Իրար են բախվել Մերսեդեսն ու Վազ 2107-ը. կա 5 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արտաշատի խճուղի թիվ 100 հասցեի դիմաց իրար են բախվել Երևանի Ավանեսովի 15 շենքի բնակիչ, 21-ամյա Կարեն Սահակյանի վարած “Վազ 2107” մակնիշի 15 ԼԼ 825 համարանիշի և Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի բնակիչ 31-ամյա Արմեն Նավասարդյանի վարած “Մերսեդես” մակնիշի 33 PO 668 համարանիշի ավտոմեքենաները: 
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով “Վազ 2107”-ի վարորդ Կ. Սահակյանը և նրա ուղևորներ՝ 18-ամյա Արթուր Ավագյանը, 28-ամյա Աղաս Վարդանյանը, 18-ամյա Աղաս Գևորգյանը, 20-ամյա Արթուր Մնացականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են “Արմենիա” բժշկական կենտրոն: 
Լուսանկարը՝ Գ. Շամշյանի




Լրահոս