Հայտնաբերվել է Մոնա Լիզայի մարմնի մասունքները Հուլ 18,2012 18:52 Ֆլորենցիայում հնագետները հայտնաբերել են աշխարհահռչակ գեղանկարիչ Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոց Մոնա Լիզայի դիմանկարի բնորդուհի` Լիզա Գերարդինիի մարմնի մասունքները: Մոտ մեկ տարի տեւած որոնումների արդյունքում գտնվել են մարմնի նոր հատվածներ: Մինչ այդ հայտնաբերվել էր Գերարդինիի գանգը եւ մի քանի ոսկորներ: Հիշեցնենք, որ Մոնա Լիզայի կտավը գտնվում է Լուվրում:
Ադրբեջանական սադրանքը ձախողվել է. ՀՀ ՊՆ Հուլ 18,2012 18:44 ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Ա. Հովհաննիսյանի մեկնաբանությունը ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկության վերաբերյալ, որ հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան հատվածում` Այգեձոր գյուղի մերձակայքում, չեզոք գոտում հայտնաբերվել է ադրբեջանական բանակի զինվոր Օրուջով Էլչին Ռագուֆ Օղլուի դիակը: “Սա ադրբեջանական կողմի հերթական արկածախնդրության հետևանքն է: Եվ փաստը, որ ադրբեջանցի զինծառայողը հայտնվել է մեր դիրքապահների հսկողության գոտում, վկայում է հենց …
Հայաստան է այցելել Մարկ Հարթլինգի գլխավորած պատվիրակությանը Հուլ 18,2012 18:39 Այսօր տարածաշրջանային այցի շրջանակներում ՀՀ է այցելել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մարկ Հարթլինգի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակներում գեներալ-լեյտենանտ Մ. Հարթլինգին ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են …
Մահացել է Արցախ Բունիաթյանը Հուլ 18,2012 18:36 Հայ ժողովուրդը այսօր մեծ կորուստ կրեց: Կյանքից հեռացավ Արցախյան պատերազմի մասնակից, բժիշկ, գրող-հրապարակախոս Արցախ Բունիաթյանը: Մեծ հայ, նվիրյալ անձ որն իր ապրած կյանքը անմնացորդ նվիրաբերեց հայրենիքի հզորացմանը ու բարորությանը, Արցախի ազատագրմանը և մարդուն ընդհանրապես: Նրա խոսքն ու գործը երբևէ չեն տարամիտել. Խոսքը հավատով էր լեցուն, իսկ գործը՝ սիրով ու նվիրումով: Մարդ էր մեծատառով: Ցավակցում ենք …
2012-ի հունիսն աշխարհում ամենատաքն էր 1880-ից ի վեր Հուլ 18,2012 18:25 Օվկիանոսի ու մթնոլորտի ամերիկյան ազգային վարչությունից հայտնում են, որ 2012թ. հունիսն աշխարհում ամենատաքն էր 1880 թվականից ի վեր: Օդի միջին ջերմաստիճանը կազմել է 14.37 աստիճան` ըստ Ցելսիուսի, ինչը 1.07 աստիճանով բարձր է 20-րդ դարի նորմայից: Օդի ու ջրի միջին համաշխարհային ջերմաստիճանը հունիսին կազմել է 16.3 աստիճան ըստ Ցելսիուսի, ինչը 0.63 աստիճանով բարձր է 20-րդ դարի …
Գեներալ Ս.Սարոյանի թիկնազորը երթեվեկում է առանց ամրագոտու (լուսանկարներ) Հուլ 18,2012 18:15 Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեսախցիկն այսօր ֆիքսել է “Մերսեդես” մակնիշի 20 VV 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդին՝ մեքենան առանց ամրագոտու վարելու ժամանակ: Գ. Շամշյանին հայտնի է դարձել, որ մեքենան գրանցված է Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի բնակիչ Պետրոս Սահակյանի անվամբ: Էջմիածինցիները Գ. Շամշյանին հայտնել են, որ նշված ավտոմեքենան հաճախակի ուղեկցում է ԱԺ պատգամավոր, գեներալ-մայոր Սեյրան Սարոյանին և այն …
Շարունակվում է Սիվիլիթաս հիմնադրամի գործով նախաքննությունը Հուլ 18,2012 18:04 Շարունակվում է “Սիվիլիթաս” հիմնադրամի եւ նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող` ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված քրեական գործի նախաքննությունը: “Սիվիլիթաս”-ից հայտնում են, որ հուլիսի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը հարցաքննությանն է հրավիրել Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի անդամ Կարինե Հարությունյանին: Հուլիսի 18-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը հրաման է ստորագրել, ըստ որի՝ …
Հայտնի են Վրաստանում ավտովթարից զոհված 3 հայերի անունները Հուլ 18,2012 17:41 Հայտնի են Ախալքալաք-Բաթումի մայրուղում միկրոավտոբուսի վթարից զոհված 3 հայերի անունները: ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով նրանք են՝ Նաիրա Թումասյանը (1982թ.), Զինավոր Ֆեոդորովը (1985թ.) և Զիմա Ֆեոդորովը (2008թ.)։ Հիշեցնենք, որ տեղի ունեցած վթարի պատճառով զոհվել էր 7 մարդ, ևս 5-ը տեղափոխվել էին հիվանդանոց:
Սերժ Սարգսյանն ընդունել է ԱԶԲ փոխնախագահին Հուլ 18,2012 17:38 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Սյաոյու Ժաոյին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նախագահը բարձր է գնահատել ԱԶԲ գործունեությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ ասիական տարածաշրջանում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԱԶԲ փոխնախագահ Սյաոյու Ժաոյի այցը կխթանի Հայաստանի հետ բանկի արգասաբեր համագործակցության հետագա զարգացումը՝ ուղղված մեր երկրի տնտեսական կայուն աճի …
Դեմի Մուրի երեխաները դատի են տալիս մորը Հուլ 18,2012 17:19 Դեմի Մուրի երեք երեխաները մտադիր են դատական կարգով արգելել մորը ցանկացած տեսակի շփում իրենց հետ: Դերասանուհու մտերիմ ընկերները հաստատում են լուրերն այն մասին, որ երեխաների հետ փոխհարաբերությունները վերջերս հասել են “կրիտիկական կետի”: “Դեմիի երեք դուստրերը թաքնվում են մորից ու հրաժարվում են որևէ կապ հաստատել նրա հետ”,- հայտնել է Մուրի ընտանիքի ընկերներից մեկը: Դրա պատճառ են …
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
26 Ապրիլ 22:56 Ահազանգ. ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
27 Ապրիլ 07:08 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ»
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
23 Ապրիլ 16:25 Ջրի՝ 1 լիտր տարողությամբ պոլիէթիլենային տարայի պիտակի տակ հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
25 Ապրիլ 08:05 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
29 Մարտ 13:25 Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց