ԱՄԵՆԱ-ԱՄԵՆԱ Հուլ 11,2012 00:00 ՀՅԴ հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը երեկ՝ երեկոյան, «Ֆեյսբուք»-ի իր էջում ուշագրավ մեկնաբանություն է արել: «Նախանշաններ կան, որ «ՀՀ-ի ամենա, ամենա… մաքուր ընտրությունները» դեռ առջեւում են: Հավանական թեկնածուներից մեկին համարյա մեղադրում են փող լվանալով, մյուսի բեղերը ածիլելու պատճառներն են պեղում, մեկ ուրիշի անցյալն են վերհանում…»,-գրել է նա:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ Հուլ 11,2012 00:00 «Ժողովուրդ»-ի աղբյուրները բավական ուշագրավ մանրամասներ պատմեցին «Հարսնաքար» ռեստորանում զինվորական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի սպանության մասին: Պարզվում է՝ այդ դեպքից որոշ ժամանակ առաջ Վահե Ավետյանը վիրահատել է «Հարսնաքար»-ի երաժիշտներից մեկին, որը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նրան ընկերների հետ հրավիրել է ռեստորան՝ շնորհակալություն հատնելու համար: Եւ, փաստորեն, հենց այդ օրն էլ ճակատագրական է եղել բժշկի համար:
ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԵՆ Հուլ 11,2012 00:00 Պարզվում է՝ հայ-թուրքական արձանագրություններն ընդգրկված են նաեւ ՀՀ հինգերորդ գումարման ԱԺ մեծ օրակարգում: Համենայնդեպս, ԱԺ պաշտոնական կայքի՝ «Օրակարգում ընդգրկված նախագծեր» բաժնում տեղադրված են նաեւ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները: Սա ուշագրավ է այն …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Հուլ 11,2012 00:00 ՀԱՅԻ ԲԱԽՏՀայտնի են դարձել Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով զոհված 6 հայերի անունները: Նրանք են.1. Բոգոկիյան Սուսաննա Ռաֆիկի,2. Դավթյան Զավեն Թեւոսի (ծնվ. 1968-ին),3. Կապուստյան (անունը չի նշվում),4. Մեդոլյան Տատյանա Վասիլիի (ծնվ. 1935-ին, Կրիմսկ),5. Շահբարյան Հովհաննես Գրիգորի (Նովորոսիյսկ),6. Շահբարյան Լիդիա Ստեփանի (Նովորոսիյսկ):Հիշեցնենք, որ ջրհեղեղի հետեւանքով Կրիմսկ, Գելենջիկ եւ Նովորոսիյսկ քաղաքներում 171 մարդ է զոհվել: ՄՆԱՑԻՆ …
ՁԱԽՈՐԴ ՕՐԵՐԸ ԿՈՒԳԱՆ ՈՒ ՉԵՆ ԵՐԹԱ Հուլ 11,2012 00:00 «Գազպրոմ» ընկերությունը դիմել է ՌԴ կառավարությանը՝ ԱՊՀ երկրներին ու ՌԴ ներքին սպառողներին մատակարարվող գազի սակագինը կտրուկ բարձրացնելու հարցով: Իսկ սա նշանակում է, որ առաջիկայում բարձրանալու է ՌԴ-ից Հայաստան մատակարարվող գազի գինը` իր բոլոր հետեւանքներով:Ներկայում ՀՀ սահմանի մոտ գազը վաճառվում է 1000 խորանարդ մետրը 180 դոլարով, իսկ «Գազպրոմ»-ը նախատեսում է հոկտեմբերին գինը դարձնել 280, հունվարից՝ 320 …
ԴԻՄԵԼՈՒ Է Հուլ 11,2012 00:00 «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին առաջիկայում պատրաստվում է դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով՝ բողոքարկելու ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի գործողությունները: Հիշեցնենք, որ հունիսի 21-ին, երբ Ազգային Ժողովի Դեմիրճյան մուտքի մոտ Վարդգես Գասպարին միայնակ բողոքի ակցիա էր կազմակերպել, նրան էր մոտեցել Ալեքսանյանը եւ ձեռքից խլել պաստառը, որի վրա գրված էր՝ «Ռուբեն Հայրապետյան՝ մարդասպան»: Մեզ …
ՀՐԱՇՔ Հուլ 11,2012 00:00 Ժամկետային զինծառայող Գեւորգ Եղիազարյանն արդեն կարողանում է իր ձախ ձեռքը շարժել: Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Մարտակերտի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում 2011-ի դեկտեմբերի 28-ին հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային վնասվածք էր ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Գեւորգ Էդիկի Եղիազարյանը: Նա հիմա գտնվում է Մուրացանի կենտրոնական զինվորական հոսպիտալում: Զինծառայողի մոտ ախտորոշվել է …
ՓԱԿԵԼՈՒ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ Հուլ 11,2012 00:00 Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ չորեքշաբթի օրը Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանի՝ Պալաչի «գծի» վարորդները որոշել են բողոքի ակցիա անել: Այսօր նրանք մտադիր են իրենց ավտոբուսներով փակել Երեւան-Աբովյան ավտոճանապարհը՝ այդ կերպ իրենց բողոքն արտահայտելով Ծառուկյանի դեմ: Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Աբովյան-Երեւան բարեգործական երթուղու «բացվելուց» հետո Հարությունյանի վարորդները գրեթե անգործ են մնացել: Ավելին, Պալաչը …
ՀՅԴ-Ի ՀԱՄԱՐ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ Հուլ 11,2012 00:00 ՀՅԴ-ն թեեւ տրամադրված է նախագահի ընտրություններում սեփական թեկնածուով հանդես գալուն, սակայն չի բացառվում, որ սատարեն ընդդիմության միասնական թեկնածուին: Երեկ այդ մասին հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ տեղեկացնելով, որ այդ հարցը իրենք քննարկելու են այդ նպատակով հրավիրվելիք հատուկ ԳՄ նիստում:«Մեզ համար ինքնանպատակ չէ ընդհանրապես առաջադրվելը, սեփական թեկնածուով մասնակցելը. մեզ անհրաժեշտ է, որպեսզի հնարավորինս մրցակցային դաշտ …
ՀԱԿ-Ը ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐԻՑ Հուլ 11,2012 00:00 ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ վերջին հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն իրեն համոզել է, որ իրական ընդդիմությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է:-Պարո՛ն Ռուբինյան, օրերս ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը հետեւեց Ձեր օրինակին եւ դուրս եկավ ՀԱԿ-ի կազմից: Ինչպե՞ս եք գնահատում Շահնազարյանի այդ քայլը: -Անշուշտ, իր քայլը քաղաքական …
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
09:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ վիճակ՝ Մարաշում. ձնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխա են դանակահարել
20 Փետրվար 14:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Մոր կողմից երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի գործով սկանդալ է բացահայտվել դատարանում. ինչ կորոշի իրավապահ համակարգը
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
14 Փետրվար 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԶՊՄԿ-ից 500 մլն դոլար են հանել. մազերներս բիզ-բիզ են կանգնում, այնպիսի կոռուպցիոն սխեմաների մասին ենք լսում․ Նորայր Նորիկյան
19 Փետրվար 14:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 144 դպրոցի առաջին դասարանի երեխաները 3 օր է` դպրոց չեն գնում. ի՞նչ է կատարվում
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան