Վրաերթի են ենթարկել 5-ամյա տղայի Օգո 21,2012 13:19 Օգոստոսի 20-ին, ժամը 13.30-ին, “Միցուբիշի Պաջերո” մակնիշի ավտոմեքենայի վարորդը “Զվարթնոց” օդանավակայանի ավտոկանգառում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի եւ իր ավտոմեքենայով նրան հիվանդանոց տեղափոխելուց հետո ներկայացել ոստիկանության “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:
Վթարներ ճանապարհներին Օգո 21,2012 13:08 Օգոստոսի 20-ին, ժամը 05.10-ին, Ռուբինյանց փողոցում, էլեկտրասյան մոտ, իրար են բախվել “Դայվու Նեքսիա” եւ “Օպել” մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետեւանքով “Դայվու Նեքսիա”-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ օգոստոսի 20-ին, ժամը 07.30-ին, “Տոյոտա” մակնիշի ավտոմեքենան Երեւանի Չարենցի փողոցում բախվել է ճամփեզրին կայանված “Օպել”մակնիշի ավտոմեքենայի: “Տոյոտա”-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել …
Թեղուտի հարցով դատարանների մատչելության հարցը սահմանդրական դատարանում Օգո 21,2012 11:21 Վաղը՝ ժամը 15:00-ին, ՀՀ սահմանադրական դատարանում տեղի է ունենալու քննարկում, թե որքանով են Թեղուտի հանքավայրի շահագործման գործի վերաբերյալ կայացված դատական ակտերը համապատասխանում դատական մատչելության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշման հետ: Հիշեցնենք, որ 01.04.2011 թ. ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում էր կայացրել, որի համաձայն՝ հասարակական կազմակերպությունները իրավունք չունեն իրենց կանոնադրական նպատակներից բխող հարցերի առնչությամբ դիմելու դատական …
Վախճանվել է Եթովպիայի վարչապետը Օգո 21,2012 11:17 Օգոստոսի լույս 21-ի գիշերը մահացել է Եթովպիայի վարչապետ Մելես Զենաուին: Տեղի պետական հեռուստատեսության տվյալներով` մահը վրա է հասել ինֆեկցիոն հիվանդության բարդացման հետևանքով: Վերջին 2 ամիսներին 57-ամյա Զենաուին բուժման կուրս է անցել արտերկրում: Նախարարների կաբինետի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի Զենաուիի տեղակալը`երկրի ԱԳ նախարար Հայլե Մարիամ Դեսալեգնը: Նա Եթովպիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 1991 թվականից:
Վեց օր Սեվանի շուրջ Օգո 21,2012 11:12 Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 1-ը “Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա” ՀԿ-ն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ Գեղարքունիքի մարզում կիրականացնի “6 օր Սևանի շուրջ” ծրագիրը։ Ծրագիրը կանցկացվի վրանային ճամբարի ձևաչափով Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ, Սևան քաղաքներին հարակից ափամերձ տարածքներում: Միջոցառմանն ընդհանուր առմամբ կմասնակցի շուրջ 500 ուսանող-երիտասարդ՝ Գեղարքունիքի մարզի տարբեր տարածաշրջաններից: Ինչպես նշում է “Գեղամա երիտասարդական տարածքային …
Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Օգո 21,2012 11:06 Հանրապետության տարածքում` օգոստոսի 21-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, Լոռիում, Տավուշում և Սյունիքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 22-25-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին արևելյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 21-ին կնվազի 3-4, արևելյան շրջաններում՝ 6-8 աստիճանով: Երևանում` oգոստոսի 21-ին …
Նոր Նորքի 4-րգ զանգվածում տղամարդն ինքնահրկիզվել է Օգո 21,2012 11:02 Ոստիկանությունից օգոստոսի 20-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09.00-ի սահմաններում Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի 28 շենքի 21-րդ բնակարանի բնակիչ` 1947 թ. ծնված Վոլոդյա Սահակյանն ինքնահրկիզվել է: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Խոշոր հրդեհ առեվտրի կենտրոնում Օգո 21,2012 10:34 Օգոստոսի 21-ին, ժամը 07.32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Այնթափ գյուղում գտնվող “Ինեսա” առեւտրի կենտրոնում: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.50-ին, մարվել` 07.57-ին: Ս. Հովհաննիսյանին պատկանող առեւտրի կենտրոնում այրվել է 23 սառնարան եւ 6 օդորակիչ:
104-ամյա տատիկը ցատկել է օդապարիկով Օգո 21,2012 10:29 Կիպրոսի 104-ամյա բնակչուհի Պեգգի Մակելպայնը վերջերս ռեկորդ է սահմանել` դառնալով աշխարհի ամենատարեց կինը, ով ցատկել է օդապարիկով: Սուր զգացումներ սիրող տատիկն առաջին ռեկորդն իրականացրել է 100 տարեկան հասակում, նրան, սակայն, հետո շրջանցել է 101-ամյա ամերիկուհի Մերի Ալլենը: Այնուհետեւ հաղթահարելով վախը` նա ցատկել է 732 մետր բարձրությունից եւ կրկին ռեկորդակիր դարձել: Պեգգիի 75-ամյա աղջկա խոսքով, եթե …
Անտառային հրդեհներ՝ Հունաստանում Օգո 21,2012 10:19 Հունաստանում անտառային հրդեհների մի քանի օջախներ են գրանցվել: Հրդեհները տարածվում են Պելեպոնես թերակղզու Մեսենիա, Կորնիֆիա, Լակոնիա և Արգոլիդա շրջաններում, Զակինֆ և Անդրոս կղզիներում: Հրդեհի ամենակատաղի օջախի դեմ, որը բռնկվել է օգոստոսի 18-ին, պայքարում է 230 հրշեջ: Հրդեհն արդեն մի քանի հեկտար անտառ և ձիթապտղի այգիներ է ոչնչացրել: Ուժեղ քամին նպաստում է կրակի արագ տարածմանը:
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
16 Մայիս 19:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդ Դոն բառը փոխվել ա, արդեն ուրիշ բառով են իրան դիմում. ՀՀ ոստիկանապետի պատասխանը՝ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին՝ «Դոն Պիպոյին»
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
11 Մայիս 07:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին