Կոտայքի մարզում ընտրությունները ընթանում է բնականոն հունով Սեպ 23,2012 16:21 Կոտայքի մարզում ընտրությունները սկսվել է ըստ նախատեսված ժամանակացույցի և ընթանում է իր բնականոն հունով: Նշենք, որ Կոտայքի մարզ Աբովյան քաղաքում իր թեկնածությունն է առաջադրել գործող քաղաքապետ, ԲՀԿ-ական Կարապետ Գուլոյանը և անկուսակցական Արտաշես Մեհրաբյանը: Եղվարդում ՀՀԿ-ական Նորայր Սարգսյանը, իսկ Ծաղկաձորում “Ժառանգություն”-ից Հովիկ Հակոբյանը և ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը:
Արզական գյուղում թեժ ընտրապայքար է ընթանում Սեպ 23,2012 16:12 Կոտայքի մարզի Արզական գյուղում այսօր գյուղապետի աթոռի համար թեժ ընտրապայքար է ընթանում ԲՀԿ-ի կողմից առաջադրված Արմեն Մելքոնյանի և ՀՀԿ-ական գործող գյուղապետ Նորիկ Մովսիսյանի միջև: Նորիկ Մովսիսյանը գյուղը ղեկավարում է արդեն 10 տարի: Նշենք, որ Արզական գյուղն ունի 2300 բնակիչ, որոնցից ընտրություններին մասնակցում են սովորաբար 1500-ը: 14-00-ի դրությամբ արդեն 800 մարդ մասնակցել է ընտրություններին:
Վարդենիսում ԲՀԿ-ական թեկնածուի վստահված անձը հայհոյել եվ խփել է դիտորդին Սեպ 23,2012 16:07 Առավոտյան մեկնարկած ՏԻՄ ընտրություններից մի քանի ժամ է անցել, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի քաղաքապետի ընտրություններին շուրջ 10 հազար 90 ընտրողից մասնակցել է 3000-ը: Այս մասին “Առաջին լրատվական”-ին տեղեկացրեց Վարդենիսի ՀՀԿ-ական քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վալոդյա Խլոյանը՝ խոսելով ընտրությունների ընթացքի շուրջ: Ըստ նրա՝ դեռ իրավիճակը նորմալ է, ընտրախախտումներ չկան: “Պարզապես ԲՀԿ-ից խախտումներ են արել, կռիվներ են սարքել, …
Խոշոր հրդեհ Լոռու մարզում (ֆոտո) Սեպ 23,2012 15:58 “Թռչկան” քաղաքացիական նախաձեռնությունից armlur .am-ին հայտնեցին, որ Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի հարակից տարածքում գտնվող բնապահպաններից ահազանգ են ստացել խոշոր հրդեհի մասին, որը սպառնում է նաեւ անտառածածկ տարածքների: Նշվում է, որ այդ մասին տեղեկացրել են ԱԻ նախարարությանն ու հրշեջներին, բայց ընդամենը մեկ մեքենա է եկել, ինչը շատ քիչ է նման ծավալի հրդեհը մարելու համար: ԱԻՆ-ից …
Ժամը 14.00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 29.09% Սեպ 23,2012 15:55 Հայաստանի Հանրապետությունում այսօր անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 14.00-ի դրությամբ 186685 կամ 29.09% Է: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ տարածած հաղորդագրությունից։ Հիշեցնենք, որ այսօր Տեղական ինքնակառավարման ընտրություններ են անցկացվում ՀՀ հինգ մարզերում՝ Արագածոտնում, Գեղարքունիքում, Կոտայքում, Վայոց Ձորում և Տավուշում: Ընտրություններին մասնակցելու են 318 համայնքներ: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած հաղորդագրության համաձայն, …
Կանխվել է ինքնասպանության փորձ Սեպ 23,2012 15:45 Սեպտեմբերի 22-ին`ժամը 16.40-ին, Ճանապարհային ոստիկանության ծառայողները Դավիթաշենի կամրջի վրա կանխել են 28-ամյա Փառանձեմ Գ.-ի ինքնասպանության փորձը: Կինը ոստիկանությունում բացատրություն է տվել, որ փորձել է ինքնասպանություն գործել Դավիթաշենի կամրջից ցած նետվելու միջոցով: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
