Քվեարկության մասնակիցների թիվը ժամը 17.00-ի դրությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հանրապետությունում այսօր` սեպտեմբերի 23-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 17.00-ի դրությամբ 278 037 կամ 43.33% Է: Այս մասին armlur .am-ին տեղեկացրեցին ԿԸՀ-ի լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ այսօր Տեղական ինքնակառավարման ընտրություններ են անցկացվում ՀՀ հինգ մարզերում՝ Արագածոտնում, Գեղարքունիքում, Կոտայքում, Վայոց Ձորում և Տավուշում: Ընտրություններին մասնակցելու են 318 համայնքներ:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած հաղորդագրության համաձայն, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով այսօր` 8.00-ին, բացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար ձևավորված բոլոր 539 ընտրական տեղամասերը: Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված 4312 քաղաքացիներից այսօր՝ մինչև ժամը 8.00-ն, տեղամասային ընտրական հանձնաժողով չեն ներկայացել 68-ը:  




Լրահոս