ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ Մայիս 08,2012 00:00 Երեւանի 11/01 ընտրատեղամասում ՀՀԿ վստահված անձ Երվանդ Ասատրյանը փորձել է խոչընդոտել «Ժողովուրդ» օրաթերթի թղթակից Արման Գալոյանի աշխատանքներին ու սպառնացել նրա հետ հաշվեհարդար տեսնել: Պատճառը եղել է այն, որ քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ թիվ 11 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Գրիգորի Մարգարյանին եւ Հեղինե Բիշարյանին կողմ քվեարկած 2-3 քվեաթերթիկի վրա V-աձեւ նշումը եղել է կասկածելի, սահմանված կարգից …
ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ Մայիս 08,2012 00:00 Օրերս երկու անծանոթ տղամարդիկ գնացել են անցած նախագահական ընտրությունների ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ Տիգրան Գրիգորյանի տուն եւ զգուշացրել տան անդամներին, որ Տիգրանը հանկարծ ընտրություններին չխառնվի: Այս մասին «Ժողովուրդ»-ին ահազանգեց Տիգրանի կինը՝ Մագդա Գրիգորյանը:
ՀՀԿ-Ն ԷԼ Է ԲՈՂՈՔՈՒՄ Մայիս 08,2012 00:00 ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 6-ին գնացել է կենտրոնական ընտրական հանձնաժողով` հանձնելու իր բողոքը` կապված Հայ ազգային կոնգրեսի նախընտրական շտաբի համակարգող Լեւոն Զուրաբյանի կողմից «Կենտրոն» հեռուստաընկերությամբ ՀՀԿ-ի դեմ հակաքարոզչության իրականացման հետ:
ԵՐԿՈՒՍԻՑ ՄԵԿԸ Մայիս 08,2012 00:00 ԿԸՀ վերջին տվյալներով՝ ՕԵԿ-ը հավաքել է 5,50% (81.688) ձայն: Yerkir.am-ի փոխանցմամբ՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը քարոզարշավի ընթացքում բազմիցս է հպարտացել, որ ՕԵԿ-ն ունի 170 հազար անդամ: Ստացվում է՝ կա՛մ 170 հազարից մոտ 82 հազարն է միայն ձայն տվել սեփական կուսակցությանը, կա՛մ էլ Արթուր Բաղդասարյանը խաբում էր:
Ո՛Չ ՍԱՌԸ, Ո՛Չ ՏԱՔ Մայիս 08,2012 00:00 «Ընդհանուր առմամբ ընտրությունները կազմակերպվել եւ անցկացվել են պրոֆեսիոնալ եւ արդյունավետ կերպով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները (ԸԸՀ) հիմնականում աշխատել են բաց եւ թափանցիկ եղանակով, եւ օրենքով սահմանված բոլոր վերջնաժամկետները պահպանվել են: Բայց եւ այնպես, այն եղանակը, որով ԿԸՀ-ն անդրադարձել է բողոքներին, խարխլել է արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքի հիմքերը»,-ասված է միջազգային դիտորդական առաքելության …
ԹԱՓ ՏՎԵՑԻՆ Մայիս 08,2012 00:00 Ի պատասխան ցնդող թանաքների մասին «Առավոտ»-ի հարցադրման՝ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչ Ռադմիլա Շեկեռինսկան ասել է, որ ցավով է արձանագրում այն, որ ԿԸՀ-ն չէր փորձարկել թանաքը, ինչը մեծ դժվարությունների տեղիք տվեց, եղան դեպքեր, որ ՏԸՀ-ներն այլ ընթացքով առաջնորդվեցին. «Փոխանակ շշերը թափ տալու, թափ տվեցին որոշ դրույթներ»:
ՀՀԿ-Ի ՄԱՍԻՆ ԼՌՈՒՄ ԵՆ Մայիս 08,2012 00:00 ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հենց մայիսի 6-ին ընտրությունների վերահսկման միասնական շտաբում պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու են միայն ՀՀԿ-ի խախտումների մասին խոսում, անտեսում ԲՀԿ-ին, նրա բաժանած ընտրակաշառքները, նշեց. «Մենք համաձայն ենք՝ ովքեր օրենքը խախտում են, թող պատժվեն՝ լինի Կոնգրեսից, ՀՅԴ-ից, թե ԲՀԿ-ից, բայց լրագրողներն էլ պետք է հետեւեն, որ բոլորը պատժվեն: Դուք …
ԳԱԶՈՎ ՓՈՒՉԻԿՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ՕԴՈՒՄ Մայիս 08,2012 00:00 Արդեն 4 օր է անցել Հանրապետության հրապարակում արձանագրված դժբախտ պատահարից, սակայն դեռեւս 15 տուժածներ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Մենք փորձեցինք ՀՀԿ-ից պարզել, թե ինչ բացահայտումներ են արվել այս ընթացքում, ի վերջո, ովքեր են այդ փուչիկները հրապարակ բերել, եւ ովքեր են պատասխանատուները: Սակայն պարզվեց, որ ՀՀԿ-ի համար հիմա ամենակարեւոր եւ միակ թեման հետընտրական «ռազբորկաներն» են. մեզ …
ԱՐԱԾԵ՛Ք, ԿՈՎԵ՛Ր… Մայիս 08,2012 00:00 Անցած ԱԺ ընտրությունները 2 անակնկալ մատուցեցին. հայրենի խորհրդարանի ամենաակտիվ ու ամենապասիվ պատգամավորները մանդատ չստացան: Աղվան Հովսեփյանի հովանավորությունը վայելող պատգամավոր Մխիթար Վարագյանը, որն ԱԺ-ում անգամ գոլորշի չի արտաբերել բերանից, պարտվեց: Մանդատից զրկվեց նաեւ «մեծն օրենսդիր» Վիկտոր Դալլաքյանը, որը վերջերս դարձավ ՀՀԿ անդամ: Վանաձորցիները, որ 1995-ից ավանդաբար ընտրում էին նրան, չներեցին դավաճանությունը: Նկատենք, որ ՀՀԿ-ական դառնալով՝ Դալլաքյանի …
ԵԿՄ-Ի ՕՐՆ Է Մայիս 08,2012 00:00 Այսօր «Երկրապահ» կամավորականների միության օրն է: Երկրապահները, ավանդույթի համաձայն, կլինեն Եռաբլուրում՝ ծաղիկ դնելու սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին:
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
18 Մայիս 21:31 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ թե գյուղի կեսն է անցնում Ադրբեջանի վերահսկողության տակ, այլ ամբողջ գյուղը դատարկվելու է.Դանիելյան
18 Մայիս 18:16 Գործակալը, թմրանյութերի տիրակալը, միլիոնավոր դոլարներ ստանալը գիտեի, բայց որ ԱԱԾ-ից եմ, այդ մեկը չգիտեի. Սրբազան
18 Մայիս 07:45 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
14 Մայիս 07:47 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին