Փոխվեցին հանձնաժողովի անդամները Սեպ 23,2012 10:09 Սեւան քաղաքի թիվ 23/08 տեղամասում փոխվեցին հանձնաժողովի անդամները: Այս պահի դրությամբ նշված տեղամասում ընտրությանը մասնակցել է 142 ընտրող: Հիշեցնենք, որ Սեւանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է մեկ թեկնածու՝ Սեւանի քաղխորհրդի նախկին նախագահ, Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ անդամ Ռուդիկ Ղուկասյանը:
Ձեվավորվել է ԼՂՀ կառավարությունը Սեպ 23,2012 09:54 Ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 4-րդ կետով` Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր հանրապետության կառավարության անդամներ նշանակելու մասին: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հրամանագրի համաձայն` հաստատվել է կառավարության հետևյալ կազմը. Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյան` ԼՂՀ փոխվարչապետ Զոյա Մանվելի Լազարյան` առողջապահության նախարար Արարատ Աշոտի Դանիելյան` արդարադատության նախարար Լևոն Ստեփանի Մնացականյան` արտադրական …
Անի Ամիրաղյանը` թենիսի կանանց միջազգային մրցաշարի հաղթող Սեպ 23,2012 09:45 Բաթումիում ավարտվեց թենիսի կանանց միջազգային մրցաշարը: WTA-ի մրցաշարի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Անի Ամիրաղյանը առավելության հասավ ուկրաինացի Աննա Շկուդունիի նկատմամբ ու դարձավ մրցաշարի հաղթող: Նշենք նաև, որ սա մեր թենիսիստուհու առաջին հաղթանակն էր WTA-ի մրցաշարում:
հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ Սեպ 23,2012 09:24 ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված խմբավորումները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ գոտու ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1300 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի …
Սողանք Սյունիքում` Դինո Գոլդ Մայնինգ քոմփանի ՓԲԸ-ի հարակից տարածքում Սեպ 23,2012 09:21 Այսօր` սեպտեմբերի 22-ին, ժամը 16.08-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շահումյան գյուղի մոտակայքում՝ “Դինո Գոլդ Մայնինգ քոմփանի” ՓԲԸ-ի հարակից տարածքում, ակտիվացել են սողանքային երեւույթներ: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Սյունիքի մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հիմնական պայքարը՝ ՀՀԿ-ի եվ ԲՀԿ-ի միջեվ Սեպ 23,2012 09:15 Սեպտեմբերի 23-ին, հանրապետության հինգ մարզերի՝ Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Տավուշի 318 համայնքներում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել էր 699 թեկնածու: 699-ից 177-ն ինքնաբացարկ է հայտնել. այժմ համայնքի ղեկավարի թեկնածուները 521-ն են: Ավագանու անդամի ընտրություններում առաջադրվել էր 2730 թեկնածու: Նշված թվից ինքնաբացարկ է հայտնել 103-ը, այժմ՝ ավագանու անդամի թեկնածուները …
Թիվ 23/2 տեղամասում պասիվություն է նկատվում Սեպ 23,2012 09:08 Սեւան քաղաքի թիվ 23/2 ընտրատեղամասում ժամը 8.31-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 12 քաղաքացի: Հանձնաժողովի նախագահ՝ Մնացական Քեռյանը, մեր թղթակցի հետ զրույցում նշել է, որ խորհրդարանական ընտրությունների հետ համեմատ պասիվություն է նկատվում: Այս ընտրատեղամասում ընդգրկված է 1649 քաղաքացի: Հիշեցնենք, որ Սեւանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է մեկ թեկնածու՝ Սեւանի քաղխորհրդի նախկին նախագահ, Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ անդամ Ռուդիկ …
Առաջին ընտրախախտումը Սեպ 23,2012 08:58 Սեւան քաղաքի թիվ 23/08 ընտրատեղամասում ժամը 8.08-ի դրությամբ, ընտրությանը մասնակցել են 8 քաղաքացիներ: Այս ընտրատեղամասում ընդգրկված է 1949 քաղաքացի: Նշված տեղամասում մեր թղթակիցը նկատել է, որ քվեախցիկում գտնվող 1949-ի ծնված Կոլյա Հունանյանի ձեռքում թուղթ կա, որի վրա գրված է ավագանու թեկնածու՝ Ռոբերտ Հարությունյանի անունը: Մեր թղթակցի հարցին ի պատասխան նա ասել է, որ իրեն ուղորդել են …
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՒ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է Սեպ 23,2012 08:37 Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում սահմանված կարգի համաձայն` առավոտյան ժամը 8-00-ին բացվեց թիվ 23/09 ընտրատեղամասը։ Այս ընտրատեղամասում ընդգրկված է 1892 քաղաքացի: Հանձնաժողովի նախագահը armlur .am-ի հետ զրույցում ասաց, որ ընտրությունները կանցնեն խաղաղ պայմաններում: Սեւանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է մեկ թեկնածու՝ Սեւանի քաղխորհրդի նախկին նախագահ, Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ անդամ Ռուդիկ Ղուկասյանը: Ավագանու անդամի 15 տեղի համար առաջադրվել …
Հայաստանի 5 մարզերում այսօր ՏԻՄ ընտրություններ են Սեպ 23,2012 08:15 Հայաստանի մի շարք մարզերում այսօր` սեպտեմբերի 23-ին, կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: Մասնավորպես, ՏԻՄ ընտրություններ կկայանան Արագածոտնի, Գեղարքունիքի,Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի 318 համայնքներում: Այս մասին armlur .am-ին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Համայնքի ղեկավարի ընտրություններ կկայանա 262 համայնքներում, իսկ ավագանու ընտրություններ կանցկացվեն 281 համայնքներում: 262 համայնքներում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է 699 թեկնածու: Օրենքով …
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
04 Մարտ 15:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուբեն Վարդանյանը իմ դպրոցական ընկերն է եղել․ որոշակի գործողություններ եմ անում․ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյան
03 Մարտ 22:53 Հարգելի ծնողներ, ամոթը դպրոցական առօրյան առուծախի վերածելն է․ ԿԳՄՍ նախարարը՝ դպրոցներում դրամահավաքների մասին
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան