Փախուստի դիմած վարորդը ներկայացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեկտեմբերի 12-ին, ժամը 19.15-ի սահմաններում, “Մերսեդես Ե-230” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Մյասնիկյան և Զորյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 35-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը դեպքի վայրից ավտոմեքենայով դիմել է փախուստի, սակայն  նույն օրը, ժամը 21.00-ին, մեղայականով ներկայացել է ոստիկանություն: Կատարվում է քննություն:




Լրահոս