Կնիքները կրկին ցնդում են Դեկ 02,2012 15:38 Այս պահի դրությամբ թիվ 1/09 տեղամասում 2040 ընտրողներից քվեարկել է 750 հոգի: Նշենք նաեւ, որ ժամը 14:18-ից հետո, նշված տեղամասում սկսել են օգտագործոլ սովորական թանաք, քանի որ մյուս թանաքը անձնագրերում ցնդում է: Այս մասին տեղյակ է նաեւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Այս մասին հայտնում է մեր թղթակիցը:
Մասիվում ընտրողները պասիվ են Դեկ 02,2012 15:11 Ինչպես տեղեկացրեց armlur .am-ի թղթակիցը, Մասիվի ընտրատեղամասերում նկատվում է պասիվություն: Ներկա պահին ՀՀԿ թեկնածու՝ Ռոբերտ Սրգսյանի օգտին աշխատողները գնում են մարդկանց տներ նրանց ընտրական տեղամաս բերելու համար:
ԿԸՀ նախագահը՝ Ավանի ընտրատեղամասերում Դեկ 02,2012 14:58 Այսօր թիվ 1 ընտրատարածքում տեղի ունեցող ԱԺ պատգամավորի ընտրությունների ժամանակ, Ավանի մի քանի տեղամասեր է այցելել ԿԸՀ նախագահ պարոն Մուկուչյանը ընտրությունների ընթացքին հետեւելու համար: Թիվ 1/10 տեղամասում մեր թղթակիցը պարոն Մուկուչյանին տեղեկացրել է անձնագրերում դրվող կնիքների շատ արագ ցնդելու մասին եւ ԿԸՀ նախագահը հանձնաժողովի անդամներին հանձնարարել է թանաքն ավելացնել: Այս պահի դրությամբ 1/10 տեղամասում քվեարկել է …
Ընտրախախտումները շարունակվում են Դեկ 02,2012 14:47 Թիվ 1/07 ընտրական տեաղամասում “Ժառանգություն” կուսակցության թեկնածու`Ստյոպա Սաֆարյանի վստահված անձ՝ Գեւորգ Ագաթյանը մեր թղթակցի հետ զրույցում նշել է, որ մարդիկ հեռախոսազանգերով փորձում են ճշտել թե որ համարին պետք է քվեարկեն: Նշված տեղամասում “Ժառանգության” ներկայացուցիչը նկատողություն արեց Ռոբերտ Սարգսյանի վստահված անձին` ընտրողներին ուղղորդելու համար: Հիշեցնենք, որ թիվ 1 ընտրատարածքում բացի Ստյոպա Սաֆարյանից առաջադրված են Ռոբերտ Սարգսյանը՝ …
Արման Սահակյանը կաշա՞ռք է բաժանում Դեկ 02,2012 14:01 Գյումրու թիվ 35 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու ՀԱԿ անդամ Մուրադ Գրիգորյանի գրասենյակում ընտրությունների մեկնարկից 2 ժամ անց արդեն բողոք-դժգոհություններ են ստացվում Գյումրի քաղաքի և հարակից համայնքների տարբեր ընտրատեղամասերից: ՀԱԿ թեկնածուի գրասենյակից նախ բողոքում են օքսիդացող կնիքներից, որոնք խփելուց մի քանի րոպե անց դարձյալ օքսիդանում են: Ապա բողոք-դժգոհություններ կան նաև ընտրակաշառքի մասին: Ըստ ՀԱԿ ակտիվիստների՝ նրանք …
Հարձակվել են Ազատություն ռադիոկայանի լրագրողի վրա Դեկ 02,2012 13:51 Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանների առջեւ թաղի խուժանը հարձակվել է “Ազատություն” ռադիոկայանի լրագրողի` Իրինա Հովհաննիսյանի վրա, ով իր մասնագիտական գործունեության շրջանակներում տեսանկարահանում էր տարածքը, երբ նրանցից մեկը ցուցակը ձեռքին կազմակերպում էր երթուղային տաքսիներով “ցուցակագրված ընտրողների” տեղափոխումը տեղամաս: Մի պահ լրագրողի ձեռքից խլվել է նաեւ տեսագրող-ձայնագրող սարքը եւ քիչ անց վերադարձվել: Այս միջադեպի մասին հանդես կգանք հավելյալ …
Մարդկանց տեղափոխումը ավտոմեքենաներով շարունակվում է Դեկ 02,2012 13:48 Թիվ 1/06 ընտրական տեղամասի մոտակայքում կանգնած են 2 հատ 5 համարի “գազել” մակնիշի միկրոավտոբուս եւ 4 հատ “Միլենա” տաքսի ծառայության ավտոմեքենաներ, որոնցով մարդկանց բերում են ընտրատեղամաս: Գազելի վարորդներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ իրենց հանձնարարված է տներից մարդկանց տեղափոխել տեղամասեր:
Հայրը քվեարկել է աղջկա փոխարեն Դեկ 02,2012 13:31 Ընտրախախտումներ են տեղի ունենում նաեւ թիվ 1/06 ընտրատեղամասում: Ինչպես հայտնում է մեր թղթակիցը, նշված տեղամասում հայրը քվեարկել է աղջկա փոխարեն: Հանձնաժողովի անդամները նկատել են եւ անմիջապես կազմվել է արձանագրություն:
Հայտարարություն-ահազանգ Դեկ 02,2012 13:09 Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանների առջեւ թաղի խուժանը հարձակվել է “Ազատություն” ռադիոկայանի լրագրողի Իրինա Հովհաննիսյանի վրա, ով իր մասնագիտական գործունեության շրջանակներում տեսանկարահանում էր տարածքը, երբ նրանցից մեկը ցուցակը ձեռքին կազմակերպում էր երթուղային տաքսիներով “ցուցակագրված ընտրողների” տեղափոխումը տեղամաս: Մի պահ լրագրողի ձեռքից խլվել է նաեւ տեսագրող-ձայնագրող սարքը եւ քիչ անց վերադարձվել: Այս միջադեպին մասին հանդես կգանք հավելյալ …
Ընտրատեղամաս են բերում կույր մարդկանց Դեկ 02,2012 13:07 Ինչպես տեղեկացնում է armlur .am-ի թղթակիցը թիվ 1/30 ընտրական տեղամասից, մի խումբ երիտասարդներ պարբերաբար նշված տեղամաս են բերում խուլ եւ կույր մեծահասակների, ինչպես նաեւ օգնում են նրանց քվեարկել:
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
26 Դեկտեմբեր 22:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորս պատասխանները խցանման նյարդի ազդեցության տակ են եղել. Ավինյանը՝ հոր պահվածքի մասին
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 14:47 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը