Հրդեհ Ֆիլիպիններում.17 զոհ Մայիս 09,2012 12:39 Ֆիլիպիննների հարավային Բուտուան քաղաքի տոնավաճառում բռնկված հրդեհի պատճառով 17 մարդ է զոհվել: Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով գիշերվա 3:55-ին,երբ աշխատողների մեծ մասը քնած են եղել: Շենքում եղել է ընդանուր առմամբ 21 մարդ, որոնցից 4-ին է հաջողվել փրկվել: Կրակը հաջողվել է մարել միայն 5 ժամ անց,- հայտնում է BBC-ին:
Ծեծել են Արարատի ոստիկանապետին Մայիս 09,2012 12:37 Lragir.am -ի տեղեկություններով անցած գիշեր, ժամը 12-ի մոտ 10-12 հոգի Արարատի հիվանդանոցի մոտ ծեծել են Արարատի ոստիկանապետ Կարեն Խաչատրյանին: Կարեն Խաչատրյանը եղել է Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ: Նա մոտ երեք ամիս առաջ անցել է ՀՀԿ-ի շարքերը, խոստանալով, որ եթե իրեն նշանակեն քաղաքի ոստիկանապետ, ինքը ընտրություններին առավելագույն ձայներ կբերի ՀՀԿ-ին: Գործարքը կայացել է, սակայն ՀՀԿ-ն, ինչպես …
Օլանդը գերադասում է ապրել իր նախկին բնակարանում Մայիս 09,2012 12:29 Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ մայիսի 15-ին իշխանությունը ստանձնելուց հետո չի ցանկանում տեղափոխվել Ելիսեյան պալատ` նախընտրելով բնակվել Փարիզի Բոգրենել թաղամասում գտնվող իր բնակարանում: “Ինձ համար ավելի լավ է մնալ այստեղ, որտեղ ես արդեն 5 տարի է այստեղ եմ ապրում: Ես այստեղ արդեն հարմարվել եմ, ունեմ իմ սովորույթները, պարբերաբար այցելում եմ այս ռեստորանը, …
Վրաստանում պատգամավոր հնարավոր կլինի դառնալ 21 տարեկանում Մայիս 09,2012 12:25 Վրաստանի խորհրդարանի մայիսի 8-ին կայացած նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու մասին օրինագիծը: Փոփոխության համաձայն` իջեցվել է պատգամավոր դառնալու տարիքային շեմը` 25-ից հասցվելով 21-ի: Օրինագծին միաձայն կողմ է քվեարկել 150 պատգամավորից 112-ը: Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունն ուժի մեջ կմտնի երկրորդ, երրորդ ընթերցում անցնելուց ու նախագահի վավերացումից հետո:
ԱՕԿՍ-ին վտանգ չի սպառնում Մայիս 09,2012 12:21 ՀՀ մշակույթի նախարարությունը պարզաբանում է ԱՕԿՍ-ի մասին: Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերության /հանրության շրջանակներում հայտնի ԱՕԿՍ-ի/ շենքի շուրջ բարձրացված աղմուկի վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարությունը հայտնում է, որ այն անհիմն է և Աբովյան 3 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձանին որևէ վտանգ չի սպառնում: Խնդիրն առնչվում է շենքի հետնամասում` Լալայանց փողոցի վրա գտնվող կցակառույցի եզրամասին:Ամիսներ առաջ …
Տղամարդ է ընկել Ախուրյան գետի ձորը Մայիս 09,2012 12:13 Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել մայիսի 8-ին` ժամը 22:00-ին, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղում է մարդ է ընկել ձորը, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՀՀ ԱԻ նախարարությունից armlur.am-ին տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ Ամասիա գյուղի Ախուրյան գետի ձորն է ընկել եւ տարբեր աստիճանի կոտրվածներ …
