Հայաստանի տնտեսական աճը արդեն 7% է Հոկ 03,2012 15:12 Հայաստանի տնտեսական աճը 2012 թ. արդեն կազմում է 7%: Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` 2011 թ.-ի պետական բյուջեի տարեկան հաշվետվության քննրկման ժամանակ: Տ. Սարգսյանի խոսքով՝ 2011 թ. համար մեկ խնդիրը տնտեսական աճի շարունակականության ապահովումն էր. “2009 թ. ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո կառավարությունը մշակել եւ իրականացրել է հակաճգնաժամային քաղաքականություն՝ ապահովելու տնտեսության դիվերսիֆիկացիան, ինչպես նաեւ՝ …
Руки вверх! խումբը վերադառնում է շոու բիզնես Հոկ 03,2012 15:10 “Руки вверх!” ռուսական խումբը շուրջ յոթ տարի լռելուց հետո հայտարարել է իր վերադարձի մասին: Ռուսական շոու բիզնեսում նրանց մուտքը կմեկնարկի նոր ՝ “Открой мне дверь…” ալբոմով, որը վաճառքի դուրս կգա արդեն հոկտեմբերի 4-ին: Իսկ հաջորդ օրը՝ ամսի 5-ին, տեղի կունենա նրանց համերգը: Սակայն “Руки вверх!” խումբը չի ներկայանա իր ամբողջական կազմով: Ալեքսեյ Պոտեխինը հրաժարվել է …
Տեղի կունենա հայ եվ ադրբեջանցի զինվորների մասին պատմող ֆիլմի պրեմիերան (տեսանյութ) Հոկ 03,2012 15:01 Լեռնային Ղարաբաղում 20 տարի առաջ պատերազմի տարիներին հայ և ադրբեջանցի զինվորների մասին պատմող “Ընդհատված երգ” գեղարվեստական ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 10-ին Ռուսասատանի Կինեմատոգրաֆների միության Մոսկովյան կինոյի տանը: Պրեմիերային ներկա են գտնվելու ինչպես հայկական և ադրբեջանական համայնքերի ներկայացուցիչներ, այնպես էլ մշակույթի և արվեստի հայտնի ռուս գործիչներ: Այդ մասին հայտարարել է ֆիլմի մամլո քարտուղար Քրիստինա Մարանդի-Նաչկեբիան: Նա …
Հունվարին տեղի ունեցած դանակահարությունը բացահայտվեց Հոկ 03,2012 14:50 Հունվարի 22-ին, ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1984 թ. ծնված Գարեգին Կ.-ն, որը տանը աշխատելիս դանակով վնասել էր որովայնը: Մեկնած օպերատիվ խմբին Գարեգին Կ.-ի կինը գրավոր բացատրությամբ հայտնել էր, որ նույն օրը, ժամը 19.00-ին, ամուսինը տան խոհանոցում ավտոմեքենայի պոլիէթիլենային ավտոպահեստամասեր նորոգելու ժամանակ անզգուշաբար …
Մրցույթ ԴԱՀԿ-ում` 11 թափուր պաշտոնի համար Հոկ 03,2012 14:46 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 11 թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարել` Երևան քաղաքի, Կոտայքի, Լոռու, և Տավուշի մարզային բաժիններում աշխատելու համար: ԴԱՀԿ ապահովող ծառայությունում հարկադիր կատարողի աշխատատեղերն զբաղեցնելու համար պայքարել է 17 թեկնածու:
Սուսերամարտի միջազգային մրցաշար՝ Երեվանում Հոկ 03,2012 14:44 Հոկտեմբերի 6-7-ը Երեւանի Սլավոնական համալսարանի մարզադահլիճում կանցկացվի սուսերամարտի միջազգային մրցաշար՝ նվիրված Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին: Մրցաշարին կմասնակցեն Իրանի, Վրաստանի, Քուվեյթի եւ Հայաստանի պատանի մարզիկները: Մրցումների ծրագրում ընդգրկված են խոցասուսեր եւ ճկասուսեր մրցաձեւերը: Երեւանում սուսերամարտի միջազգային մրցաշար նախորդ անգամ անցկացվել է 2000 թվականին: Հայաստանի սուսերամարտիկների համար մրցաշարը ընտրական բնույթ կկրի: Աչքի ընկած մարզիկ-մարզուհիներով կընդգրկվեն հավաքականներում, որոնք …
Իրար են բախվել Մերսեդեսն ու Վազ 2107-ը. կա 5 վիրավոր Հոկ 03,2012 14:39 Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արտաշատի խճուղի թիվ 100 հասցեի դիմաց իրար են բախվել Երևանի Ավանեսովի 15 շենքի բնակիչ, 21-ամյա Կարեն Սահակյանի վարած “Վազ 2107” մակնիշի 15 ԼԼ 825 համարանիշի և Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի բնակիչ 31-ամյա Արմեն Նավասարդյանի վարած “Մերսեդես” մակնիշի 33 PO 668 համարանիշի ավտոմեքենաները: …
Ազատվել է աշխատանքից Հոկ 03,2012 14:32 Վարչապետի հրահանգով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության ծառայության պետ Միշա Վանյանն այսօր ազատվեց աշխատանքից։ Նշենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն անձամբ էր գնացել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն եւ այնտեղ նշել, որ այս ոլորտում համատարած կոռուպցիա է։ Արդեն լրագրողների հետ զրույցում Միշա Վանյանն ասաց. “Ինձ համար անակնակալ էր վերահսկողության պետի հայտարարությունը, թե դա համատարած …
ԼՈՒՐ ԿԱԴՐ Հոկ 03,2012 14:28 Լուսանկարն արվել է Երեւանի Չայկովսկու 34 հասցեում: “Մեր օրերի հերոսներըե խախտել են հետիոտների իրավունքները ու փակելով ճանապարհը՝ երկար ժամանակ վայելում էին իրենց “հերոսությունը”:
Արցախցի երեխաները թունավորվել են կաթնամթերքից Հոկ 03,2012 13:19 Համարյա մեկ շաբաթ առաջ Ստեփանակերտի համար 1, 3, “Սոսե” եւ Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մանկապարտեզներում գրանցված սուր աղիքային ինֆեկցիայի բռնկման պատճառը հայտնի դարձավ միայն երեկ։ Պարզվում է, որ նշված մանկապարտեզների շուրջ 90 սաներ վարակվել են օգտագործելով “Արցախկաթ” ընկերության կաթնամթերքը։ Նշված ինֆեկցիայի հետեւանքով հոսպիտալացված երեխաների մի մասն արդեն ապաքինվել է. ինչպես Karabakh-open .info-ին տեղեկացրեցին Ստեփանակերտի “Արեւիկ” …
23 Դեկտեմբեր 17:22 Իմ կենսագրությունը եթե նայեք, կհասկանաք՝ ես պարապ չեմ մնալու․ պաշտոնանկ արված փոխնախարար Հովհաննես Հարությունյան
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 14:47 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում