Բնակարանում հայտնաբերվել է դի Հուլ 18,2012 14:20 Հուլիսի 18-ին, ժամը 12.33-ին ահազանգ է ստացվել, որ Նար-Դոսի փողոցի թիվ 75 շենքի 127 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի մասին տեղեկացվել են “1-02” և “1-03” ծառայությունները: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցում հայտնաբերվել 1925թ. ծնված Հ. Գրիգորյանի դին:
Թմրամոլը կանաչ զանգվածը պահել էր ուղեվորասրահի պահախցում Հուլ 18,2012 14:15 Հուլիսի 17-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողնեը, թմրամիջոց պահելու կասկածանքով, “ՎԱԶ-2107” մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 31-ամյա Արտյոմ Մ.-ին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ զննությամբ ավտոմեքենայի ուղեւորասրահի պահախցից հայտնաբերվել է թերթի մեջ փաթաթված կանեփանման կանաչ զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
ՈՒԶՈՒՄ ԵՍ՝ ԳԼՈՒԽԴ ՊԱՏՈՎ ՏՈՒՐ Հուլ 18,2012 13:50 Արդեն գրեթե անխուսափելի է, որ կբարձրանա Հայաստանին մատակարարվող գազի սակագինը: Ըստ նախնական տարբերակի՝ ՀՀ մատակարարվող 1000 խմ գազի դիմաց այսօր վճարվող 180 դոլարը հոկտեմբերին “Գազպրոմ”-ը կդարձնի 280, իսկ հունվարից՝ 320 դոլար: Ու արդեն պատկերացնել կարելի է, թե ինչ սոցիալական ցնցումների կհանգեցնի այս իրողությունը: ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ ի՞նչ պիտի անի ՀՀ կառավարությունը, որպեսզի Հայաստանին մատակարարվող գազի …
Կստեղծվեն քիշմիշ խաղողի այգիներ Հուլ 18,2012 13:35 “Հայկական բերքի առաջմղման կենտրոն”-ը Հայաստանում խաղողի քիշմիշային տեսակների ինտենսիվ այգիների ստեղծման պիլոտային ծրագիր է մշակում: Ծրագրի հեռահար նպատակն է 5-7 տարիների ընթացքում հանրապետությունում մինչև 5 հազար հա քիշմիշային խաղողի այգիների հիմնումը և արտերկրի շուկաներում մեծ պահանջարկ ունեցող բարձրարժեք հայկական քիշմիշային խաղողի արտահանման ծավալների ընդլայնումը: Քիշմիշային տեսակների ընտրությունը պայմանավորված է նրանց ունիվերսալությամբ. դրանք կարող են արտահանվել …
Այրվել է բնակարանի երկրորդ հարկը Հուլ 18,2012 13:24 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 17-ին` ժամը 16.53-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Գոմարան գյուղում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.04-ին, մարվել` 20.16-ին: Ամբողջությամբ այրվել է Ա. Դանիելյանին պատկանող փայտաշեն տան երկրորդ հարկը (գույքով) և տանիքը՝ մոտ 104 քմ մակերեսով:
Թունաքիմիկատից թունավորվել է Վայոց ձորի 17-ամյա բնակչուհին Հուլ 18,2012 13:19 Հուլիսի 17-ին` ժամը 19.50-ի սահմաններում, թունաքիմիկատից թունավորման նախանշաններով Եղեգնաձորի հիվան֊դանոց է տեղափոխվել Խաչիկ գյուղի բնակչուհի` 1995 թ. ծնված Ա. Առաքելյանը, որն այնուհետև տեղափոխվել է Երևանի “Արմենիա” բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
Ամենացածրահասակ երեխան Հուլ 18,2012 13:08 Աշխարհի ամենացածրահասակ 3-ամյա երեխան բնակվում է, Չինաստանի Հայհուա քաղաքում: Ըստ բժիշկների նա երբեք չի աճի,- գրում է Daily Mail-ը: Երեխայի հասակն ընդամենը 54 սմ է, ինչն իրականում համապատասխնում է նորմալ նորածնի հասակին: Նա ծնվել է 1.05 կգ քաշով եւ 33 սմ հասակով: Այժմ նա երեք տարեկան է եւ նրա քաշը կազմում է 2.5 կգ , …
Ուզում էիք Վահե Ավետյանի օ՞րն ընկնեի Հուլ 18,2012 13:03 “Դուք ուզում էիք ես Վահե Ավետյանի օ՞րը ընկնեի, օլիգարխների հետ չեն վիճում”,- այսօր ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչու համաձայնեց իր պատգամավորության մանդատը վայր դնել։ Նա նշեց, որ իրեն “քցել են”, քանի որ “եկել են երեք ուժեր նստել, իրար հետ դզվել են, իսկ երեք քրեական …
Շքեղ մոտորանավակը պայթել է Հուլ 18,2012 12:53 Մեծ Բրիտանիայում շքեղ մոտորանավակը պայթել է` ջրում հայտնվելուց ընդամենը 15 րոպե հետո: Այն ձեռք էր բերել մի խոշոր գործարար` վճարելով 465 հազար ԱՄՆ դոլար: Պայթյունի հետեւանքով մոտորանավակի տերը, ով հրաշքով կենդանի է մնացել, ստացել է լուրջ այրվածքներ: Գործարարը մտադիր է դատի տալ մոտորանավակն իրեն վաճառողին` պահանջելով կես միլիոն ԱՄՆ դոլար փոխհատուցում:
Գյուրզա օձ՝ բակում Հուլ 18,2012 12:51 Երեւանում, հուլիսի 17-ին, ժամը 23.11-ին ահազանգ է ստացվել, որ Ղափանցյան 77/1 տան բակում օձ կա, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից armlur .am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը եւ հատուկ մասնագետը: Մասնագետը, շրջակա տարածքն ուսումնասիրելով, հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: Նույն օրը, …
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
09:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ վիճակ՝ Մարաշում. ձնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխա են դանակահարել
20 Փետրվար 14:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Մոր կողմից երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի գործով սկանդալ է բացահայտվել դատարանում. ինչ կորոշի իրավապահ համակարգը
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
14 Փետրվար 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԶՊՄԿ-ից 500 մլն դոլար են հանել. մազերներս բիզ-բիզ են կանգնում, այնպիսի կոռուպցիոն սխեմաների մասին ենք լսում․ Նորայր Նորիկյան
19 Փետրվար 14:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 144 դպրոցի առաջին դասարանի երեխաները 3 օր է` դպրոց չեն գնում. ի՞նչ է կատարվում
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան