Ընտրախախտումները շարունակվում են Սեպ 23,2012 19:29 armlur .am-ի թղթակցի փոխանցմամբ, Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի բոլոր ընտրատեղամասերում, հաճախակի նկատվում է քաղաքացիների տեղափոխում՝ “Coca-Cola” ընկերությանը պատկանող մեքենաներով: Բացի այդ, 23/3 տեղամասի շրջակայքում շրջում է “Coca-Cola” ընկերության սեփականատերը: Մեր թղթակիցը նշեց, որ ավագանու անդամի թեկնածուները պարբերաբար այցելում են ընտրատեղամասեր, ինչը անթույլատրելի է:
Ընտրախախտումները Սեվանում շարունակվում են Սեպ 23,2012 18:22 Ընտրախախտումները Սեւանում շարունակվում են: Մեր թղթակիցը հայտնեց, որ Սեւան քաղաքի թիվ 23/8 տեղամասում Ավետիսյան Վարազդատ Վալերիկի փոխարեն ընտրել է AG0526554 անձնագրով անձը: Հիշեցնենք, որ Սեւանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է մեկ թեկնածու՝ ՀՀԿ անդամ Ռուդիկ Ղուկասյանը:
Մահացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչովը Սեպ 23,2012 18:15 Մահացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար, բանակի գեներալ Պավել Գրաչովը: Պավել Գրաչովը ԽՍՀՄ հերոս է, ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 1992-1996 թվականներին` Բորիս Ելցինի նախագահության առաջին ժամկետում: Պավել Գրաչովը 64 տարեկան էր:
Շերոն Սթոունը տեղափոխվել է հիվանդանոց Սեպ 23,2012 18:05 Հանրահայտ դերասանուհի Շերոն Սթոունը տեղափոխվել է Միլանի հիվանդանոց: Նա ներկա է գտնվել Fendi նորաձեւության տան ցուցադրությանը եւ այնտեղ ուշաթափվել է: Ականատեսների վկայությամբ, 54-ամյա դերասանուհին երկար ժամանակ ուշքի չի եկել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Շերոն Սթոունը ցուցադրությանը ներկա է գտնվել իր երիտասարդ ընկերոջ` Մարտին Միքի հետ: Շերոն Սթոունը երկար ժամանակ տառապում է ծանր գլխացավերով:
Ցամաքաբերդում ընտրողները պասիվ են Սեպ 23,2012 17:45 Այս պահի դրությամբ, Ցամաքաբերդի թիվ 23/11 տեղամասում 626 ընտրողներից ընտրությանը մասնակցել են ընդամենը 384 ընտրող: Նշված տեղամասում նկատվում է պասիվ վիճակ: Այս մասին տեղեկացնում է armlur .am-ի թղթակիցը: Նշենք, որ այսօր ՏԻՄ ընտրություններ են Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի 379 համայնքներից 318-ում:
Ընտրախախտում՝ Սեվանում Սեպ 23,2012 17:35 armlur .am-ի թղթակիցը հայտնեց, որ Սեւան քաղաքի թիվ 23/08 տեղամասում Ռուստամ Նորիկի Կարապետյանը բարձրաձայնեց, որ իր փոխարեն արդեն ընտրել են, իր անձնագրի համարի փոխարեն գրված է եղել հետեւյալ անձնագրի համարը՝ AC0322795: Այժմ փորձում են պարզել թե ում է պատկանում տվյալ համարով անձնագիրը: Նշենք, որ 01,02,07,08 տեղամասերում ընտրություններն ընթանում են, մասսայական խախտումներով, armlur .am-ի թղթակիցները դիմել …
Այրումում ընտրություններն անցնում են հանդարտ մթնոլորտում Սեպ 23,2012 17:11 Տավուշի մարզի Այրում քաղաքում համայնքի ղեկավարի ընտրություններն անցնում են հանդարտ մթնոլորտում, առայժմ միջադեպեր չեն գրանցվել: Նշենք, որ Այրումում ՀՀԿ-ական թեկնածուի միակ մրցակիցը անկուսակցական, ինքնաառաջադրված Արթուր Այվազյանն է: Այս պահի դրությամբ Այրումում մոտ 2 հզ. ընդհանուր ընտրողներից քվեարկել է 800-ը: Ս
ՏԻՄ ընտրություններ Սեպ 23,2012 17:04 Իիչպես տեղեկացրեց armlur .am-ի թղթակիցը, Սեւան քաղաքի թիվ 23/09 տեղամասում, այս պահի դրությամբ ընտրությանը մասնակցել են 730 հոգի: Այս ընտրատեղամասում ընդգրկված է 1949 քաղաքացի: Հիշեցնենք, որ Սեւանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է մեկ թեկնածու՝ Սեւանի քաղխորհրդի նախկին նախագահ, Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ անդամ Ռուդիկ Ղուկասյանը:
Միջադեպ՝ ՏԻՄ ընտրությունների ընթացքում Սեպ 23,2012 16:54 armlur .am -ի թղթակիցը հայտնեց, որ Ցամաքաբերդի թիվ 23/11 տեղամասում մոտ 50 տարեկան մի մարդ գինովցած եկել էր նշված տեղամաս եւ ցանկանում էր քվեատուփերը տեղափոխել իրենց բնակարան, որպեսզի իր հաշմանդամ մայրը նույնպես մասնակցեր ընտրությանը: Սակայն, հանձնաժողովի նախագահը թույլ չտվեց, իսկ տղամարդը վրդովված դուրս եկավ ընտրատեղամասից: Նշենք, որ այսօր ՏԻՄ ընտրություններ են Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց …
Ազատամուտում ուժեղացված հսկողություն է Սեպ 23,2012 16:23 Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում այսօր ընթացող ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածուները երկուսն են՝ գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ, Ժորա Մարտիրոսյանը եւ ՀՀԿ անդամ, ներկայումս չաշխատող Արտեմ Սարիբեկյանը: Վերջինս նախկինում 12 տարի եղել է գյուղապետի տեղակալ: Ընտրությունների կապակցությամբ ոստիկանության Իջեւանի բաժինը նախկին բանվորական ավանում ուժեղացված հսկողություն է իրականացնում: Բացի այդ, Ազատամուտ են բերվել ոստիկանության լրացուցիչ ուժեր՝ հատուկ …
15 Մայիս 23:48 Լոռիում որոնում են ռեստորանի աշխատակցուհուն․ նախնական տեղեկություններով՝ նա անզգուշաբար Փամբակ գետն է ընկել
15 Մայիս 11:09 ՖՈՏՈ․ Վանաձորի երբեմնի ճանապարհաշինության «Լոռու ՃՇՇ» ընկերությունը հայտնվել է պետգնումների «սև ցուցակում»
16 Մայիս 19:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդ Դոն բառը փոխվել ա, արդեն ուրիշ բառով են իրան դիմում. ՀՀ ոստիկանապետի պատասխանը՝ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին՝ «Դոն Պիպոյին»
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
11 Մայիս 07:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին