Ընտրողներ են բերել Ջավախքի՞ց Դեկ 02,2012 12:45 Թիվ 35 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված ՀԱԿ անդամ Մուրադ Գրիգորյանը մտավախություն ունի, որ իր մրցակից թեկնածուն՝ ՀՀԿ-ից առաջադրված “Սովրանո” ընկերության սեփականատեր Արման Սահակյանը փորձելու է կեղծել ձայներ, այս անգամ մեծաթիվ ընտրողներ բերելով մայրաքաղաքից եւ Ջավախքից: “Երեկվանից “Ալհմազ” հյուրանոցի դիմաց խմբված են երեւանյան մեքենաներ, մեր թիմակիցները, նկարել են, ֆիքսել դրանք բոլորը: Մեքենաների մի մասը վրացական պետհամարանիշի …
Երիտասարդը փորձում էր քվեարկել 5-րդ անգամ Դեկ 02,2012 12:40 Թիվ 1/01 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Խաչատրյանը նկատեց, որ մի երիտասարդ փորձում է քվեարկել 5-րդ անգամ: Բարձրաձայնելով այդ մասին՝ երիտասարդին թույլ չտվեցին քվեարկել: Այս մասին հայտնեց մեր թղթակիցը նշված տեղամասից:
Կուտակումներ 1/06 տեղամասում Դեկ 02,2012 12:30 Այս պահին թիվ 1/06 ընտրական տեղամասում կուտակումներ են, սակայն Ստյոպա Սաֆարյանի վստահված անձ Գասպարյան Տիգրանը մեր թղթակցի հետ զրույցում ասաց, որ ընտրություններն անցնում են բնականոն պայմաններում:
Երթուղային տաքսիներով քաղաքացիներին տանում են տեղամասեր Դեկ 02,2012 12:19 Ինչպես տեղեկացնում է armlur .am-ի թղթակիցը,32 համարի երթուղային տաքսիների միջոցով քաղաքացիներին տեղափոխում են թիվ 1/32 տեղամասային կենտրոն: Ինչպես նաեւ նշված տեղամասում հանձնաժողովի նախագահը հոդորում է քաղաքացիներին ընտրել 2-րդ համարին՝ ՀՀԿ թենածու Ռոբերտ Սարգսյանին:
Սաֆարյանը քվեարկելու է 1/29 տեղամասային կենտրոնում Դեկ 02,2012 11:33 1/20 տեղամասային կենտրոնի մուտքի մոտ Ռոբերտ Սարգսյանին ներկայացնող անձինքն բառացիորեն հաշվառում են, թե ով է այցելում քվեարկելու: Տեղեկացնում է Ս.Սաֆարյանի վստահված անձը։ Հայտնում ենք, որ ԱԺ պատգամավորի թենածու Ստյոպա Սաֆարյանը քվերակելու ժամը 12:00-ին, թիվ 1/29 տեղամասային կենտորոնում, որը գտնվում է թիվ 7 /102/ մանկապարտեզում, Թոթովենցի նրբանցք 8 հասցեում: Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբ։
Վեճ 1/24 ընտրատեղամասում. Աղջիկ ջան, հո ես միլիցա չեմ Դեկ 02,2012 11:16 Վեճ է տեղի ունեցել մայրաքաղաքի թիվ 1 ընտատարածքի 1/24 տեղամասում: Մինչ 103 մանկապարտեզի շենքում տեղակայված տեղամաս մուտք գործելը, կառույցի առջեւ մեր լրագրողը նկատել է հավաքված տասնյակ երիտասարդների: Երբ տեղամասային հանձնաժողովի նախագահից հետաքրքրվել ենք, թե ովքե՞ր են այդ երիտասարդները եւ ինչու՞ են պարբերաբար դուրս ու ներս անում եւ զրուցում հանձնաժողովի որոշ անդամների հետ, նախագահը արձագանքեց, որ …
Դոշմակնիքը կրկին ցնդում է Դեկ 02,2012 11:10 Ավան համայնքն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքի 1/21 ընտրատեղամասում ընտրողների անձնագրերում դրվող դրոշմակնիքի թանաքանյութը ցնդում է 10-15 րոպեների ընթացքում: Այս մասին հայտնեցին մեր թղթակիցները: Կան ահազանգեր, որ կնիքները ցնդում են նաև այլ ընտրատեղամասերում: Հիշեցնենք, որ նույն խնդիրն առկա էր նաև մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների ժամանակ:
Խոշոր պայթյուն` Հրազդանում գործող գազալցակայանում(ֆոտո) Դեկ 02,2012 10:57 Դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13.00-ի սահմաններում Հրազդան քաղաքից դեպի Ծաղկաձոր ընկած ճանապարհահատվածի աջ կողմում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գազալցակայանը գտնվում է “Սթար” սուպերմարկետի հարևանությամբ, և երբ “Գազ 3110” մակնիշի 09 ՏՕ 716 համարանիշի ավտոմեքենայի վարորդը լիցքավորման նպատակով մեքենան կայանել է …
ՀՀԿ-ական անդամը թույլ է տվել ընտրողին քվեարկել՝ առանց նրա անձնագրում դրոշմակնիք դնելու Դեկ 02,2012 10:33 Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 1/04 տեղամասային հանձնաժողովում “Ժառանգություն” կուսակցության հանձնաժողովի անդամը եւ Ս.Սաֆարյանի վստահված անձը արձանագրել են, որ հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամը թույլատրել է ընտրողին քվեարկել՝ առանց նրա անձնագրում դրոշմակնիք դնելու: Բարձրացված աղմուկից հետո հանձնաժողովի անդամը ետ բերել է տվել քվեարկած քաղաքացուն եւ նոր միայն անձը հաստատող փաստաթղթում դրել դշոմակնիքը: Կազմվել է արձանագրություն: …
Հրդեհ՝ Գյումրիում. կա 1 զոհ Դեկ 02,2012 10:29 Դեկտեմբերի 1-ին, ժամը 12.36-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի թիվ 22 շենքի տանիքից ծուխ է դուրս գալիս. հնարավոր է` ներսում մահացած մարդ կա: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ ժամը 09.10-ի սահմաններում 26-րդ բնակարանում հրդեհ է բռնկվել, որը մարվել …
15 Մայիս 23:48 Լոռիում որոնում են ռեստորանի աշխատակցուհուն․ նախնական տեղեկություններով՝ նա անզգուշաբար Փամբակ գետն է ընկել
16 Մայիս 19:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդ Դոն բառը փոխվել ա, արդեն ուրիշ բառով են իրան դիմում. ՀՀ ոստիկանապետի պատասխանը՝ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին՝ «Դոն Պիպոյին»
15 Մայիս 11:09 ՖՈՏՈ․ Վանաձորի երբեմնի ճանապարհաշինության «Լոռու ՃՇՇ» ընկերությունը հայտնվել է պետգնումների «սև ցուցակում»
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
11 Մայիս 07:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին