հանձնաժողովի անդամը հարբած վիճակում խոչընդոտել է ընտրությունների ընթացքը Սեպ 23,2012 21:51 Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի թիվ 23/1 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամներից մեկը հարբած վիճակում բացել է քվեաթերթիկները ու խոչընդոտել ընտրությունների բնականոն ընթացքը: Այս մասին armlur .am-ին տեղեկացրեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Կատարվածի մասին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության բաժնում ահազանգել է գյուղապետի թեկնածու Վահան Բագրատյանը: Ահազանգը հաղորդվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն: Հանգամանքերը պարզվում են:
Կարբիում ընտրություններն անցել են լարված մթնոլորտում Սեպ 23,2012 21:12 Արագածոտնի մարզի Կարբի գյուղում համայնքի ղեկավարի ընտրություններն անցել են լարված մթնոլորտում: Ոստիկանության միջամտությամբ կանխվել են վեճերը: 2400 հնարավոր ընտրողից մոտ 2340 հոգի մասնակցել է ընտրության: Հիշեցնենք, որ գրանցված թեկնածուներն են գործող ղեկավար Ֆրունզիկ Նազարեթյանը, անկուսակցական Կարո Բաղդասարյան, ԲՀԿ անդամ, ինքնառաջադրված Մելքոն Մայիլյանը, անկուսակցական Սիմոն Մելքոնյան:
23/02 տեղամասում իրավիճակը լարված է Սեպ 23,2012 20:53 armlur .am-ի թղթակցի փոխանցմամբ, Սեւան քաղաքի թիվ 23/02 տեղամասը փակվել է 20.00-ին: Ավագանու անդամի թեկնածուները նշված տեղամաս են ժամանել, ուշացած՝ տեղամասը փակելուց հետո, սակայն հանձնաժողովի նախագահը թույլատրել է նրանց ներս մտնել: Այս պահին ընթանում է ավագանու անդամների թեկնածուների քվեների հաշվարկը: 23/02 տեղամասում իրավիճակը լարված է: Հիշեցնենք, որ Սեւանում ավագանու անդամի 15 տեղի համար առաջադրվել է …
ավարտվել է ընտրական գործընթացը Սեպ 23,2012 20:35 Սեւան քաղաքի 23/08 տեղամասում ժամը 20.02-ին ավարտվել է ընտրական գործընթացը եւ սկսվել է քվեների հաշվարկը: Նշված տեղամասում, նախնական տվյալների համաձայն 1956 ընտրողից քվեարկել է 921 ընտրող: Հիշեցնենք, որ Սեւանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է մեկ թեկնածու՝ Սեւանի քաղխորհրդի նախկին նախագահ, Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ անդամ Ռուդիկ Ղուկասյանը: Ավագանու անդամի 15 տեղի համար առաջադրվել է 33 թեկնածու:
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ Սեպ 23,2012 20:23 armlur .am-ի թղթակցի փոխանցմամբ, Սեւան քաղաքի թիվ 23/09 տեղամասում ժամը 20.00-ին ավարտվեց ընտրական գործընթացը: Հանձնաժողովի անդամները մեր թղթակցի հետ զրույցում նշել են, որ ՏԻՄ ընտրությունները համեմատած խորհրդարանական ընտրությունների հետ պասիվ են ընթացել, քանի որ մայիսի 6-ին ընտրությանը քվեարկել էր 1333 մարդ, իսկ այսօր նախնական տվյալներով նշված տեղամասում 1892 ընտրողից քվեարկել է 889 մարդ: Նշենք նաեւ, որ 23/09 …
Լոռու մարզի բնակիչը Կոտայքի մարզում ուրիշի անձնագրով քվեարկել է գործող գյուղապետի օգտնին Սեպ 23,2012 19:50 Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում գրանցված Սարգիս Պողոսյանը Զովունի գյուղի բնակիչ Ուսո Ավդալյանի անձնագրով այսօր` սեպտեմբերի 23-ին ժամը 10.30-ի սահմաններում 27/02 ընտրատեղամասում քվեարկել է գործող գյուղապետի օգտնին: Այս մասին armlur .am-ին տեղեկացրեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: 27/02 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը մոտեցել է ընտրատեղամասում ծառայությունը իրականացնող ոստիկանին եւ հայտնել կատարվածի մասին: Ինչից հետո ոստիկանության Նաիրի բաժնում հաղորդում է …
Քվեարկության մասնակիցների թիվը ժամը 17.00-ի դրությամբ Սեպ 23,2012 19:47 Հայաստանի Հանրապետությունում այսօր` սեպտեմբերի 23-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 17.00-ի դրությամբ 278 037 կամ 43.33% Է: Այս մասին armlur .am-ին տեղեկացրեցին ԿԸՀ-ի լրատվական ծառայությունից: Հիշեցնենք, որ այսօր Տեղական ինքնակառավարման ընտրություններ են անցկացվում ՀՀ հինգ մարզերում՝ Արագածոտնում, Գեղարքունիքում, Կոտայքում, Վայոց Ձորում և Տավուշում: Ընտրություններին մասնակցելու են 318 համայնքներ: ՀՀ Կենտրոնական ընտրական …
Վարդենիսում ՏԻՄ ընտրություններն ընթանում են բնական ընթացքով Սեպ 23,2012 19:43 Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաքաքի թիվ 23/1 տեղամասում ՏԻՄ ընտրությունները ընթանում են բնականոն հունով, այս պահի դրությամբ նշված տեղամասում 1684 ընտրողներից ընտրությանը մասնակցել են ընդամենը 815 հոգի: Հիշեցնենք, որ Վարդենիսում քաղաքապետի աթոռի համար պայքարն ընթանում է գործող քաղաքապետ, ՀՀԿ թեկնածու, ՀՀԿ Վարդենիսի տարածքային կառույցի ղեկավար Վալոդյա Խլոյանի և ԲՀԿ Վարդենիսի տարածքային խորհրդի նախագահ, Վարդենիսի նյարդահոգեբուժական տուն-ինտերնատի …
Ընտրախախտումները շարունակվում են Սեպ 23,2012 19:29 armlur .am-ի թղթակցի փոխանցմամբ, Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի բոլոր ընտրատեղամասերում, հաճախակի նկատվում է քաղաքացիների տեղափոխում՝ “Coca-Cola” ընկերությանը պատկանող մեքենաներով: Բացի այդ, 23/3 տեղամասի շրջակայքում շրջում է “Coca-Cola” ընկերության սեփականատերը: Մեր թղթակիցը նշեց, որ ավագանու անդամի թեկնածուները պարբերաբար այցելում են ընտրատեղամասեր, ինչը անթույլատրելի է:
Ընտրախախտումները Սեվանում շարունակվում են Սեպ 23,2012 18:22 Ընտրախախտումները Սեւանում շարունակվում են: Մեր թղթակիցը հայտնեց, որ Սեւան քաղաքի թիվ 23/8 տեղամասում Ավետիսյան Վարազդատ Վալերիկի փոխարեն ընտրել է AG0526554 անձնագրով անձը: Հիշեցնենք, որ Սեւանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է մեկ թեկնածու՝ ՀՀԿ անդամ Ռուդիկ Ղուկասյանը:
26 Նոյեմբեր 14:34 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան
25 Նոյեմբեր 18:51 Ազգընտիր Աղազարյանը հերթական անգամ ստեց իր ընտրողներին. խոստացված հայտարարությունը ուշանում է
26 Նոյեմբեր 20:46 Էրեբունիում մոխրակույտի են վերածվել փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի վարորդի անունով մեքենաները. կասկածելի հրդեհ
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին