Տիբեթում ինքնահրկիզումների ալիք է բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Չինական Սիչուան նահանգում ինքնահրկիզման հետեւանքով ստացած վերքերից մահացել է մի կին: Նշվում է, որ նա ինքնահրկիզվել է բուդդիստական վանական համալիրի մոտ՝ բողոքելով տիբեթցիների նկատմամբ իրականացվող ճնշումների դեմ:30-ամյա կինը երեք երեխա ուներ: Տիբերում բացի ինքնահրկիզման դեպքերից սկսվել են զանգավածային բռնություններ եւ ձերբակալումներ: Ձերբակալությունները սկսվել են մայիսի 27-ին՝ տիբեթցի երկու վանականների ինքնահրկիզմանը հետեւած անկարգություններից հետո: Համաձայն BBC-ի՝ արդեն մոտ 600 մարդ է ձերբակալվել: Հիշեցնենք, որ երկու տղամարդ ի նշան բողոքի ինքնահրկիզվել էին Լհասայի տաճարի հարեւանությամբ: Հիշեցնենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում Տիբեթում արդեն գրանցվել է ինքնահրկիզման 35 դեպք:




Լրահոս