Որքան ուսումնասիրում, ամբողջացնում ես հայաստանյան քրեական իրավիճակը, հանցագործությունների բնույթը, կատարման եղանակը, այնքան զարմանում ես մի կողմից մեր քաղաքացիների դյուրահավատությունից, ուրիշի սխալների վրա չսովորելու համառությունից, մյուս կողմից էլ հանցագործությունների ձեւերի՝ վերջին տարիների ընթացքում նկատվող երկու ծայրահեղ դրսեւորումներից: Որպես կանոն՝ շատացել են բարձրագույն տեղեկատվական տեխնոլոգիաների, համացանցի միջոցով կատարվող հանցագործությունները, եւ դրան հակառակ՝ կատարման մեխանիզմով «տափակ», հանցաշխարհին «պատիվ …