ՏԻՄ ընտրությունները մինչ այս պահը անցնում են առանց միջադեպերի.ԿԸՀ. Սեպ 23,2012 15:43 Հայաստանում այսօր` սեպտեմբերի 23-ին ժամը 8.00-ին Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի 318 համայնքներում մեկնարկած ՏԻՄ ընտրությունները ընթանում են առանց միջադեպերի: Այս մասին armlur .am-ին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից եւ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Նրանց փոխանցմամբ, մինչ այս պահը ընտրախախտումների վերաբերյալ դեռ ոչ մի ահազանգ կամ բողոք չեն ստացել:
Վարդենիսում ընտրություններն ընթանում են բնական ընթացքով Սեպ 23,2012 14:36 Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի տիվ 23/5 տեղամասում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ընթանում են բնականոն ընթացքով: Այս տեղամասում ընդգրկված են 1648 ընտրող: Հիշեցնենք, որ Քաղաքապետի աթոռի համար պայքարն ընթանալու է գործող քաղաքապետ, ՀՀԿ թեկնածու, ՀՀԿ Վարդենիսի տարածքային կառույցի ղեկավար Վոլոդյա Խլոյանի և ԲՀԿ Վարդենիսի տարածքային խորհրդի նախագահ, Վարդենիսի նյարդահոգեբուժական տուն-ինտերնատի փոխտնօրեն Աշոտ Մարտիրոսյանի միջև:
Ընտրել են պատճենահանված անձնագրով Սեպ 23,2012 13:33 Սեւան քաղաքից armlur .am-ի թղթակիցը տեղեկացնում է , որ թիվ 23/8 ընտրատեղամասում ընտրությանը մասնակցել են նաեւ պատճենահանված անձնագրով:Այս ընտրատեղամասում ընդգրկված է 1949 քաղաքացի: Հիշեցնենք, որ Սեւանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է մեկ թեկնածու՝ Սեւանի քաղխորհրդի նախկին նախագահ, Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ անդամ Ռուդիկ Ղուկասյանը:
ՏԻՄ ընտրություններում ժամը 11.00-ի դրությամբ մասնակցությունը 12.43% է Սեպ 23,2012 13:12 Հայաստանի Հանրապետությունում այսօր անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11.00-ի դրությամբ 79 737 կամ 12.43% Է: Այս մասին armlur .am-ին հայտնեցին ԿԸՀ մամուլի ծառայությունից:
01 Օգոստոս 20:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔԿ քննիչը գնացել է ԱԱԾ մեկուսարան Սամվել Կարապետյանի մոտ․ ինչ որոշում է կայացվել
01 Օգոստոս 21:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սահմանապահ զինվորը ինքնաuպանnւթյունից առաջ տրամադրության անկում է ունեցել․ արձակուրդ չգնալու թեմա
29 Հուլիս 12:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետի կնոջ ընթրիքին մասնակցած սիրիահայ մեծահարուստ կառուցապատողը մեղադրյալի աթոռին է, գույքը՝ կալանքի տակ
30 Հուլիս 14:46 ՀԷՑ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ-Ընդհանուր հարցերով տնօրենի տեղակալին Ռոմանոս Պետրոսյանն ազատել է աշխատանքից․ ով է նա
28 Հուլիս 13:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ՆԳՆ-ի հետ «կռվի մեջ է»․ վարորդական վկայականի թեմա
28 Հուլիս 13:52 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանը «Վառեմ-մարեմ»-ի շենքի հետ կապված հանձնարարական է տվել․ Ղուկասյան
10 Հուլիս 21:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 24 կարատանոց ոսկուց զարդատուփ, 502 հազար դրամ արժողությամբ գորգ․ ինչ նվերներ է ստացել Նիկոլ Փաշինյանը
22 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմին չմասնակցած անձը պատերազմում անհետ կորածի համար նախատեսված աջակցություն է ստացել․ քրեական գործ
18 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փաշինյանը մտավ խուց, թուլացած գամված էինք ու ասաց․․․»․ 25 տարի ցմահ դատապարտվածի հույսը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ․ ՄԱՍ 16