Հայաստանի ոստիկանությունում, այսօր` հունիսի 15-ին, տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, մարզային վարչությունների, բաժինների պետեր, ինչպես եւ այլ ստորաբաժանումների ու ծառայությունների ղեկավարներ: Վլադիմիր Գասպարյանն անդրադառնալով օպերատիվ-ծառայողական գործունեությանը, արձանագրված ցուցանիշներին եւ բարեփոխումների ընթացքին` նշել է, որ, այնուամենայնիվ, դեռեւս կան ծառայողներ, որոնք լիովին չեն …