15 տոննա պարեն կուղարկվի Սիրիա Հոկ 01,2012 15:03 “Օգնիր եղբորդ” քաղաքացիական նախաձեռնության միջոցով տարբեր կառույցների, անհատների ու գործարարների տրամադրած սննդամթերքը, ընդհանուր քաշով մոտ 15 տոննա, վաղը կուղարկվի Սիրիա: Սիրիային Հայաստանի կողմից ուղարկվող առաջին ինքնաթիռը, սննդամթերք կլինի, իսկ հաջորդում` նաև դեղորայք:
թունավորվել է ալկոհոլից Հոկ 01,2012 14:47 Հոկտեմբերի 1-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ ալկոհոլային ինտոքսիկացիա ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացի, 33-ամյա Վան Չ.-ն: Պարզվել է, որ Վան Չ.-ն թունավորվել է սեպտեմբերի 30-ին, ժամը 23.00-ի սահմաններում` օգտագործած 0.5 լ ալկոհոլային խմիչքից: Կատարվում է հետաքննություն:
Ժառանգություն կուսակցությունը չի մասնակցի Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը Հոկ 01,2012 14:29 “Ժառանգություն” կուսակցությունը դեմ է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից ԱԺ ներկայացրած միջնորդությանը՝ “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին և չի մասնակցի քվեարկությանը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: “Այստեղ իմ շատ հարգարժան հետևորդը՝ նախորդ արտգործնախարարը, պետք է իր պատասխանը տա արտաքին հարաբերությունների շատ հարցերում, բայց …
Երեխային վրաերթի ենթարկելուց հետո ոստիկանը ինքնասպան է եղել Հոկ 01,2012 14:24 Բուրյատիի հանրապետությունում, հերթապահություն իրականացնող ոստիկանը բաժանմունք վերադառնալու ճանապարհին Տյուլենինի անվան փողոցում վրաերթի է ենթարկում 7-ամյա աղջկա ու նրան տեղափոխում հիվանդանոց: Պարզելով, որ երեխան գլխի շրջանում ծանր վնասվածք է ստացել, 32-ամյա ոստիկանը գնում է անտառ ու ծառայողական զենքով վերջ տալիս իր կյանքին:
Ես ամեն ինչ կանեմ, որ պաշտոնանկ արվեք. Փաշինյան` Գլխավոր դատախազին Հոկ 01,2012 14:17 Պատգամավորներն հարցեր են ուղղում Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու համար ԱԺ խորհրդարանին միջնորդություն ներկայացրած ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցությամ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դատախազին ասաց, որ ուշադիր կարդացել է միջնորդությունը. “Եթե Վարդան Օսկանյան անունը փոխարինենք Աղվան Հովսեփյան անունով և ավելի քան 1 միլիոն դոլար գումարը փոխարինենք Ֆոլցվագեն S 7 մեքենայով, նույն հիմնավորմամբ կարելի է …
Հաստատվել են ասպիրանտուրայի հեռակա ուսուցմամբ տեղերը Հոկ 01,2012 14:11 ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2012/2013 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ տեղերի բաշխումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության ու գիտության նախարարության լրատվական ծառայությունից: Այս ուստարում բուհերին և գիտական հաստատություններին, ընդհանուր առմամբ, հատկացվել է 239 տեղ:
Վարդան Օսկանյանի հարցը բարձրացվելու է ԵԽԽՎ-ում Հոկ 01,2012 14:09 Վարդան Օսկանյանի կողմից “փողերի լվացման” գործով որպես մեղադրյալ ընդգրկելու գլխավոր դատախազի միջնորդագրի մասին հարցը կբարձրացվի նաև ԵԽԽՎ–ում։ Այս մասին այսօր հայտարարել է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով ԵԽԽՎ է մեկնելու վաղը՝ հոկտեմբերի 2-ին: Զոհրաբյանը հայտարարել է, որ գլխավոր դատախազի միջնորդությունը որևէ իրավական հինմավորում չունի: “Կոալիցիա չկազմելուց հետո և ընդհանրապես մեր կուսակցության վերջին համագումարից սկսած, որևէ մեկի …
Աղվան Հովսեփյանն ընթերցեց Վարդան Օսկանյանի գործով միջնորդագիրը Հոկ 01,2012 14:05 Ազգային ժողովի այսօրվա նիստում ընդգրկված է Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ընթերցել է իր կողմից ԱԺ ներկայացրած միջնորդագիրը: Միջնորդագիրն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. “Հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներն օրինականացնելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի հատկանիշներով. ՀՀ կառավարությանն առընթեր ազգային …
Հովիկ Աբրահամյանը խոչընդոտում է ԲՀԿ-ին Հոկ 01,2012 14:00 Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ԱԺ քառօրյայի ժամանակ խոչընդոտել է ԲՀԿ-ին Վարդան Օսկանյանի գործի վերաբերյալ մանրամասն նյութեր պարունակող փաթեթը տրամադրել պատգամավորներին: Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր սկսեց իր հինգերորդ գումարման երկրորդ նշտաշրջանի քառօրյան: Նիստի ժամանակ “Բարգավաճ Հայաստան” խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ ամբողջ խմբակցությունը նիստի ժամանակ չի մասնակցելու ոչ մի քվեարկության: …
Օսկանյանի օգնականներին արգելել են ԱԺ մտցնել գործին առնչվող նյութերը Հոկ 01,2012 13:53 “Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը” քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ Վարդան Օսկանյանի օգնականներին այսօր արգելել են Ազգային ժողովի նիստերի դահլիճ մտցնել Օսկանյանի նկատմամբ “փողերի լվացման” հատկանիշներով հարուցված քրեական գործին վերաբերող փաստաթղթերի փաթեթը: Ազգային ժողովում հենց նոր մեկնարկել է Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը: Ժամը 11-ից սկսած “Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական …
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին