Մի խումբ զինծառայողներ պարգեվատրվել են մեդալներով Հուն 29,2012 13:02 Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության եւ անձնական արիության, մասնագիտական բարձր պատրաստվածության, ինչպես նաեւ կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ պարգեւատրվել են ՀՀ շքանշանով եւ մեդալներով. Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրվել է սերժանտ-պայմանագրային Ռուբեն Ռազմիկի Սանամյանը: Արիության մեդալով …
Snoop Dogg-ին ձերբակալել են Հուն 29,2012 12:52 Ամերիկացի հայտնի ռեփեր Snoop Dogg-ը ձերբակալվել է Նորվեգիայի Քյեվիք քաղաքի Քրիստիանսանդ օդանավակայանում մարիխուանայի անցկացման ժամանակ։ Երգիչն ունի բժշկական նպատակներով թմրանյութի օգտագործման լիցենզիա, սակայն այն Նորվեգիայում օրինական չի համարվել։ 48 ժամ ոստիկանական բաժանմունքում պահելուց հետո երգչին բաց են թողել՝ սահմանելով 2,000 դոլար տուգանք:
Այրվել է տնակ Հուն 29,2012 12:47 Հունիսի 28-ին ժամը 22։12-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Բաղաբերդ թաղամասին հարակից այգում այրվում է փայտե տնակ։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։25-ին, մարվել՝ 22։28-ին։ Մասամբ այրվել է չօգտագործվող փայտե տնակը՝ 4 քմ մակերեսով։ Հաղորդում են ՀՀ ԱԻՆ մամլո ծառայությունից:
Պայթյուն Չինաստանում . 20 զոհ Հուն 29,2012 12:42 Չինաստանում խոշոր պայթյուն է տեղի է ունեցել մեքենաների բախման հետեւանքով: Վթարի հետեւանքով վառելիքը հոսել է եւ սկսել է այրվել: Բաքում եղել է մոտ 40 տոննա վառելիք: Վառելիքով լի բաքերի պայթյունի հետեւանքով 20 մարդ է մահացել, իսկ 14 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Այրվել է 3 մոտոցիկլետ եւ 6 բեռնատար:
Օձի խայթոցի դեպք Ամանոս գյուղում Հուն 29,2012 12:28 Նոր Ամանոս գյուղում հունիսի 29-ին` ժամը 08.00-ին գրանցվել է օձի խայթոցի դեպք: ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ օձի խայթոցից թունավորումով հիվանդանոց է տեղափոխվել Նոր Ամանոս գյուղի բնակիչ` 59-ամյա Տարոն Թովմասյանը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Խոշոր վթար Աշտարակ-Էջմիածին ճանապարհին Հուն 29,2012 12:07 Աշտարակ-Էջմիածին ճանապարհի 11-րդ կմ-ին, հունիսի 28-ին, ժամը 19.30-ի սահմաններում, “ՎԱԶ-21013” մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթեւեկելի գոտուց հանդիպակաց ուղեմաս եւ շրջվել: Ոստիկանության մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ 8 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Հիլարի Քլինթոնը Ռուսաստանում է Հուն 29,2012 12:04 ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը սկսել է իր այցը Ռուսաստան Սանկտ Պետերբուրգից, տեղեկացնում է “Ռիա-Նովոստին”: ԱՄՆ-ի պետքարտուղարը ղեկավարում է “Կանայք տնտեսության մեջ” համաժողովում ամերիկյան պատվիրակությունը։ Նախատեսված են նրա հանդիպումները Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ եւ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիյենկոյի հետ։
վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանուն Հուն 29,2012 12:03 Երեւանում, հունիսի 28-ին, ժամը 16.00-ին, “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սեբաստիայի եւ Րաֆֆիի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 14-ամյա մի պատանու: Ոստիկանության մամուլի ծառայությունից armlur .am-ին հայտնում են, որ պատանին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Երջանկության օրը` մարտի 20-ին Հուն 29,2012 12:00 ՄԱԿ-ը Երջանկության միջազգային օրը նշելու համար հատուկ օր է նշանակել` մարտի 20-ը: Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի պատրաստած փաստաթղթում երկրներին խորհուրդ է տրվում “տոնը նշել համապատասխան ձեւով եւ անկացնել բացատրական ու լուսավորչական աշխատանքներ”: Թե ինչու է երջանկության համար ընտրվել հենց մարտի 20-ը, չի մատնանշվում:
Բրյուսելում Սերժ Սարգսյանը հանդիպել է Վիլֆրիդ Մարտենսի հետ Հուն 29,2012 11:57 ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 28-ին Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ: Զրուցակիցները քննարկել են Եվրոպական Ժողովրդական կուսակցության հետ Հայաստանի Հանրապետական կուսակցության համագործակցության ընդլայնմանը, Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին, Հայաստանում համապարփակ բարեփոխումների իրականացմանը, ներքաղաքական միջավայրին, մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին ու մարտահրավերներին վերաբերող հարցեր: …
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
10 Մայիս 19:41 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լափամանից կտրված աբիժնիկը իրենք էին, որ մի փոր հացի համար եկան Արցախը տվեցին.դերասան Գեւորգ Գեւորգյան
11 Մայիս 07:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին