Օգո 07,2012 00:00 Լուսանկարն արվել է Ստեփանակերտ քաղաքումՍտեփանակերտում քաղաքային տրանսպորտի վճարը 70 դրամ է, բայց դրանից մատուցվող ծառայության որակը ոչ միայն չի տուժել, այլեւ հակառակը: Արցախի մայրաքաղաքի բնակիչները ստիպված չեն լինում կանգնած երթեւեկել: Ավելին, քաղաքային տրանսպորտի մեջ անգամ հեռուստացույց կա` քաղաքացիներին հետաքրքիր երթեւեկություն ապահովելու համար: Խոստովանենք, որ նախանձելի է:
Օգո 07,2012 00:00 ՀԱՐՑ. Քաղաքից բացակայելու պատճառով չէի հասցրել վճարել էլեկտրաէներգիայի վարձը: Հուլիսի 30-ին առանց զգուշացնելու հոսանքազրկվել է բնակարանս, որի պատճառով ստիպված եմ եղել սառնարանի պարունակությունը թափել: Կուզեի իմանալ՝ այս պարագայում տեսուչը բարոյական պատասխանատվության ենթարկվում է, թե ոչ: Սուսաննա Մարտիրոսյան, 36 տարեկան, լրագրող ՊԱՏԱՍԽԱՆ. Գոյություն ունեն էլեկտրաէներգիայի եւ մատակարարման կանոններ: 48-րդ կետի համաձայն՝ հատկացրած ժամկետի խախտման դեպքում մատակարարն …
Օգո 07,2012 00:00 ՀԱՐՑ. Հայաստանում գործում են բազմաթիվ կոսմետոլոգիական ծառայություններ: Ո՞վ է վերահսկում մատուցվող ծառայությունները, եւ արդյոք առողջապահության նախարարությունը նրանց լիցենզիա տալիս է: Իսկ եթե դժբախտ դեպքեր են լինում (օրինակ՝ մահվան ելքով), ապա ո՞վ է պատասխան տալիս: Կարինե Մելքոնյան, 29 տարեկան, տնային տնտեսուհի ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2008թ. մարտի 27-ի N …
Օգո 07,2012 00:00 ՀԱՐՑ. Օրենքով ինձ հասնում է սոցիալական փաթեթից օգտվելու հնարավորություն, բայց այնպես է ստացվել, որ այս տարի չեմ օգտվել այդ փաթեթով ինձ հասանելիք գումարից: Ուզում եմ իմանալ, թե ինչ է լինում այդ գումարը: Հնարավո՞ր է, որ դա կուտակվի իմ հաշվին: Արմինե Բարսեղյան, 37 տարեկան, մանկավարժ ՊԱՏԱՍԽԱՆ. Սոցիալական փաթեթի գումարը կուտակային բնույթ չի կրում: Փոխհատուցման ենթակա են …
ՄԵՐ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ Օգո 07,2012 00:00 Կիրակի օրը ողջ հայ ազգը գամված էր հեռուստացույցների առջեւ` անհամբեր սպասելով հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի եւ ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանի ելույթներին: Երկուսն էլ մեզ մեծ ուրախություն պարգեւեցին: Հռիփսիմեն նվաճեց բրոնզե մեդալ, իսկ Արսենը՝ արծաթե:Հիշեցնենք, որ պոկում վարժությունում Հռիփսիմեն 128 կգ արդյունքով զբաղեցրեց չորրորդ տեղը: Հրում վարժությունում բարձրացրեց 166 կգ եւ երկամարտում հավաքելով 294 կգ՝ գրավեց …
ԿՅԱՆՔԸ ԴԱԺԱՆ ԿԵՐՊՈՎ ՀԱՐՎԱԾԵՑ Օգո 07,2012 00:00 Ղարաբաղյան կռվի ժամանակ երիտասարդ աղջիկը գնաց հայրենիքի վաղվա լավ օրվա համար պայքարելու. լուսավոր Հայաստանի մասին էր երազում: «Է՜հ, ինձ եւ իմ երեխաների համար երազանք մնաց սեփական երկրում լավ կյանքով ապրելը: Ա՜խ, որ իմանաք, թե ինչքան ցավ կա մեջս»,-արցունքակալած աչքերով ասաց մուրացիկ կինը, որի հետ «Ժողովուրդ»-ը զրուցեց Զորյան փողոցում:73-ամյա Մարգարիտա Սարգսյանի ամուսինը մահացել է շատ վաղուց: …
ԵՐԿՐՈՒՄ ՀԱՍՏԱՎԻԶՆԵՐԻ «ՏԵՌՈՐ» Է Օգո 07,2012 00:00 Մի քիչ ավագ սերունդը հավանաբար կարոտով է հիշում «3-րդ ալիք»-ի հաղորդումները, որոնք ներկայացնում էին Արտավազդ Եղոյանը, Կարեն Քոչարյանը, Էլմիրա Արսենյանը, Արտակ Արզումանյանն ու Վաչագան Ներսիսյանը: Ո՞ւր են հիմա նրանք, ինչո՞վ են զբաղվում: «Ժողովուրդ» օրաթերթի հյուրն ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂՈՅԱՆՆ է, ումից էլ պարզեցինք, թե ինչ գործունեություն է ծավալում: -Պարո՛ն Եղոյան, ինչո՞ւ Ձեզ հաճախ չենք տեսնում եթերում: -Երբ …
ԴԱՏՈՒՄ ԵՆ Օգո 07,2012 00:00 Գյումրիում դատարանի առաջ է կանգնել հերթական ազատամարտիկը: Այս անգամ փաստաթղթեր կեղծելու եւ կեղծ ճանապարհով զինվորական կենսաթոշակ ստանալու մեջ մեղադրվում է արցախյան ինքնապաշտպանական մարտերի մասնակից, ազատամարտիկ Հովհաննես Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ նույն դատական քաշքշուկների մեջ էր նաեւ ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Ժորա Աթոյանը, որը երկարատեւ հիվանդությունից հետո մահացավ: Նրա ընկերներն ազատամարտիկի մահվան մեջ մեղադրեցին հենց դատական քաշքշուկ սանձազերծողներին: …
ՎԱՐԴԱՎԱՌԸ՝ ԴԱՐՁԻ ՕՐ Օգո 07,2012 00:00 Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղում վարդավառը նշում են ոչ թե եկեղեցական տոնացույցով, այլ օգոստոս ամսվա առաջին կիրակի օրը: Այս տարի դա օգոստոսի 5-ն էր: Ռուսաստանաբնակ ոսկեպարցիները վարդավառին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել ինքնաթիռային չվերթերով եւ ավտոմեքենաներով: Վարդավառը տարվա միակ օրն է, երբ ՌԴ-ում հիմնական բնակություն հաստատած ոսկեպարցիները վերադառնում են իրենց բնօրրան: Ցավոք, Հայաստանի …
ԸՆԴԴԵՄ «ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ»-Ի ՏՆՕՐԵՆԻ Օգո 07,2012 00:00 Մայրաքաղաքի Ե. Տիգրանյան փողոցի 10 շենքի բնակիչ Հայկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ին հասցեագրված իր նամակում վրդովմունք է հայտնում «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Յաշյանից ծառայողական լիազորություններն ընդլայնելու եւ իրեն ահաբեկելու համար: Ստորեւ ներկայացնում ենք Հակոբյանի նամակը: «Հարգելի՛ խմբագրություն, հայց եմ ներկայացրել դատարան ընդդեմ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի եւ վերջինիս սեփականատեր Աշոտ Ափոյանի՝ նվիրատվության պայմանագրերն առ ոչինչ …
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
26 Դեկտեմբեր 22:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորս պատասխանները խցանման նյարդի ազդեցության տակ են եղել. Ավինյանը՝ հոր պահվածքի մասին
26 Դեկտեմբեր 07:43 Ինչ կրթություն է ստացել եւ ինչ խորհուրդներ է տալիս վերադասին Ալեն Սիմոնյանի օգնական-խորհրդական Համլետ Գեւորգյանը. «Ժողովուրդ»
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը