Ժողովուրդը շնիկ չի, որ երբ ցանկանաս, ասես` ֆու, երբ ցանկանաս, ասես` ֆաս. Հմայակ Հովհաննիսյանը` ՀԱԿ-ին Հոկ 16,2012 15:55 “ՀԱԿ-ից արդեն գրեթե ոչինչ չի մնացել, ես միայն իմ մեռնելու օրը չգիտեմ, մնացած ամեն ինչը գիտեմ: Ես սրանից մեկ ու կես տարի առաջ ասացի, որ ՀԱԿ-ին սպասում է ԱԺՄ-ի ճակատագիրը, ինչպես ԱԺՄ-ն 1998 թվականին մեծ դժվարությամբ կարողացավ հաղթահարել 5 տոկոսանոց շեմը, այնպես էլ` ՀԱԿ-ը մեծ դժվարությամբ կկարողանա նախագահականին ձայներ հավաքել”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, …
ՓՈՍՏԱՏԱՐՆԵՐԸ ՇՈՐԹՈ՞ՒՄ ԵՆ Հոկ 16,2012 15:51 Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի մի խումբ բնակիչներ ահազանգել են “Ժողովուրդ”-ի խմբագրություն` խնդրելով պարզաբանել, թե ինչու են նպաստներից եւ կենսաթոշակներից 200-ական դրամներ գանձվում: Արդյոք դա “Հայփոստ”-ի բաժանմունքի պետ Հոմերոս Կրպեյանի կամայականությունների դրսեւորում է, թե՞ “կառավարվում է օրենքով”: “Մեր գյուղի փոստի վարիչն ամեն ամսվա թոշակից, նպաստից 200 կամ 300 դրամ ա վերցնում: Ասում ենք՝ Հոմերո՛ս ջան, աղքատ …
Սաակաշվիլին Իվանիշվիլիին վերադարձրել է Վրաստանի քաղաքացիությունը Հոկ 16,2012 15:42 Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ստորագրել է Բիձինա Իվանիշվիլիին Վրաստանի քաղաքացիություն տրամադրելու մասին հրամանը: Նշենք, որ Բիձինա Իվանիշվիլին հանդիսանում է Վրաստանում խորհրդարանական ընտրություններում հաղթած “Վրացական երազանք” կոալիցիայի առաջնորդը, ով հավակնում է դառնալ Վրաստանի վարչապետը: Իվանիշվիլիին Վրաստանի քաղաքացիությունից զրկվել է 2011-ի հոկտեմբերի 11-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրամանով:
Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Կիպրոս Հոկ 16,2012 15:35 Վաղը՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Կիպրոսի Հանրապետություն՝ մասնակցելու Նիկոսիա քաղաքում կայանալիք “Փաստաթղթերի առաքումը` որպես վարույթի կողմի տեղեկատվություն ստանալու իրավունքի էական տարր” թեմայով միջազգային գիտաժողովին։ ԴԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե գիտաժողովը կազմակերպվում է Դատական կատարողների միջազգային միության կողմից:
Լոռու մարզում 23-ամյա երիտասարդը հոսանքահարվել եվ ձորն է ընկել Հոկ 16,2012 15:32 Հոկտեմբերի 15-ին, ժամը 21.30-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ հոսանքահարվել և Լոռի բերդ գյուղի մոտակայքում գտնվող Ձորագետ գետի կիրճն է ընկել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Գևորգ Դոխոլյանը, ով տեղում մահացել է. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական …
Ինքնասպանություն Վանաձորում Հոկ 16,2012 15:24 Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում, անհայտ քաղաքացին ահազանգել է Ոստիկանության Վանաձորի բաժին և հայտնել, որ Կարեն Դեմիրճյան 25 հասցեում երիտասարդ տղայի կախված դի կա: Ինչպես հայտնում է shamshyan .com-ը՝ նշված վայր են մեկնել Ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ քննչական խումբը, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի …
ՈՒՐԵՄՆ ՉԵՍ ԿԱՐՈՂ, ԵԹԵ ՉԵՍ ՈՒԶՈՒՄ Հոկ 16,2012 15:17 Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի, հաղորդավարուհի ՆԱՌԱ ԹՈՒՄԱՍՅԱՆԸ սիրով է կատարում իր աշխատանքը, կարծում է, որ դերասանն իրավունք չունի ասել` այս կամ այն դերը խաղալ չեմ կարող, քանի որ հենց դա է նրա աշխատանքը: -Թատրոնին զուգահեռ զբաղվում եք նաեւ հաղորդավարությամբ, Ձեզ ավելի շատ դերասանուհի՞, թե՞ հաղորդավարուհի եք համարում: -2000թ.-ից աշխատում եմ Ստանիսլավսկու անվան թատրոնում …
ԲՀԿ-ի շնորհավորանքը մամուլի օրվա առթիվ Հոկ 16,2012 15:04 Սիրելի գործընկերներ, ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ի սրտե շնորհավորում է ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ: Ցանկանում ենք ամենայն բարիք, մեծ հաջողություններ ու նոր ձեռքբերումներ: Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մեծ նշանակություն է տալիս սեփական գործունեության թափանցիկությանը և չափազանց բարձր է գնահատում զանգվածային լրատվամիջոցների դերակատարումն այդ հարցում: Մեծ գոհունակությամբ ենք արձանագրում անցած ժամանակահատվածի ձեզ հետ …
Օսկանյանի փաստաբանը կմիջնորդի կարճել գործը Հոկ 16,2012 15:02 Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը կներկայացնի միջնորդություն փողերի լվացման հատկանիշներով հարուցված գործը կարճելու մասին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Տ. Աթանեսյանը: Գործը որևէ հեռանկար չունի, այդ թվում՝ դատական, ուստի նրա կարծիքով, միակ ելքն այն կարճելն է: Պաշտպանը դիմումում ցույց կտա իրավաբանական գիտության մեջ առկա կարծիքները հափշտակության և փողերի լվացման հանցակազմերի մասին, ինչպես …
Մաշտոցի պողոտայում կինը ճանաչել է կողոպտչին Հոկ 16,2012 14:59 Հոկտեմբերի 15-ին, ժամը 21.00-ին, Երեւանի Մաշտոցի պողոտայում ոստիկանության ծառայողներին է մոտեցել մի կին եւ մատնացույց անելով 1946 թ. ծնված Սեդրակ Մ.-ին` հայտնել, որ նա իրենից գումար է հափշտակել: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ Սեդրակ Մ.-ն, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ պարզվել է, որ ս/թ սեպտեմբերին Մաշտոցի պողոտայում նա բացահայտ …
23 Դեկտեմբեր 17:22 Իմ կենսագրությունը եթե նայեք, կհասկանաք՝ ես պարապ չեմ մնալու․ պաշտոնանկ արված փոխնախարար Հովհաննես Հարությունյան
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 14:47 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում