Օբաման չի վճարել կերած խորովածի գումարը Հուն 15,2012 17:13 Բարաք Օբաման Վաշինգտոնի Kenny”s BBQ ռեստորանում մի լավ ճաշելուց հետո մոռացել է վճարել սննդի դիմաց կազմած 55 դոլարը: Kennyևs BBQ-ի տնորինությունը սակայն գտել է նախագահից գումարը գանձելու տարբերակը եւ շտապել հաշիվը նամակի տեսքով ուղղարկել Սպիտակ Տուն, որն էլ պարտաճանաչ կերպով վճարել է այն,- հայտնում է in.reuters.com -ը:
Ավտոբուսը ինքնաբերաբար շարժվելով վրաերթի է ենթարկել երկու կանանց Հուն 15,2012 17:00 Հունիսի 14-ին` ժամը 11.00-ի սահմաններում, թիվ 86 երթուղու “Հունդայի” մակնիշի ավտոբուսը Խաղաղ-Դոնի փողոցի թիվ 23 շենքի մոտ ինքնաբերաբար շարժվելով ՝ վրաերթի է ենթարկել երկու կանանց: Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Քարդաշյանները բացահայտել են իրենց հաջողության գաղտնիքը Հուն 15,2012 16:55 Օփրա Ուինֆրիին հյուրընկալված Քարդաշյան քույրերը բացահայտել են իրենց հաջողության գաղտնիքը: Քույրերը հայտնել են, որ եթե իրենք նիհար մոդելներ լինեին, դժվար թե իրենց նման հաջողություն ժպտար: Քիմ Քարդաշյանի կարծիքով՝ իրենք հաջողակ են կոր կոնքերի եւ մուգ մազերի շնորհիվ:
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրենը հրաժարվել է ցուցմունք տալ Հուն 15,2012 16:46 “Սիվիլիթաս” հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանն ուրբաթ առավոտյան հրավիրվել էր Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ): Շուրջ մեկ ժամ ԱԱԾ-ում անցկացնելուց հետո պատասխանելով “Ազատություն” ռադիոկայանի հարցերին` “Սիվիլիթասի” տնօրենն ասաց, որ հրաժարվել է ցուցմունք տալ, քանի որ Ազգային անվտանգության ծառայության հայտարարության մեջ արված ձեւակերպումները խոսում են այն մասին, որ ինքը ոչ թե վկա է, այլ` կասկածյալ: Ըստ Սալբի Ղազարյանի …
Հայաստանի տարածքում ուժեղ երկրաշարժ չի սպասվում Հուն 15,2012 16:32 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին տարածվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում ու կոչ է անում պահպանել հանգստություն և ուշադրություն չդարձնել խուճապարարների տարածած ստահոդ լուրերին: ՀՀ ԱԻՆ ՍՊԱԾ գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանի խոսքերով` աշխարհի լավագույն սեյսմոլոգիական կենտրոններում, այդ թվում նաև` Հայաստանի ՍՊԱԾ համակարգում, իրականցվում են հետազոտություններ` ուժեղ երկրաշարժերի կարճաժամկետ կանխատեսումներ …
15 տարի բանտարկություն` Skype-ից օգտվելու համար Հուն 15,2012 16:24 Եթովպիայում Skype-ից օգտվողը կդատապարտվի 15 տարվա բանտարկության: Համապատասխան օրենքն ուժի մեջ է մտել մայիսի 24-ին, սակայն միջազգային ԶԼՄ-ներն այս մասին իմացել են միայն այսօր: Skype-ի եւ Google Talk-ի օգտվողները, կարող են բանտում հայտնվել մինչեւ 15 տարի ժամկետով: Երկրի իշխանությունները նման քայլը բացատրում են ազգային անվտանգության ապահովման եւ տեղի հեռահաղորդակցական ընկերությունների մենաշնորհին աջակցության հարցերով:
Ոստիկանությունը զգուշացնում է Հուն 15,2012 16:11 ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է վարորդներին, որ գործողության ժամկետի նշում չունեցող վարորդական վկայականների ժամկետը լրանում է ս/թ հունիսի 30-ին: Ավելորդ հերթերից խուսափելու և պատշաճ որակի ծառայություն մատուցելու նկատառումներից ելնելով՝ ճանապարհային ոստիկանությունը խնդրում է քաղաքացիներին վարորդական վկայականների փոխանակումը չթողնել ժամկետը լրանալու վերջին օրերին:
Գյումրիում 34-ամյա տղամարդու մոտից հայտնաբերել են մարիխուանա Հուն 15,2012 16:08 Հունիսի 14-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Պարույր Սեւակի փողոցի թիվ 13 շենքի մոտից բերման են ենթարկել 34-ամյա մի տղամարդու, որի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող կանաչ զանգված: Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Հայաստանը ադրբեջանցի ռազմագերուն ուղարկել է 3-րդ երկիր Հուն 15,2012 16:03 Ս.թ. հունիսի 15-ին 3-րդ երկիր է ուղարկվել ադրբեջանցի ռազմագերի Ախունդզադե Մամմադբաղիր Թալիբօղլին: Մամմադբաղիր Թալիբօղլին հայ-ադրբեջանական շփման գիծն անցել և հայկական զինված ուժերի ստորաբաժանումներին էր հանձնվել 2012թ. հունվարի 23-ին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:
Սեքս-սկանդալ՝ թատրոնի բեմում Հուն 15,2012 15:46 ԱՄՀ նախկին նախագահ 63-ամյա Ստրոս Կանի շուրջ Նյու Յորքի “Սոֆիթել” հյուրանոցում 2011-ին՝ սպասուհուն բռնաբարելու համար ծավալված սեքս սկանդալի հիման վրա Փարիզի “Tempte” թատրոնում, ներկայaցում է բեմադրվել: Ներկայացումը արտացոլել է վերջինիս ընտանեկան կյանքը, որը չքանդվեց նույնիսկ այդ սկանդալից հետո,-հայտնում է france24.com -ը: Նշենք, որ Ստրոս Կանը հերքում է իր դեմ ուղղված բոլոր մեղադրանքները:
10 Հոկտեմբեր 17:49 Ջրականի 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը դատապարտվեց 16 տարի ազատազրկման․ Հետք
10 Հոկտեմբեր 08:00 Քովիդի ժամանակ Չինաստանից եկած բեռների մի մասը «ճանապարհին կորել է». կոռուպցիայի մաս 4. «Ժողովուրդ»
10 Հոկտեմբեր 08:18 Երրորդ անգամ ժամկետը երկարեցնելով՝ Սամվել Կարապետյանին կպահեն կալանքի տակ. նոր դիմում. «Ժողովուրդ»
04 Հոկտեմբեր 14:39 33 հազար դոլար արժողությամբ Rolex, 20 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր. Արմավիրի նոր մարզպետի թանկարժեք ունեցվածքը
27 Սեպտեմբեր 11:49 14-ամյա տղային նստեցրել են ավտոմեքենան, տարել «Ազատի» ջրամբարի հարակից տարածք և ստիպել, որ խոստովանի վերջերս կատարված մի գողությունում իր մասնակցությունը
25 Սեպտեմբեր 14:22 Սպшնված Վոլոդյա Գրիգորյանի հետ զենքից վիրավորում ստացածին հարցաքննել են, նա խոսել է․ մանրամասներ
14 Սեպտեմբեր 21:50 Հայաստանը և նրա հետևում կանգնած ուժերը մեր հողերը վերադարձնելու մտադրություն չունեին․ Ալիև