Հրդեհ՝ Պռոշյանի կոնյակի գործարանում Հուլ 30,2012 21:05 Հուլիսի 30-ին ժամը 20.27-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի “Պռոշյանի կոնյակի գործարանի” ներսում այրվում է շինություն: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Նախնական տվյալներով՝ այրվել են ստվարաթղթե արկղեր:
Բրազիլացի ձյուդոիստը կոտրել է օլիմպիական մեդալը Հուլ 30,2012 19:59 30-րդ Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարի տղամարդկանց 60 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճած բրազիլացի ձյուդոիստ Ֆելիպե Կիտադային Միջազգային օլիմպիական կոմիտեին խնդրել է իրեն հանձնել նոր մեդալ, քանի որ հուլիսի 28-ին ստացած բրոնզե մեդալը կոտրել է ցնցուղի տակ։ Պոկվել է մեդալի ամրակը, եւ բրազիլացին չի կարողանում կախել այն,-գրում է The Guardian-ը։ Բրազիլիայի Օլիմպիական կոմիտեն հայտարարել է, …
3 մետրանոց կոկորդիլոս՝ բնակարանում Հուլ 30,2012 19:33 Մայամիի առանձնատներից մեկում 3 մետրանոց կոկորդիլոս է հայտնաբերվել: Տան տերը` Խավյեր Տոբարեսը դուրս գալով տնից իր տան առաջ նկատել է մարդկանց բազմություն: Պարզել է, որ նրանք հետևում են կոկորդիլոսի: Նա նույնսիկ չի նկատել, որ կենդանին շրջել է իր տան միջանցքով, այնուհետ դուրս եկել տան բակ: Կենդանիների փրկության ծառայության աշխատակիցներին դժվարությամբ է հաջողվել բռնել 100 կգ-ոց …
Ջուր չի լինի Հուլ 30,2012 19:24 “Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման և ջրամատակարարման վերականգնման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 31-ին, ժամը 10.00- 24.00-ը կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Հաղթանակ գյուղի 1, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 13, 14, 15, 16, 17, 18 փողոցների, Մերձավան գյուղի և Իսակով պողոտայի միջնամասում գտնվող` Հակակարկտային կայանի, Ավազի …
ՀՅԴ-ն Գյումրիում իր թեկնածուն կառաջադրի Հուլ 30,2012 19:21 Դաշնակցության Շիրակի մարզային կոմիտեն այսօր պաշտոնապես հայտարարեց, թե որ համայնքներում է թեկնածուներ առաջադրելու սեպտեմբերի 9-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Ըստ այդմ` ՀՅԴ-ն թեկնածուներ կառաջադրի 11 համայնքներում եւ մեկ համայնքում կսատարի անկուսակցական թեկնածուին: Գյումրիի քաղաքապետի ընտրություններում Դաշնակցությունը առաջադրելու է Հովսեփ Սիմոնյանի թեկնածությունը: Այս որոշումը երեկ ընդունել է ՀՅԴ Գյումրիի կառույցի ներկայացուցչական ժողովը: Սիմոնյանը Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական …
ՓԱԽԻ՛ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ, ՈՐ ՓՐԿՎԵՍ Հուլ 30,2012 18:45 ՀԱԿ ակտիվիստների՝ ՀՀ գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիան ավարտվեց դեպի Ազատության հրապարակ երթով: Ի սկզբանե ոստիկանությունն արգելում էր, որպեսզի ակցիայի մասնակիցները մոտենան դատախազության շենքին: Սակայն ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի բանակցություններից հետո ցուցարարներն անցան փողոցն ու մոտեցան շենքին: Ուշագրավն այն էր, որ բողոքի ակցիային մասնակցում էին ոչ միայն ՀԱԿ անդամներ, այլեւ “Ժառանգություն” կուսակցության ներկայացուցիչներ ԱԺ պատգամավոր …
Թանկարժեք մետաղների պետական գները Հուլ 30,2012 18:35 ՀՀ ֆինանսների նախարարության “Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան” գործակալության կողմից 30.07.2012-05.08.2012թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով` ՈՍԿԻ` գնման գին` 19210.27 (-88.49), բացթողնման գին` 20880.73 (-96.18), ԱՐԾԱԹ` գնման գին` 328.97 (-2.79), բացթողնման …
Զորակցություն սիրիահայ համայնքին Հուլ 30,2012 18:02 Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեղեկատվական ծառայությունից հայտնում են, որ, տեղեկանալով որոշ ընտանիքների տնտեսական դժվարությունների մասին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը գումար է հատկացրել Ազգային առաջնորդարանին` սննդի եւ այլ անհրաժեշտ կարիքների համար: Նա կարեւորել է Սիրիայի հայ համայնքի գործնականապես նեցուկ կանգնելու անհրաժեշտությունը: “Միջին Արեւելքի գաղութների կենսունակ ու կազմակերպ պահպանումը առաջնահերթություն է` ելնելով մեր ազգի ընդհանրական ու գերագույն …
Հրդեհ գազալցակայանի մոտ Հուլ 30,2012 17:58 ԱԻՆ տեղեկացմամբ, այսօր՝ ժամը 15.07-ին, Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղասում՝ գազալցակայանի մոտ այրվում է Ս. Հովհաննիսյանին պատկանող “Վազ 2107” մակնիշի 30 SO 246 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչը: Դեպքի վայր են մեկնել 2 մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Ջուր է խնդրել եվ կողոպտել բնակարանը Հուլ 30,2012 17:54 Հուլիսի 28-ին, ժամը 20.55-ին, մի քաղաքացի ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս և հայտնել, որ իր բնակարանից գողություն է կատարվել:Մեկնած օպերատիվ խմբին տանտերը հայտնել է, որ ժամը 20.00-ի սահմաններում մի անծանոթ կին իր բնակարանի մուտքի մոտ իրենից մի բաժակ ջուր է խնդրել, և մինչ ինքը կկատարեր խնդրանքը՝ անծանոթուհին ննջասենյակի գրասեղանից գողացել է դրամապանակը՝ …
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
26 Ապրիլ 22:56 Ահազանգ. ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
27 Ապրիլ 07:08 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ»
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
23 Ապրիլ 16:25 Ջրի՝ 1 լիտր տարողությամբ պոլիէթիլենային տարայի պիտակի տակ հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
25 Ապրիլ 08:05 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
29 Մարտ 13:25 Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց