Շաքարով ըմպելիքների վաճառքը կարգելվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նյու Յորքի իշխանությունները ծրագրել են արգելել մեկ լիտրում 448 գր.-ից ավելի շատ սոդա եւ շաքար պարունակող ըմպելիքների վաճառքը: Նրանց այս ծրագիրը միտում ունի պայքարել դեռհասների շրջանում ճարպակալման դեմ: Այդ ըմպելիքները վաճառքից կհանվեն ռեստորաններից, կինոթատրոններից, մարզասրահներից եւ փողոցային կրպակներից: Քաղաքապետ Մայքլ Բլումբերգը նշել է, որ ,սա հենց այն քայլն է, որը որ նյույորքցիներն ակնկալում էին քաղաքապետիցե: Նշենք, որ որոշումն օրենքի ուժ ստանալու համար պետք է նախեւառաջ հավանության արժանանա քաղաքի առողջապահության վարչության կողմից: Եթե արգելքն ուժի մեջ մտնի, ապա այն կդառնա Միացյալ Նահանգներում առաջին նմանատիպ օրենքը:




Լրահոս