Սպասվում է անձրեվ Հուլ 11,2012 19:23 Հանրապետության տարածքում` հուլիսի 12-ին և 14-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 13-ին և 15-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-15-ը առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևելյան` 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 16-ին կբարձրանա 2-3 աստիճանով: …
Facebook-ը գործարկել է հակավիրուսային ծրագիր Հուլ 11,2012 19:16 Facebook security էջում կայքի ղեկավարությունը գործարկել է հակավիրուսային ծրագիր, որը հնարավորություն է տալիս օգտատերերին պարզել` արդյոք իրենց համակարգիչը վարակված է, թե ոչ: Օգտատերերը կարող են այսուհետ անվճար ներբեռնել հակավիրուսային ծրագիր McAfee-ից կամ Microsoft-ից: Facebook-ը նաև ստեղծել է մի համակարգ, որով իր օգտատերերին նախազգուշացնում է, այն դեպքերում, երբ նրանց համակարգիչները վարակված են լինում:
19-ամյա աղջիկը թունավորվել է Հուլ 11,2012 19:04 Հուլիսի 11-ին, ժամը 07.58-ին “1-03” ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ թունավորման ախտանշաններով “Սբ. Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Նանսենի փողոցի թիվ 9 շենքի 18-րդ բնակարանի բնակիչ՝ 19-ամյա Մարիաննա Փիլոյանը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հարբած եղբայրները ծեծել են շտապօգնության բժշկին Հուլ 11,2012 18:24 Երեկ` հուլիսի 10-ի երեկոյան, նոր Նորքի 4-րդ զանգվածի 1-ին հատվածի 12 շենքում հարբած երկու եղբայրները ծեծել են շտապօգնության բժշկին: Այս մասին armlur .am-ին տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից: Եղբայրները շտապօգնություն են զանգահարել ընտանիքի անդամներից մեկի վատառողջ լինելու պատճառով: Բուժաշխատողների տեղ հասնելուն պես երիտասարդները նրանց հետ վիճել են ուշանալու պատճառաբանությամբ: Ապա վեճը վերածվել է ծեծկռտուքի, …
Օլիմպիական կրակը հասել է թագուհու դղյակ Հուլ 11,2012 18:18 Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը Օլիմպիական կրակը դիմավորել է Վինձորի դղյակում: Կրակը ներս է տարել նեթբոլի 74-ամյա լեգենդ Ջինա Մակգրեգորը, ով հորդառատ անձրևի տակ է ընկել եւ թրջվել: Օլիմպիական կրակը տանելու պատվին են արժանացել նաեւ թեթեւատլետ 83-ամյա Ռոջեր Բաննիսթերը, ով կրակը տարել է Օքսդորդի մարզահամալիրով եւ նշանավոր թիավարող Սթիվ Ռեդը, ով Օլիմպիադայի խորհրդանիշը կանցկացնի Թեմզա …
Վագրերը հոշոտել են 21-ամյա երիտասարդին Հուլ 11,2012 18:13 Կոպենհագենի կենդանաբանական այգում վագրերը հոշոտել են 21-ամյա երիտասարդի: Դանիայի ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ կենդանաբանական այգում` վագրի վանդակում, երիտասարդ տղամարդու դիակ կա: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ հոշոտված տղամարդը 21-ամյա օտարերկրացի է: Վանդակում երեք վագր է եղել: Ոստիկանությունը չի բացառում նաեւ ինքնասպանության վարկածը:
ԼՈՒՐ ԿԱԴՐ Հուլ 11,2012 18:03 Լուսանկարը՝ Facebook սոցիալական ցանցի: Հայտարարությամբ վաճառողն ամեն կերպ փորձում է հասարակության ուշադրության կենտրոնում պահել այն կարեւոր փաստը, որ գիրք գնողը չի զղջա:
ՄԵՐ ԵՐԳԱՐՎԵՍՏԸ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴ Է Հուլ 11,2012 17:57 Սասուն Պասկեւիչյանի հետ մեր զրույցի առաջին հատվածում երգահանը նշեց, որ բոլորովին չի զղջում հայրենիք վերադառնալու որոշման համար, իսկ թե այստեղ նա ինչի պակաս ունի եւ արդյոք գոհ է իր սոցիալական վիճակից, կիմանանք հարցազրույցի այս հատվածում: -Որպես ՀՀ քաղաքացի` ինչի՞ պակաս ունեք այսօր: -Այն ամենի, ինչի պակասը մեր բնակչության առնվազն 80-90%-ն ունի, կարծում եմ` այդ թվում …
Ժամկետային զինծառայող է մահացել Հուլ 11,2012 17:27 Հուլիսի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Երևանի Կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող, շարքային Հակոբ Արթուրի Սարգսյանը (ծնվ. 1994թ., 2012-1 զորակոչ, Վարդենիսի զ/կ):Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ շարքային Հ. Սարգսյանը 06.07.2012թ. ընդունվել էր Երևանի ԿԿԶՀ սուր շնչառական հիվանդություն, ինտոքսիկացիոն համախտանիշ, մինինգոէնցեֆալիտ ախտորոշմամբ: Կատարվում է հետաքննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է …
Դայակը 1.5 տարեկան երեխային հանձնել է անծանոթներին Հուլ 11,2012 17:14 Բլագովեշչենսկում ոստիկանները ձերբակալել են դայակին, ով 1,5 տարեկան երեխային հանձնել է անծանոթներին` ձանձրանալով նրան խնամելուց: Կնոջը` ոչ սթափ վիճակում ու երեխային գրկած նկատել են փողոցում: Օպերատիվ խմբի ժամանման պահին կինն արդեն երեխային հանձնել էր անցորդներին, նստել տաքսի ու հեռացել անհայտ ուղղությամբ: Արդեն հաջորդ օրը դայակը բերման էր ենթարկվել ոստիկանության բաժանմունք: Նա պատմել է, որ երեխայի …
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
19 Փետրվար 14:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 144 դպրոցի առաջին դասարանի երեխաները 3 օր է` դպրոց չեն գնում. ի՞նչ է կատարվում
18 Փետրվար 20:15 Ծնողները կոչ են անում փակել դպրոցներն ու մանկապարտեզները. ինչ են պարզաբանում պատկան մարմինները
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
14 Փետրվար 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԶՊՄԿ-ից 500 մլն դոլար են հանել. մազերներս բիզ-բիզ են կանգնում, այնպիսի կոռուպցիոն սխեմաների մասին ենք լսում․ Նորայր Նորիկյան
15 Փետրվար 08:28 Երևանի տրանսպորտի բոյկոտի մասշտաբը կարող է մեծանալ․ իշխանությունները պատրաստվում են. «Ժողովուրդ»
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
05 Փետրվար 18:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համաճարակի պատճառով դպրոցներն ու մանկապարտեզները փակման վտանգի տա՞կ են. մանրամասներ