Հրդեհվել է Նռնաձոր գյուղի ջրի պոմպակայանը Մայիս 09,2012 12:09 Նռնաձոր գյուղի ջրի պոմպակայանում հրդեհ է բռնկվել: Այս մասին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել մայիսի 9-ին` ժամը 07:53-ին: ՀՀ ԱԻ նախարարությունից armlur.am-ին տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:58-ին, մարվել` 09:10-ին: Ամբողջությամբ այրվել են էլեկտրական վահանակ, տրանսֆորմատոր եւ 20 գմ մալուխ:
Շուշիի ազատագրումը ամբողջ հայության տոնն է Մայիս 09,2012 12:05 “Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան տոների կապակցությամբ, Շուշիի ազատագրումն ամբողջ հայության տոնն է”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Շուշիի ազատագրման 20-ամյակին և մայիսյան հաղթանակնեևրին՝ ասաց “Արաբո” ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: “Հայ տղամարդիկ ի ծնե զինվորներ են և մենք, եթե կարիք լինի, կրկին հաղթանակ կտանենք հակառակորդի նկատմամբ”,-ընդգծեց Եղիազարյանը: Նա կարծում է, որ այսօր ժողովրդի մարտական ոգին այնքան էլ …
Տիմոշենկոն տեղափոխվել է հիվանդանոց Մայիս 09,2012 11:55 Ազատազրկման դատապարտված Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն Խարկովի կալանավայրից այսօր առավոտյան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկները կփորձեն նրան դուրս բերել հացադուլից, հայտնում է “ԻՏԱՌ ՏԱՍՍ” գործակալությունը: Օրեր առաջ Տիմոշենկոն բանտից հիվանդանոց տեղափոխման ճանապարհին ծեծի էր ենթարկվել բանտի աշխատակիցների կողմից, ինչից հետո ապրիլի 20-ից հացադուլ է հայտարարել` ի նշան իր նկատմամբ վատ վերաբերունքի: Նրա դուստրը` Եվգենյան, հայտնել է, …
Քաղաքացիները դժգոհում են Մայիս 09,2012 11:51 Երեւանում, այսօր` մայիսի 9-ին, վաղ առավոտից Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանները, զինվորականները, քաղաքացիները, եւ պաշտոնյաները շտապում են հաղթանակի զբոսայգի` հարգելու Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների հիշատակը:Մի շարք քաղաքացիներ դժգոհում են, քան որ ոստիկանության աշխատակիցները չեն թողնում նրանց առաջ գնալ կառավարության ներկայացուցիչների այցի պատճառով: Այս մասին Հաղթանակի զբոսայգուց հաղորդում է armlur.am-ի թղթակիցը: Նրա փոխանցմամբ` երեկոյան կլինի մեծ տոնական …
07 Հուլիս 15:47 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապամոնտաժվում է «Զովք» սուպերմարկետը․ ի՞նչ մանրամասներ է հայտնում Պետրոս Պետոյանը
07 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔԿ-ից սիլիկոնե դիմակով 590 հազար դոլար հափշտակողը Սեյրան Օհանյանի օգնականի եղբայրն է․ բացահայտում
07 Հուլիս 17:31 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք ստում եք, տիկի՛ն դատախազ․ Աննա Գրիգորյանը դատախազի ձայնագրությունը միացրեց ԱԺ-ում
04 Հուլիս 12:40 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի դեմքը, երբ հարցնում են Սեւանում դուստր առանձնատուն ունի
02 Հուլիս 12:30 ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սյունիքում պայմանագրային զինծառայողին դաժանաբար ծեծել են․ նա հիվանդանոցում մահացել է․ գեներալի հարազատների անուն են տալիս
27 Հունիս 22:40 Միքայել սրբազանը քննիչներին ասաց, թե առաջինը Փաշինյանին է ուզում տեղեկացնել իր ձերբակալության մասին. Արա Զոհրաբյան
25 Հունիս 11:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես եմ վճարում Սրբազանի կեցավայրի վարձը, ես բավականին հարուստ մարդ եմ․ Գառնիկ Դանիելյան