Երեխայի կորուստ ինքնաթիռում Մայիս 31,2012 12:32 Գերմանիայից թռչում էր Սանկտ-Պետերբուրգ թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել Վնուկովոյում, քանի որ 21-ամյա գերմանուհի Լիզա Խաարմանը ինքնաթիռում զգացել է ծննդաբերերության ցավերը,-հայտնում է Lifenews-ը: Կնոջը շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, սակայն բրիգադին չի հաջողվել փրկել երեխայի կյանքը, քանի որ երեխան մահացած է լույս աշխարհ եկել:
Փեթակում գործադուլ են անում Մայիս 31,2012 12:19 Երեւանում Փեթակ տոնավաճառի աշխատակիցներն այսօր առավոտից գործադուլ են սկսել: Տոնավաճառի աշխատակիցները պահանջում են դադարեցնել փողոցում առեւտրային կրպակների կառուցումը:Ըստ նրանց, այդ կրպակների կառուցման դեպքում իրենք անգործ կմնան, ուստի հայտարարում են, որ գործադուլը չեն դադարեցնի այնքան ժամանակ, մինչեւ քաղաքապետարանից տաղավարները չկառուցելու մասին խոստում չստանան:
ՀՅԴ-ն չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրությանը Մայիս 31,2012 12:18 “Հայ հեղափոխական դաշնակցություն” կուսակցության ԱԺ խմբակցությունը չի մասնակցելու ՀՀ 5-րդ գումարման ԱԺ նախագահի և տեղակալների ընտրությանը, այս մասին այսօր ՀՀ ԱԺ նախագահի ընտրությունից առաջ, պատգամավորների առաջարկությունների ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԱԺ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը: “Անցյալի դառը փորձից ելնելով մենք հույս ունենք, որ դուք կանեք ամեն ինչ, որպեսզի պահպանվի ԱԺ կանոնակարգ օրենքը”,- իր ելույթում հույս հայտնեց …
Ծառուկյանը չի մասնակցում ԱԺ-ի անդրանիկ նիստին Մայիս 31,2012 12:11 “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այսօր չի մասնակցում հինգերորդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստին, որը մեկնարկել է առավոտյան 10-ին: ԲՀԿ-ական պատգամավորներն էլ այս հարցի վերաբերյալ հստակ մեկնաբանություններ չունեն:
Տիբեթում ինքնահրկիզումների ալիք է բռնկվել Մայիս 31,2012 12:10 Չինական Սիչուան նահանգում ինքնահրկիզման հետեւանքով ստացած վերքերից մահացել է մի կին: Նշվում է, որ նա ինքնահրկիզվել է բուդդիստական վանական համալիրի մոտ՝ բողոքելով տիբեթցիների նկատմամբ իրականացվող ճնշումների դեմ:30-ամյա կինը երեք երեխա ուներ: Տիբերում բացի ինքնահրկիզման դեպքերից սկսվել են զանգավածային բռնություններ եւ ձերբակալումներ: Ձերբակալությունները սկսվել են մայիսի 27-ին՝ տիբեթցի երկու վանականների ինքնահրկիզմանը հետեւած անկարգություններից հետո: Համաձայն BBC-ի՝ …
Այսօր Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրն է Մայիս 31,2012 12:03 Այսօր ողջ աշխարհում նշում են Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրը: Նախօրեին Առողջապահության միջազգային կազմկերպությունն ուշադրություն է հրավիրել նոր լրատվամիջոցների եւ ծխախոտային շուկայի “մահացու միասնությանը”, ինչը նպաստում է կանանց եւ աղջիկների ծխելուն Եվրոպայում, որտեղ ծխում է կանանց 22 տոկոսը: ԱՄԿ-ի տվյալներով` կանանց ծխելու ցուցանիշն ամենաբարձրը հենց Եվրոպայում է: Այն դեպքում, երբ նախկինում ծխելը հիմնակնում տղամարդկանց մենաշնորհն …
Հազարավոր մարդիկ լքում են Կոնգոն Մայիս 31,2012 12:01 ԿԺՀ- ում 100 հազ-ից ավելի մարդ է բռնել գաղթի ճամփան՝ զանգվածային մահապատժից, կտտանքի եւ բռնաբարությունից խուսափելու համար, գրում է BBC-ին: Այս վտանգների պատճառը բախումներն են կառավարական բանակի եւ ՄԱԿ-ի կողմից պատերազմական հանցագործ ճանաչված Բոսկո Նտագանդայի ղեկավարած ապստամբների միջեւ: Մայիսին երկրի Հարավային Կիվու նահանգում գրեթե ամեն օր տասնյակ մարդիկ են սպանվել, իսկ տեղահանված մարդկանց թիվը այդ …
Շաքարով ըմպելիքների վաճառքը կարգելվի Մայիս 31,2012 11:52 Նյու Յորքի իշխանությունները ծրագրել են արգելել մեկ լիտրում 448 գր.-ից ավելի շատ սոդա եւ շաքար պարունակող ըմպելիքների վաճառքը: Նրանց այս ծրագիրը միտում ունի պայքարել դեռհասների շրջանում ճարպակալման դեմ: Այդ ըմպելիքները վաճառքից կհանվեն ռեստորաններից, կինոթատրոններից, մարզասրահներից եւ փողոցային կրպակներից: Քաղաքապետ Մայքլ Բլումբերգը նշել է, որ ,սա հենց այն քայլն է, որը որ նյույորքցիներն ակնկալում էին քաղաքապետիցե: …
Օդանավակայանից բերման են ենթարկել Մայիս 31,2012 11:47 Մայիսի 30-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից բերման են ենթարկել 1951-ին ծնված Գրիգոր Սահակյանին, որը 2007-ին փետրվարի 13-ից ՌԴ Մոսկվա քաղաքի Դաշնային անվտանգության ծառայության վարչության կողմից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով:
Բնակիչներն օձեր են նկատել Մայիս 31,2012 11:45 Մայիսի 30-ին, ժամը 09.00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղում բնակիչներն օձ են նկատել, որին բռնելու համար օգնություն է անհրաժեշտ: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության աշխատակիցն ու հատուկ մասնագետը: Նույն օրը, ժամը 11.20-ին Եղվարդի հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ ծննդատան շենքի մոտակայքում …
08 Հուլիս 21:16 Արի՛, ինձ Կիևյան կամրջի տակից տար․ ինքնաuպանությունից առաջ 33-ամյա տղամարդը գրություն էր ուղարկել
08 Հուլիս 15:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խուլիգանության պահվածքով աչքի ընկած ՔՊ-ական պատգամավորը սպասում է դատախազի դիմումին
04 Հուլիս 12:40 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի դեմքը, երբ հարցնում են Սեւանում դուստր առանձնատուն ունի
02 Հուլիս 12:30 ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սյունիքում պայմանագրային զինծառայողին դաժանաբար ծեծել են․ նա հիվանդանոցում մահացել է․ գեներալի հարազատների անուն են տալիս
07 Հուլիս 15:47 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապամոնտաժվում է «Զովք» սուպերմարկետը․ ի՞նչ մանրամասներ է հայտնում Պետրոս Պետոյանը
27 Հունիս 22:40 Միքայել սրբազանը քննիչներին ասաց, թե առաջինը Փաշինյանին է ուզում տեղեկացնել իր ձերբակալության մասին. Արա Զոհրաբյան
25 Հունիս 11:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես եմ վճարում Սրբազանի կեցավայրի վարձը, ես բավականին հարուստ մարդ եմ․ Գառնիկ Դանիելյան