածությունների մասին չի հաղորդվում:
Ժողովուրդ. Ոսկեգույն ատրճանակը Ծառուկյանին է նվիրել անձամբ Սերժ Սարգսյանը Ապր 20,2012 08:57 ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ատրճանակը, որը դարձել է մամուլում վերջին օրերի ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը, ուշագրավ ծագում ունի: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով` ոսկեգույն ատրճանակը Ծառուկյանին է նվիրել անձամբ Սերժ Սարգսյանը: ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը թերթի հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել է այդ լուրերը, միայն ասել է. “Հերիք է քչփորեք այդ թեման, լա՛վ էլի, …
Երկիր. ՕԵԿ-ին չկպնելու դիմաց այս տարիների ընթացքում որոշ խոստումներ է տվել Ապր 20,2012 08:50 Ապրիլի 7-ին “Երկիր”-ի հետ զրույցում ՕԵԿ նախկին մամլո խոսնակ Սուսաննա Աբրահամյանը հայտնել էր, որ նույն օրը պատրաստվում է ՕԵԿ-ից դուրս գալու դիմում գրել: “Սակայն նախօրեին պարզեցինք, որ Սուսաննա Աբրահամյանը ՕԵԿ-ից դուրս չի եկել և ոչ մի դիմում էլ չի գրել: Մեր թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց նաև ՕԵԿ նորանշանակ մամուլի քարտուղար Հարություն Ամիրյանը: Ուշագրավ է, …
Հայկական ժամանակ. Զուրաբյանը Րաֆֆի Հովհաննիսյանից պահանջել է Ապր 20,2012 08:44 Երեկ էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում տեղեկություն կար, թե “Ազատ դեմոկրատներ” կուսակցության հիմնադիր-անդամ Արարատ Զուրաբյանին նորից առաջարկվել է որևէ կերպ մասնակցություն ունենալ “Ժառանգության” նախընտրական շտաբի և քարոզչական աշխատանքներին, սակայն Զուրաբյանը դրա դիմաց Րաֆֆի Հովհաննիսյանից պահանջել է թիվ 4 ընտրատարածքի մեծամասնական պայքարից հանել Զարուհի Փոստանջյանին և սատարել,168 ժամե թերթի խմբագիր Սաթիկ Աեյրանյանին: Զուրաբյանի այս պահանջը, սակայն չի ընդունվել, …
Ժողովուրդ. ՀՀԿ քարոզարշավին լծվել է նաեվ Հայկական էլեկտրացանցեր ընկերության ղեկավարությունը Ապր 20,2012 08:24 Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀԿ քարոզարշավին լծվել է նաև “Հայկական էլեկտրացանցեր” ընկերության ղեկավարությունը: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով` ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենիյ Բիբինն օրերս մեծ ժողով է հրավիրել, որը նվիրել է առաջիկա ընտրություններին: “Մենք միաձայն սատարում ենք ՀՀԿ-ին”,-ասել է նա ՀԷՑ մասնաճյուղերի ղեկավարներին ու վարչությունների պետերին: Ավելին, թերթի տեղեկություններով` ՀԷՑ աշխատակիցներից պահանջում են բաժանված ցուցակներում լրացնել ընտանիքի …
Հրապարակ. ԵՊՀ դասախոսական եվ ուսանողական ակտիվը լծվել է ՀՀԿ քարոզարշավին Ապր 20,2012 08:17 Հանրապետականի քարոզարշավին լծվել են նաև բուհական կոլեկտիվները: Հատկապես ակտիվ է Երևանի պետական համալսարանը: Թերթի տեղեկություններով, այս օրերին ԵՊՀ դասախոսական ակտիվը շրջում է Հայաստանի մարզերով ու կրթական հաստատություններում քարոզչություն իրականացնում ՀՀԿ-ի օգտին: Ի դեպ, բացի դասախոսական խմբերից, կան նաև ուսանողական ակտիվից կազմված խմբեր, որոնք էլ իրենց հերթին են փորձում գայթակղել մարզային ուսանողներին:
Ժողովուրդ. Ականջները կտրելու եմ. Գագիկ Ծառուկյանը` Բենզին Ռուբոյի մասին Ապր 20,2012 08:09 “Ժողովուրդ”-ի տեղեկություններով`”Հայրենիք” կինոթատրոնում տեղակայված ԲՀԿ շտաբում օրերս Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է նախկին ԲՀԿ-ական, այժմ ՕԵԿ-ական Ռուբեն Մասումյանին` Բենզին Ռուբոյին: Նա ասել է, որ ինքը Բենզին Ռուբոյին ամենախիստ ձևով է պատժելու: “Ականջները կտրելու եմ”,-հայտարարել է նա: Ծառուկյանը ասել է նաև, որ երբ Մասումյանը ԲՀԿ-ական է եղել, իրենից մի անգամ 30 հազար, մի անգամ էլ 50 հազար …
Ժողովուրդ. Ասկերանում հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել Ապր 20,2012 08:00 “Ժողովուրդ”-ի տեղեկություններով` երեկ առավոտյան, Ասկերանի զորամասի զինվոր 20-ամյա Արամ Բարսեղյանը վիրավորվել է հակառակորդի կրակոցից և տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ նրան վիրահատել են: Թերթը նշում է, որ Արամը մայիսի վերջերին պետք է զորացրվի: Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից հաստատել են թերթի տեղեկությունը` ասելով, որ զինվորն արդեն իրեն լավ է զգում:
Ապր 20,2012 00:00 Լուսանկարն արվել է Շիրակի մարզում ԱԺ պատգամավոր Մխիթար Վարագյանի մարմնի փոխարեն մերկ աղջիկ է: Մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներն այնպիսի տեղերում են փակցնում իրենց պաստառները, որ հաճախ զավեշտալի պատկեր է ստացվում: Լուսանկարը` aravot.am-ի
23 Նոյեմբեր 07:10 Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ստորագրահավաքին. «Ժողովուրդ»
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին