Կինը խոստովանել է հանցանքը Հուն 08,2012 14:29 Հունիսի 7-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Ազատության պողոտայի թիվ 25 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 69-ամյա մի կնոջ, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է “Սամսունգ” տեսակի բջջային հեռախոս: Կինը խոստովանել է, որ հեռախոսը գողացել է: Հունիսի 7-ին, ժամը 15.30-ին, մի աղջկանից հաղորդում է ստացվել, որ ս/թ մայիսի 30-ին, ժամը …
Խոշոր ավտովթար 16 աշակերտ զոհվել է, 32-ի վիճակը ծանր է Հուն 08,2012 14:25 Աշակերտներին տեղափոխող ավտոբուսը ձորն է ընկել, ինչի հետեւանքով առնվազն 16 աշակերտ է զոհվել, եւս 32-ի վիճակը ծանր է:Զոհվածները 16-18 տարեկան են: Վթարը տեղի է ունեցել Բոլիվիայի հյուսիսի Լա Պաս քաղաքում. այստեղ ուսանողական ավտոբուսը 120 մ խորությամբ ձորն է ընկել: Առայժմ հրապարակված չէ վթարի պաշտոնական պատճառը:
Համաշխարհային օվկիանոսի թանգարանում լույս աշխարհ են եկել 2 շնաձուկ-կատուներ Հուն 08,2012 14:19 Կալինինգրադի Համաշխարհային օվկիանոսի թանգարանում լույս աշխարհ են եկել շականակագույն գծերով կատվային շնաձկան 2 ձագուկներ, որոնց երկարությունը 12 սմ է: Նրանց կերակրում են հատուկ վիտամինային հավելումներով, ձկնային խորիզներով: Շնաձուկիկները գտնվում են առանձին ակվարիումի մեջ, որտեղ նրանց կկարողանան տեսնել բոլոր այցելուները: Այժմ ինկուբատոր-ակվարիումում իրենց լույս աշխարհ գալուն են սպասում եւս 15 շնաձկներ:
Նոր Ռեկորդ. 22 րոպե եվ 22 վայրկյան ջրի տակ Հուն 08,2012 14:16 Գերմանացի ֆրիդայվեր Թոմ Սիտասը ջրի տակ շունչը պահելու նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել` 22 րոպե եւ 22 վայրկյան: Չինաստանում 35-ամյա գերմանացին մրցել է նախորդ ռեկորդակիր բրազիլացի Ռիկարդո Բաժիի հետ, ում պատկանում էր Գինեսի ռեկորդը` 20 րոպե եւ 21 վայրկյան:Մրցույթից առաջ Սիտասը մոտ 5 ժամ ոչինչ չի կերել, ավելի ուշ նա որոշ ժամանակ գլանակից մաքուր թթվածին …
Կրծքերի չափերի մեծացումն է հանգեցնում է քաղցկեղի տարածմանը Հուն 08,2012 14:06 Ամերիկացի գիտնական Ֆլորենս Ուիլյամը հանգել է այն եզրակացությանը, որ վերջին շրջանում կրծքի քաղցկեղի լայն տարածումն աշխարհում անմիջական կապ ունի կանանց կրծքերի չափի մեծացման հետ: Գիտնականը նաև բավական մտահոգիչ է համարում այն փաստը, որ ներկայումս իգական սեռի ներկայացուչիներն ավելի շուտ են հասունանում, ինչը եւս խթանում է կրծքի քաղցկեղի առաջացումը: Ուիլյամսը գտնում է, որ այս ամենի պատճառը …
Այսօր օվկիանոսների համաշխարհային օրն է Հուն 08,2012 14:05 Այսօր` հունիսի 8-ին, նշվում է Օվկիանոսների համաշխարհային օրը: Տոնը նշելու առաջարկը հնչել է 1992-ին Ռիո դե Ժանեյրոյում բարձր մակարդակով անցկացվող միջազգային համաժողովի ընթացքում: Սակայն տոնը պաշտոնապես նշելու որոշումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կայացրել է միայն 2008-ին: Սկսած 2009-ից՝ յուրաքանչյուր հունիսի 8-ին աշխարհի շատ երկրներում կազմակերպվում են միջոցառումներ, որոնց նպատակը էկոլոգիայի խնդիրների և համաշխարհային օվկիանոսի կենսաբազմազանության նկատմամբ …
Հունիսի 8-ին ԿԸՀ-ում պաշտոններ կբաշխվեն Հուն 08,2012 14:00 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում 2012թ. հունիսի 8-ին` ժամը 15:00-ին, կգումարվի հանձնաժողովի հերթական նիստ: ԿԸՀ մամուլի գրասենյակի փոխանցմամբ, նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև կբաշխի 2012թ. հուլիսի 8-ի տեղական ինքնակառավարման հերթական ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները:
ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՍԽԱԼՎՈՒՄ… Հուն 08,2012 13:52 70-ականների վերջերին առաջ եկան գենային ինժեներիայի արագ եւ արմատական միջոցներ, որոնց օգնությամբ հնարավոր է ներմուծել նոր, օտարածին գեներ: Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ (ԳՄՕ) համարվում են բոլոր այն օրգանիզմները, որոնք առաջացել են ոչ թե բնական սելեկցիայի, այլ գենետիկական ինֆորմացիայի փոփոխման, մոլեկուլային կենսաբանության միջամտությամբ: Արդյոք ԳՄՕ-ները մարդու համար անվտանգ են: “Այսօր դժվար է ասել, թե ինչ քանակությամբ ենք …
ԼՂՀ Պաշտպանության բանակը վերահսկում է իրավիճակը Հուն 08,2012 13:05 Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պարբերաբար և բավականին ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Միայն հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ՊԲ դիրքերի ուղղությամբ արձակվել են հազարավոր կրակոցներ: ԼՂՀ զինված ուժերի դիրքապահ ստորաբաժանումները անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների և ճնշել հակառակորդի ակտիվությունը: …
Իրինա Ալեգրովան հրաժեշտ է տալիս բեմին Հուն 08,2012 12:48 Իրինա Ալեգրովան հրաժեշտ է տալիս բեմին եւ այդ կապակցությամբ սկսել է իր համաշխարհային շրջագայությունը: Ալեգրովան հունվարի 20-ին տոնել է իր 60-ամյակը եւ հայտարարել բեմը լքելու մասին: Նոյեմբերի 21-ին էլ համերգով հանդես կգա Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հիշեցնենք, որ Իրինա Ալեգրովան ծնվել է 1952թ-ին Դոնի Ռոստովում: Նրա հայրը թատրոնի ռեժիսոր, դերասան, ՌԽՍՖՀ եւ ադրբեջանական …
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
18 Մայիս 07:45 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
17 Մայիս 22:04 Կինը տնից գողացել է 1 մլն 200 հազար դրամ, 3200 դոլար, 20 հազար ռուբլի, ոսկյա զարդեր․ գումարը ծախսել է խաղադրույքների վրա
18 Մայիս 07:10 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ»
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
14 Մայիս 07:47 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին