ՎԱՃԱՌՔԻՆ ԿՈՂՄ Է Նոյ 01,2012 00:00 Երեւանի ավագանին երեկ կողմ է քվեարկել Երեւան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու եւ օտարման 2012թ. ծրագրի վերաբերյալ, ինչպես նաեւ Երեւան քաղաքում որոշ հողամասերի փոփոխության մասին որոշումների նախագծերին։ Նաեւ հավանություն է տվել ՀՀ պաշտպանության գործում մատուցած համազգային նշանակության բացառիկ ծառայությունների համար հատուկ գնդի գումարտակի հրամանատար, հետմահու «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումի արժանացած կապիտան Ջիվան Զավենի …
5 ՄԼՆ ԴՐԱՄ Նոյ 01,2012 00:00 ՀՀ կառավարության այսօրվա նիստում նախատեսված է ՀՀ արդարադատության նախարարությանը ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից հինգ մլն դրամ հատկացնել: Իսկ այդ գումարն ուղղվելու է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի շինարարական աշխատանքներին, որպեսզի դրանք ավարտին հասցնեն: Նախատեսված է, որ այդ մասնաշենքը լինելու է 400 ազատազրկվածների համար:
ՇՏԿԵԼ ԵՆ Նոյ 01,2012 00:00 Կառավարության այսօրվա նիստում ընդգրկված է նաեւ ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի հայեցակարգին հավանություն տալու հարցը: Նկատենք, որ սա ոչ թե նոր օրենսգիրքն է, այլ դրա հայեցակարգը, որտեղ նախանշված են ապագա օրենսգրքի ընդհանուր ուղղությունները: Բարեբախտաբար, այստեղ արդեն շտկված է իրավիճակը, եւ այս անգամ բացակայում է ԽՍՀՄ տերմինաբանությունը, որեւէ հղում չկա Խորհրդային սահմանադրությանը, սոցիալիստական հասարակարգին:
51 ՏՈԿՈՍՈՎ ՍՏՎԵՐՈՒՄ ԵՆՔ Նոյ 01,2012 00:00 ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդեց, որ ՀՀ-ում ստվերն իրականում 51,7 տոկոս է, այլ ոչ թե 30-35 տոկոս, ինչպես հայտարարում էր ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Ըստ Բագրատյանի՝ նման տվյալներ է հրապարակել «Businesseweek» ամսագիրը: «Ուրեմն, եթե 2012-ին Հայաստանն արդեն լքել է ավելի քան 100 հազ. մարդ, ապա 2013-ին …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Նոյ 01,2012 00:00 ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԿՌԻՎՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը երեկ անդրադարձել է պետպաշտոնյաների աշխատավարձերի անհամամասնություններին: Նա նշել է, որ առաջին ատյանի դատավորի աշխատավարձը բարձր է նախարարի աշխատավարձից, ինչն «աննորմալ երեւույթ է»: «Ձեւավորվել է մի իրավիճակ, երբ նախարարի աշխատավարձն այլ սկզբունքով է ձեւավորվում, կենտրոնական բանկի ղեկավարներինը՝ այլ, իսկ անկախ հանձնաժողովներինը՝ այլ: Արդյունքում՝ ՀՀ նախագահի աշխատավարձը բնավ էլ ամենաբարձրը չէ …
«ՍԻՐՈՒՆ ՉԷ» ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼԸ ՉՈՐՍ ՏԱՐԻ ԵԹԵՐՈՒՄ Է Նոյ 01,2012 00:00 Սերժ Սարգսյանի խորհրդակցություններն արդեն «դեժավյու»-ի տպավորություն են թողնում: Հատկապես իրավապահ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ նրա ելույթներում առանձնապես փոփոխություն չկա, շատ հաճախ ելույթները կրկնվում են գրեթե նույն ձեւակերպումներով: Ներկայացնենք Ս. Սարգսյանի ելույթներից հատվածներ, մնացածը դատե՛ք ինքներդ:13.06.2008թ. «Պետք է վերացնել ոստիկանության կողմից կամայական գործողությունների իրականացումը, մարդու իրավունքներն ու արժանապատվությունը ոտնահարող ցանկացած քայլ…Յուրաքանչյուր ոստիկան պետք է հասկանա, …
ԹԵԿՆԱԾՈՒ ՉՈՒՆԵՆ Նոյ 01,2012 00:00 ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտնել է, որ նախագահական ընտրություններին մասնակցության ձեւաչափին կանդրադառնան ՀՅԴ Գերագույն ժողովի ժամանակ, որը կկայանա դեկտեմբերին: Իսկ առայժմ թեկնածուի հարցում որոշում չունեն:
ԷԼԻ ՆՎԱԶՈՒՄ Նոյ 01,2012 00:00 Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ երկրում իրականացված շինարարության ծավալները 2012թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 5%-ով` կազմելով 56.7 մլրդ դրամ: Իսկ Տիգրան Սարգսյանը դեռ խոսում է տնտեսական ակտիվության մասին:
ՉԻ ԽՈՍՈՒՄ Նոյ 01,2012 00:00 Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախկին պետ, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի կնոջից՝ Լիլիթ Ասատրյանից, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչու իրավաբան Խաչիկյանը մինչեւ հիմա ցուցմունք չի տալիս: Խաչիկյանի կինը շտապեց ասել, որ ամուսնու գործի հետ կապված՝ ինքը չի ցանկանում որեւէ բան խոսել: Մեր հարցին, թե այցելել է ամուսնուն, պատասխանեց. «Այո՛, նա հարցնում էր երեխաներից: Բա, ըստ Ձեզ, ինչի՞ց …
ԻՆՏՈՒԻՏԻՎ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ-2 Նոյ 01,2012 00:00 Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Պրահայում հայտարարել է, թե ինքը մեծ ցանկություն ունի, որպեսզի նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն սատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը: «Ժողովուրդ»-ը փորձեց ԲՀԿ-ից պարզել՝ արդյոք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կկատարի իր խնամու ցանկությունը: «ԲՀԿ-ն կկատարի միայն իր ընտրողների, կուսակցության անդամների, քաղաքական խորհրդի եւ ԲՀԿ առաջնորդի ցանկությունը, բայց այդ ցանկությունը կարտահայտվի պաշտոնական դիրքորոշման միջոցով մեզ …
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
18 Մայիս 21:31 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ թե գյուղի կեսն է անցնում Ադրբեջանի վերահսկողության տակ, այլ ամբողջ գյուղը դատարկվելու է.Դանիելյան
18 Մայիս 18:16 Գործակալը, թմրանյութերի տիրակալը, միլիոնավոր դոլարներ ստանալը գիտեի, բայց որ ԱԱԾ-ից եմ, այդ մեկը չգիտեի. Սրբազան
19 Մայիս 19:01 Բացառիկ լուսանկարներ. Տարիների թշնամանք. ինչն է եղել Հրազդանի կրակոցների պատճառը. դեպքից առաջ ինչ են արել իրավապահները
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
14 Մայիս 07:47 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
15 Մայիս 14:25 ՖՈՏՈ, ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ասեցին գնում ենք զբոսնելու, հետո տեսանք՝ ուր ենք եկել․ դիմում ԱԱԾ․ բողոքի ակցիաներին մասնակցելու համար գումար են տվել
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց