Արտակարգ իրավիճակ`Հնդկաստանում Հուն 29,2012 11:51 Associated Press-ը հաղորդում է Հնդկաստանի հյուսիս-արևելյան հատվածում մոլեգնում են մուսոնային անձրևները, ինչի հետևանքով 2084 գյուղ ջրի տակ է անցել. 27 մարդ է զոհվել: Ստեղծված իրավիճակում իշխանությունները ստիպված են եղել 1 մլն-ից ավելի մարդ տարհանել ավելի ապահով վայրեր: Ջրհեղեների պատճառով հյուսիս-արևելյան հատվածում ժամանակավորապես խափանվել են հեռախոսային և երկաթուղային կապը:
Կադրային փոփոխություններ ոստիկանական համակարգում Հուն 29,2012 11:46 Երեկ՝ հունիսի 28-ին ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մի շարք հրամաններ է ստորագրել: Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և Ոստիկանության կադրերի տրամադրության տակ է վերցվել Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Խաչատրյանը: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Գաբրիելյանը՝ …
Այսօր անհայտ կորած զինվորների օրն է Հուն 29,2012 11:40 Այսօր հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա առիթով բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ Եռաբլուր այցելեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով իր ելույթում ասաց, որ կորած զինվորների հայտնաբերևման ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ Զինվորականները Կորած զինվորի հուշարձանին ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին,որից հետո Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանրապետական հանձնաժողովի կազմով և հասարակայնության …
Վրաերթ Լեոյի փողոցում Հուն 29,2012 11:29 Հունիսի 28-ին, ժամը 23.15-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Լեոյի փողոցի թիվ 7 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 21-ամյա մի երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով Տ. Դանիելյանը Հանրային հետուստաընկերության “Առաջին լրատվական” (նախկին ,Հայլուրե) հաղորդման թղթակից է: Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության …
Իջեվանում ռեստորանում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել. մեկ մարդ մահացել է Հուն 29,2012 11:25 Ոստիկանության Իջեւանի բաժնում, հունիսի 28-ի ուշ երեկոյան, հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 30-ամյա Խորեն Հովհաննիսյանի դիակը: Ոստիկանության մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 28-ին, ժամը 22.30-ի սահմաններում, 31-ամյա Հունան Թ.-ն, 29-ամյա Հայկ Ղ.-ն, 39-ամյա Աշոտ Ք.-ն, 33-ամյա Մարատ Խ.-ն եւ Խ. Հովհաննիսյանը Իջեւան քաղաքի սկզբնամասում …
ԵՐԲ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԻՆ ԿՆՔԱՀԱՅՐՆ Է Հուն 29,2012 10:27 ԱԺ վերընտրված նախագահ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի ամենահարուստ ու ազդեցիկ օլիգարխներից մեկն է, որն ավելի ճիշտ է հասկացել հայաստանյան բիզնեսի առանձնահատկություններն ու դրանց համատեքստում արել իր հաշվարկները: Ի տարբերություն գավառական բիզնեսի կանոններով գործող մի շարք օլիգարխների՝ Հ. Աբրահամյանը ո՛չ հրապարակային հայտարարություններ է անում իր բիզնես չունենալու մասին, ո՛չ էլ շտապում է ,օտարելե ունեցվածքը. նա արհամարհում է …
ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՆ Ո՞ՒՄ Է ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ Հուն 29,2012 10:21 ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար, “Հազար ու մի մանրուք” խանութի տնօրենի որդի Հրաչյա Ռոստոմյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում նշեց, որ ինքը “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունից դուրս է եկել, որոշել է մոռանալ կուսակիցներին եւ այժմ էլ խորհրդարանում փնտրում է անկուսակցական պատգամավորի, որպեսզի նրա հետ շփվի՝ հանկարծ չմտածեն, թե ինքն այլ կուսակցության է հարում: -Դուք “Բարգավաճ Հայաստան” …
Չորրորդ ինքնիշխանություն. Փամբուկյանը վերադառնում է հայկական բիզնես միջավայր Հուն 29,2012 09:34 Հայաստանից հեռացած և ՀՀԿ շարքերում իր անդամությունը սառեցրած նախկին պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանև Հայաստանում նոր խոշոր բիզնես ոլորտ է ուզում ձեռք բերել: “ՉԻ” տեղեկություններով` ՀՀ իշխանությունները “դաբրո” են տվել Փամբուկյանի` ավիաընկերություն ունենալու և համապատասխան ներդրումներ անելու շատ կոնկրետ ծրագրին: Կարծիք կա, որ նոր ներդրողներ բերելով` իշխանությունը որոշել է վերջնականապես ,սկեցնելե Միկա Բադդասարովին և նրան պատկանող …
Երկիր. Քաղաքական դաշտում զարգացումներ կլինեն նաև օգոստոսին Հուն 29,2012 09:16 Թեև ամառ է, և քաղաքական կյանքն էլ գրեթե մարում է` սեպտեմբերին ողջ թափով վերսկսվելու ակնկալիքով, բայց պարզվում է` ամեն ինչ վերջացած չէ: Քաղաքական դաշտում զարգացումներ կլինեն նա օգոստոսին` իհարկե, ԶԼՄ-ների աչքից հեռու, իսկ որ ամենակարևորն է` ոչ Աժ-ում կամ կառավարությունում, ոչ քաղաքական գործիչների օֆիսներում, ոչ էլ պետական որևէ այլ կառույցում: Պարապ չեն մնալու հատկապես ՀՀԿ-ական …
Ժողովուրդ. Սիվիլիթաս հիմնադրամի պատվո խորհրդի անդամները գտնվում են ԱԱԾ ուշադրության կենտրոնում Հուն 29,2012 09:13 Փողերի լվացման մեջ մեղադրվող ,Սիվիլիթասե հիմնադրամն ունի պատվո խորհուրդ որն ապահովում է խնդիրների լայն շրջանակի վերաբերյալ միջազգային տեսակետները: Այժմ այդ խորհրդի անդամները ևս տարբեր դրսևորումներով գտնվում են ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում: Նրանք առաջիկայում կհարցաքննվեն: “Ժողովուրդ”-ը ներկայացնում է խորհրդի կազմը, որը բավականին ներկայանալի է. Վարդան Օսկանյան, Հայաստան “Սիվիլիթաս” հիմնադրամի հիմնադիր, արտաքին գործերի նախկին նախարար Մուրատ Բելգե, Թուրքիա …
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
10 Մայիս 19:41 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լափամանից կտրված աբիժնիկը իրենք էին, որ մի փոր հացի համար եկան Արցախը տվեցին.դերասան Գեւորգ Գեւորգյան
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին