Կուբանի ջրհեղեղից զոհվածների մեջ երկու հայ կա Հուլ 09,2012 12:30 Կուբանի ջրհեղեղից զոհվածների մեջ երկու հայ կա. Նովոռոսիյսկից` Շահբազյան Լիդիա Ստեփանի և Շահբազյան Հովհաննես Գրիգորի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը կապի մեջ է ՌԴ ԱԻՆ կենտրոնական ու Կրասնոդարի ՃԿԿ-ների հետ: Տվյալներն ու ցուցակներն անընդհատ ճշտվում են: Մաքսատնից ու տուրիստական գործակալություններից ճշտվել են դեպի Կրասնոդարի մարզ մեկնած ավտոբուսները: ՀՀ ԱԻՆ …
ՀՀ վարչապետն արձակուրդում է Հուլ 09,2012 12:27 ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 9-18-ը գտնվելու է արձակուրդում, որի հիմնական մասը կանցկացնի Հայաստանում կամ Լեռնային Ղարաբաղում: Արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետին փոխարինելու է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: ՀՀ կառավարության լրատվական ծառայություն
Մահացել է Ռիտա Սարգսյանի մայրը Հուլ 09,2012 12:19 Երկարատև ծանր հիվանդությունից հետո հուլիսի 9-ին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում 82 տարեկան հասակում մահացել է Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի մայրը՝ տիկին Ամալյա Դադայանը: Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը տեղեկացնում է, որ տիկին Ամալյա Դադայանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 10-ին, ժամը 18:00-ին, ք. Ստեփանակերտ, Վ.Սարոյան 10, բն. 14 հասցեում, հուղարկավորությունից առաջ վերջին հրաժեշտը` հուլիսի …
Խստորեն դատապարտում ենք բռնության ցանկացած դրսեվորում, հատկապես իրավապաշտպանների նկատմամբ Հուլ 09,2012 12:14 Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարություն է տարածել երեկ երեկոյան “Հարսնաքար” համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ՝ իր նկատառումները հայտնելով ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված որոշ գործողությունների կապակցությամբ: “Հուլիսի 8-ին գրանցվել են նոր միջադեպեր Հարսնաքար ռեստորանի շրջակայքում: Պաշտպանի116 թեժ գծին ստացված ահազանգերի համաձայն բռնություն է գործադրվել իրավապաշտպան Արման Վեզիրյանի նկատմամբ: Բացի այդ, ըստ ահազանգողների, ոստիկանությունը ոչ …
Թունավորման դեպքեր Երեվանում Հուլ 09,2012 11:32 Հուլիսի 9-ին, ժամը 01.01֊ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով “Արմենիա” բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Երևանի Ե. Քոչար փողոցի թիվ 17 շենքի 20-րդ բնակարանի բնակիչ, 1992-ին ծնված Քրիստինե Կիրակոսյանը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հուլիսի 9-ին, ժամը 01.01-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով “Արմենիա” բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Երևանի “Սեբաստիա” հյուրանոցի (Լենինգրադյան փողոց …
Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Հուլ 09,2012 11:29 “Հարգելի պարոն նախագահ, Դիմում ենք Ձեզ, ոչ միայն որպես ՀՀ նախագահի, այլ նաև մեր մարտական ընկերոջ: Գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանությունների ազդեցությունը վճռորոշ դեր է խաղում Արցախի նախագահի ընտրություններում: Արցախցի ընտրողը ավանդապես հաշվի է առնում պաշտոնական Երևանի դիրքորոշումը: 2007թ. ընտրություններին Դուք անձամբ աջակցել եք Բակո Սահակյանին, ինչն էլ կարևոր դեր է խաղացել վերջինիս նախագահ ընտրվելու …
Ծառն ընկել է եվ փակել ճանապարհը Հուլ 09,2012 11:21 Կապան-Բաղաբուրջ ճանապարհին, այսօր` հուլիսի 9-ի գիշերը ծառ է շրջվել, ինչը խոչնդոտում է երթեւեկությանը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից armlur .am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ծառն ընկել է նաեւ գազատար խողովակի վրա: Փրկարարների օգնությամբ ավարտվել են ծառի (գազատար խողովակի վրա ընկած հատվածի) մասնատման աշխատանքները:
15-ամյա քաղաքապետը Հուլ 09,2012 11:17 15-ամյա պաղեստինցի մի աղջիկ դարձել է աշխարհում ամենաերտասարդ քաղաքապետը: Նա 2 ամիս կղեկավարի Արեւմտյան ափի հյուսիս-արեւմուտքում գտնվող Ալար քաղաքը` վերահսկելով ենթակաների աշխատանքը, ստորագրելով բոլոր պաշտոնական փաստաթղթերը, բացի ֆինանսականներից:
Մեկնարկել է Ոսկե ծիրան կինոփառատոնը Հուլ 09,2012 11:12 Հուլիսի 8-ին Երեւանում` Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մեկնարկել է “Ոսկե ծիրան” միջազգային 9-րդ կինոփառատոնի բացումը: Կինոփառատոնի բացմանը ելույթ են ունեցել ֆրանսահայ դերասան Ժիրայր Փափազյանը, փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, փառատոնի հովանավոր “ՎիվաՍել” ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: “Ոսկե ծիրանի” մեկնարկը տրվել է Համո Բեկնազարյանի “Շոր եւ Շորշոր” ֆիլմով` նոր երաժշտական ձեւավորմամբ:
Մահացել է օսկարակիր դերասան Էռնեստ Բորգնայնը Հուլ 09,2012 11:07 95 տարեկան հասակում մահացել է օսկարակիր դերասան Էռնեստ Բորգնայնը: Նա մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցում` երիկամների անբավարարությունից: Բորգնայնը օսկարի է արժանացել 1955 թվականին` “Մարթի” ֆիլմում տարած իր դերի համար:
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին