Ստյոպա Սաֆարյանը դեկտեմբերի 2-ի ընտրությունների հարցով դիմել է ՍԴ Դեկ 13,2012 19:22 “Ժառանգություն” կուսակցության նախկին պատգամավոր, թիվ 1 ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին կայացած խորհրդարանական լրացուցիչ ընտրություններում պարտություն կրած Ստյոպա Սաֆարյանը դիմել է Սահմանադրական դատարան։ Ըստ “Ժառանգություն” կուսակցության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ Ստյոպա Սաֆարյանը ՍԴ-ից պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ սահմանադրության 100 հոդվածի 3.1 և 101 հոդվածի 1-ին մասի 9 կետերի հիման վրա “Թիվ 1 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական …
Լիբանանի ՀՀ դեսպանությունում պարգևներ են հանձնվել Դեկ 13,2012 19:16 Այսօր Լիբանանի ՀՀ դեսպանությունում կայացել է ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից լիբանանահայ համայնքի ներկայացուցիչներին շնորհված պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը: ԱԳՆ հասարակայնութան հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը լիբանանահայ վաստակաշատ արվեստագետներ Լյուսի Թյությունջյանին և Ջոն Գյուվդերլյանին հանձնել է ՀՀ Սփյուռքի նախարարության “Արշիլ Գորկի” մեդալը: “Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու, հայապահպանության, հայ մշակույթի զարգացման …
Հաշմանդամ վազորդը առաջ է անցել ձիուց Դեկ 13,2012 19:07 Հարավաֆրիկացի վազորդը, որի երկու ոտքերը անդամահատված են, մրցավազքում հաղթել է արաբական նժույգին: 200-մետրանոց մրցավազքում նա առաջ է անցել ձիուց ավելի քան մեկ վայրկյանով: 26-ամյա վազորդը ելույթ է ունեցել Դոհայում հատուկ միջոցառումների շրջանակում, որը կոչված է ցույց տալու, թե ինչ ձեռքբերումների են ընդունակ հասնել սահմանափակ հնարավորություններով մարդիկ: Նա ոտքերից զրկվել է վաղ հասակում, ածխապլաստիկից հատուկ պրոթեզներ …
Փախուստի դիմած վարորդը ներկայացել է Դեկ 13,2012 19:03 Դեկտեմբերի 12-ին, ժամը 19.15-ի սահմաններում, “Մերսեդես Ե-230” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Մյասնիկյան և Զորյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 35-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը դեպքի վայրից ավտոմեքենայով դիմել է փախուստի, սակայն նույն օրը, ժամը 21.00-ին, մեղայականով ներկայացել է ոստիկանություն: Կատարվում է քննություն:
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԱԿԱՆԱՆՄԱՆ ԱՌԱՐԿԱ Դեկ 13,2012 18:57 Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 16.05-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում` էռնեկյանի “Տեռաս դե Արմենիա” Հայաստանի հողեր ՓԲԸ-ի տարածքում, հայտնաբերվել է ականանման առարկա: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: ԱԻՆ-ից խոստանում են տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն:
Բացի ազդրամսից, մսի թանկացում չի սպասվում Դեկ 13,2012 18:52 Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հավաստիացրեց, որ մսի գնի թանկացում չի սպասվում: “Վերջին 4-5 ամսվա ընթացքում նկատվել է մսամթերքի գնի նվազման միտում: Ոչխարի մսի գինը նախկինում 3500 դրամ էր, այժմ այն իջել է 2600-ի: Տավարի մսի գինը նվազել է 150-200 դրամով, եթե նախկինում 2600 դրամի սահմաններում էր, …
Դատախազին հարվածած ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ Դեկ 13,2012 18:48 Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Սամվել Հարությունյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2012թ. հուլիսի 26-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ 1 նիստերի դահլիճում ընթացող դատաքննության ժամանակ …
Ժերար Դեպարդիեն վաճառում է իր փարիզյան առանձնատունը Դեկ 13,2012 18:28 Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն, որը ֆրանսիական հարկերից խուսափելու համար բնակություն է հաստատել Բելգիայում, որոշել է վաճառել Փարիզի իր առանձնատունը: 1820-ին կառուցված շենքը` 1,8 հազար քառ. մետր մակերեսով, գտնվում է Փարիզի Սեն Ժերմեն դը Պրե հարուստ թաղամասում: Տունը վաճառվում է 50 մլն եվրոյով,-գրում է Le Parisien-ը: Հիշեցնենք, որ Ժերար Դեպարդիեն, րանսիայից տեղափոխվել է Բելգիա՝ հարկերից …
ՊՆ-ի հասարակական խորհուրդը կոչ է անում պահպանել օրինականության եվ արդարության սկզբունքները Դեկ 13,2012 18:19 Աշնանային զորակոչին արդեն իսկ մի քանի հազար երիտասարդներ զորակոչվել ու նվիրական ծառայության են անցել ՀՀ զինված ուժերում: Պաշտպանության նախարարը հստակ պահանջ է առաջադրել բոլոր պատասխանատուներին խստագույնս պահպանելու օրինականության եւ արդարության սկզբունքները զորակոչի գործընթացում: Այդ մասին հայտնում են ՀՀ Պնախարարին առընթեր հասարակական խորհրդից: “Հետեւողական քայլեր են արվում զորակոչից զորակոչ բացասական երեւույթները չեզոքացնելու, անարդարության, հովանավորչության ու կաշառքի …
Հարգում եմ ԲՀԿ քաղխորհրդի որոշումը, որը հեշտ չի կայացվել. Վարդան Օսկանյան Դեկ 13,2012 18:15 ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. “Բարգավաճ Հայաստան” կուսակցության՝ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրելու և որևէ թեկնածուի չպաշտպանելու որոշումը հեշտ չի կայացվել: Քաղխորհրդում, բնականաբար, եղել են տարբեր կարծիքներ: Ամիսներ առաջ ես հրապարակային էի դարձրել իմ կարծիքը, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով՝ հաշվի առնելով կուսակցության …
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
25 Դեկտեմբեր 17:53 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ ՔՊ-ական պատգամավորի հորը պատկանող ընկերությունը թալանել են․ ինչ է կատարվում «Զիգզագ»-ի շուրջ
25 Դեկտեմբեր 07:43 ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանին նախապատրաստում են պաշտոն «շնորհելուն». ինչ են պլանավորել. «Ժողովուրդ»
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը