ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԳԵՆԸ Հուն 15,2012 00:00 Huffington Post-ը հաղորդում է, որ ԱՄՆ գիտնականները պարզել են՝ տղամարդկանց միասեռականության գենը կրում են նրանց մայրերը: Գիտնականները, սակայն, վստահաբար հայտնում են, որ միասեռականությունը՝ որպես ժառանգական գիծ, երկար չի կարող շարունակվել, քանի որ այն իրենից ներկայացնում է սեռական գործողությունների պակաս: Այժմ աշխատանքներ են տարվում միասեռականության գենը բացահայտելու համար:
ՋՐԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐ Հուն 15,2012 00:00 «Ավստրալիան ստեղծել է աշխարհում ջրային արգելոցների ամենամեծ ցանցը»,- հաղորդում է The Guardian-ը: Ծրագիրը նպատակ է հետապնդում պահպանել շրջակա միջավայրը: Նոր ստեղծված ջրային արգելոցի տարածքը բավականին մեծ է: Այն զբաղեցնում է համաշխարհային օվկիանոսի 3.1 մլն քառ/կմ տարածք: Ավստրալիայի իշխանությունները նաեւ ցանկություն են հայտնել երկրի ափերի մոտ գտնվող ջրային արգելոցների թիվը ներկայիս 27-ից դարձնել 60:
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՎՐՈՊՈԼՈՒՄ Հուն 15,2012 00:00 «Հայաստանի քաղաքացին Ստավրոպոլի մարզում՝ բանտի մեկուսարանում, կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: 36-ամյա տղամարդը ազատազրկման էր դատապարտվել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար, որն անզգուշաբար առաջացրել էր մարդու մահ»,-գրում է Ria Novosti-ն: Տղամարդը դատապարտվել էր 1,5 տարվա ազատազրկման: Դատական փորձագետի տվյալով` դատապարտյալի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության հետեւանքով:
ԴԱՆԱԿՆԵՐ` ԵՐԿՆԱՔԱՐԻՑ Հուն 15,2012 00:00 Ամերիկացի հայտնի դիզայներ Ուիլյամ Հենրին դանակներ է ստեղծում երկնաքարերից: Նա իր հավաքածուում ունի ավելի քան 25 տարբեր տեսակի դանակներ, որոնք պատրաստել է կես միլիոն տարվա հնություն ունեցող երկնաքարից:
ԳԼԽԱՏԵԼ Է ՆՈՐԱԾՆԻՆ Հուն 15,2012 00:00 ԱՄՆ Տեխաս նահանգի բնակչուհի Օթի Սանչեսը խոհանոցային դանակով գլխատել է նորածին որդուն ու կերել նրա ուղեղը: Սանչեսին մահապատիժ է սպառնում: Ներկայում կինը 1 մլն դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել ու գտնվում է հիվանդանոցում: Այս մասին հայտնում է Foxnews-ը:
ԴԱ ԵՐԲԵՎԷ ԲԻԶՆԵՍ ՉԻ ԵՂԵԼ Հուն 15,2012 00:00 Վերջերս շատ պատահական կերպով բացահայտվեց, որ երգչուհի ՄԱՐԻԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ մայրիկն ինչ-որ բիզնես ունի, եւ Մարիաննան էլ այդ կազմակերպության գործադիր տնօրենն է: Թե որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը, պարզեցինք անձամբ Մարիաննայից:-Ի՞նչ բիզնես ունի Ձեր մայրը, եւ արդյոք ճիշտ են շրջանառվող լուրերը, որ Դուք եք այդ ընկերության գործադիր տնօրենը:-Նախ ասեմ, որ մայրիկս նոր բիզնես չի սկսել, …
ԽՃՃՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ Հուն 15,2012 00:00 88-ի երկրաշարժից հետո հազարավոր անօթեւաններ բնակարան են ստացել: Մոտ 2000-ը բնակարանով կապահովվեն հաջորդ տարի, սակայն այդպիսով անօթեւանների խնդիրը վերջնական լուծում չի ստանա: Գյումրիում բազմաթիվ ընտանիքներ կան, որոնք ապրում են տնակներում, սակայն տարբեր պատճառներով չունեն անօթեւանի կարգավիճակ: Դա նշանակում է, որ հիշյալ ընտանիքները բնակարան ստանալու ոչ մի հեռանկար չունեն: Նրանք չեն կարող օգտվել նաեւ ԲԳՎ ծրագրից: …
ՏԵԽՆԻԿԱՆ ՊԱՅԹԵԼ Է Հուն 15,2012 00:00 Վանաձորի Սարի թաղի բնակիչները մեծ վնաս են կրել թաղամասի հոսանքի տատանման պատճառով: «Միանգամից ամբողջ թաղամասում պայթյուններ լսեցինք, պարզվեց՝ մեկի կոմպյուտրը, մեկի դիվիդին, մեկի լվացքի մեքենան է: Մեր պահանջն այն է, որ էլեկտրացանցը փոխհատուցում տա: Կոնկրետ իմը հեռուստացույցն է՝ իմ միակ զբաղմունքը»,-նշեց Վիլյամ Սարոյան 19 հասցեի բնակիչ Մանվել Թումանյանը: Ինչպես տեղեկացրին բնակիչները, պայթյունի հետեւանքով իրենց տեխնիկան …
ԱՆՋՈՒՐ ԵՆ ԹՈՂԵԼ Հուն 15,2012 00:00 «Քիմպրոմ» ՓԲԸ քիմիական կոմբինատի հանրակացարանի ժամանակավոր գրանցում ունեցող բնակիչներից տեղեկացանք, որ արդեն մի քանի օր է՝ մշտապես առկա հացի խնդրին ավելացել է եւս մեկը՝ ջրի խնդիրը: 1-ին հարկում տեղակայված փականը կտրել են, որի հետեւանքով հանրակացարի 4-րդ հարկի բնակիչները ջուր չունեն, օգտվում են հիմնականում 1-ին հարկի կացարանների ծորակներից: «16 տարի է՝ ապրում եմ էս հանրակացարանում: Էս …
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՆ ՄԵՐԺՈՒՄ ԵՆ Հուն 15,2012 00:00 Արցախյան պատերազմի մասնակից, «Արծիվներ» ջոկատի անդամ, երկրորդ կարգի հաշմանդամ Լեւոն Երիցյանը, սկսած 2006թ-ից, փորձում է իր իրավունքները պաշտպանել դատական տարբեր ատյաններում: Սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը Երիցյանի գործը վարույթ չի վերցնում եւ չի էլ պատճառաբանում, թե ինչու: 2005թ.-ին Անուշ Մելքոնյանի սեփականությունը համարվող Մալաթիա-Սեբաստիա թաղամասի 3-րդ նրբանցքի Ծերենցի 23 հասցեի բնակարանը ժառանգում է նրա որդին՝ Լեւոն Երիցյանը: …
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
18 Մայիս 07:45 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
17 Մայիս 22:04 Կինը տնից գողացել է 1 մլն 200 հազար դրամ, 3200 դոլար, 20 հազար ռուբլի, ոսկյա զարդեր․ գումարը ծախսել է խաղադրույքների վրա
18 Մայիս 07:10 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ»
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
14 Մայիս 07:47 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին